Գլխավոր տեղեկություն
Համար
N 04-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.02.2021
Ընդունող մարմին
Արազափ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
03.02.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
03.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐԱԶԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

03 ՓԵՏՐՎԱՐԻ 2021 թվականի N 04-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԶԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 38-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով և 33-րդ հոդվածի 4-րդ մասով՝

 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇԵՑ՝

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արազափ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արազափ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» 38-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ համաձայն հավելվածի։

 

2. Հաստատել բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը. Վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդ 7364,9 հազար դրամ և ֆոնդային մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդ 19253,5 հազար դրամ։ Բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդն ուղղել համայնքի բյուջեի ֆոնդային մաս։

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ -5

 

ԲԱՔՈՅԱՆ ՖԱՐԱՄԱՐԴ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳՈՐԻԿ

ԹՈՎՄԱՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԷՄՄԱ
ՍԼՈՅԱՆ ԽԴՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՒ ԱՐԱԶԱՓ

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 03-Ի
N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան