Գլխավոր տեղեկություն
Համար
N 112-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.10.2023-08.12.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 26.04.2023
Ընդունող մարմին
Սևան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
14.12.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
14.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2022 թվականի N 112-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի`

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2023 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի՝

1) Վարչական բյուջեի եկամուտները` 1.350.000,0 հազար դրամ

2) Վարչական բյուջեի ծախսերը՝ 1.350.000,0 հազար դրամ,

3) Վարչական բյուջեի հավելուրդը / դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0,0 հազար դրամ:

4) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե՝ 221.800,0 հազ. դրամ

5) Ֆոնդային բյուջեի եկամուտներ` 1.000.000,0 հազ. դրամ

6) Ֆոնդային բյուջեի ծախսեր` 1.000.000,0 հազ. դրամ

7) Ֆոնդային բյուջեի հավելուրդը / դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0,0 հազ. դրամ:

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:

5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված 4-ի:

6. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 20.0% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,

7. Սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 20.0 %-ը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -18

 

1. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ

2. ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

3. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ

4. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

5. ԱՖԻՅԱՆ ԱՐՍԵՆ

6. ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

7. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ

8. ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ

9. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ

10. ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

11. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ

12. ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

13. ՆԱԴԱՐՅԱՆ ԱՇՈՏ

14. ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ

15. ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ

16. ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

17. ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ

18. ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

  

2022 թվականի դեկտեմբերի 14

ք. Սևան

 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ

 

ՀՀ Գեղարքունիքի Սևան համայնքի բյուջեն մշակվել է համայնքի 2022-2026թ.թ. 5-ամյա զարգացման ծրագրի և 2023-2025թ.թ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիման վրա` հաշվի առնելով Սևան համայնքում ընդգրկված բնակավայրերի առանձնահատկությունները, առկա խնդիրները:

Սևան համայնքում կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությամբ Սևան միավորված համայնքը, որը ներառում է Սևան քաղաքը և 11 գյուղական բնակավայրեր՝ գ. Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր, մտավ մի նոր շրջափուլ, որը ենթադրում է նոր մոտեցումներ, աշխատաոճ։

Սևան միավորված համայնքում ներառված բնակավայրերն իրենց աշխարհագրական դիրքով, մարդկային և բնական ռեսուրսներով, արդեն իսկ իրականացրած ծրագրերով, ստեղծած լավագույն ավանդույթներով նախանշում են իրականացվող աշխատանքների ուղղությունները:

Համայնքի բյուջե կառուցվածքը բաժանվում է ֆոնդային և վարչական մասերի: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվում է համեմատական մեթոդով` հիմնվելով 2022 թվականի ընթացքում համայնքային բյուջե փաստացի մուտքագրված եկամուտների և առկա բազաների վրա:

Բյուջեն պլանավորվել է համայնքի ֆինանսական վիճակը բարելավելու մտայնությամբ` ճշգրտելով անշարժ գույքի հարկի բազաները, առանցքում ունենալով բնակավայրերի համաչափ և կայուն զարգացումը, կազմակերպված, հարմարավետ, մրցունակ և ներկայանալի համայնք ունենալը:

Բյուջե կազմման հիմքում համայնքի զարգացման շարունակականության ապահովումն է, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների բնականոն աշխատանքը, բնակչության կյանքի որակի բարելավումը, ինչպես նաև գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի, ընթացիկ և սուբվենցիոն ծրագրերի իրականացումը:

Ես դիմում եմ Սևան համայնքի ավագանու անդամներին, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, համայնքապետարանի և վարչական բնակավայրերի աշխատակազմին` ամենօրյա համայնքապահպան աշխատանքի և նպատակասլաց գործունեության շնորհիվ կյանքի կոչել Սևան համայնքի 2022 թվականի բյուջեում նախատեսված ծրագրերը:

 

Հավելված 1

ՀՀ Գեղարքունիքի մարզի

Սևան համայնքի ավագանու`

14.12.2022 թ. 112-Ն որոշման

(հավելվածը փոփ. 20.04.23 N 33-Ն, 14.06.23 N 59-Ն, 12.09.23 N 73-Ն)

 

Հավելված 2

ՀՀ Գեղարքունիքի մարզի

Սևան համայնքի ավագանու`

14.12.2022 թ. 112-Ն որոշման

(հավելվածը փոփ. 20.04.23 N 33-Ն, 14.06.23 N 59-Ն, 12.09.23 N 73-Ն, 12.10.23 N 91-Ն)

 

Հավելված 3

ՀՀ Գեղարքունիքի մարզի

Սևան համայնքի ավագանու`

14.12.2022 թ. 112-Ն որոշման

(հավելվածը փոփ. 20.04.23 N 33-Ն, 14.06.23 N 59-Ն, 12.09.23 N 73-Ն 12.10.23 N 91-Ն)

 

Հավելված 4

ՀՀ Գեղարքունիքի մարզի

Սևան համայնքի ավագանու`

14.12.2022 թ. 112-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2023 թվական: