Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 61
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.05.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2023 թվականի

թիվ 61

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի ԹԻՎ 118 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 24-ի «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» թիվ 118 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի մայիսի 11-ի

թիվ 61 որոշման 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի ԹԻՎ 118 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ

 

Սույն որոշմամբ հաստատված՝ «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու և կատարելու, ինչպես նաև տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հուլիսի 24-ի

թիվ 118 որոշմամբ (Եվրասիական

տնտեսական հանձնաժողովի 2023

թվականի մայիսի 11-ի թիվ 61

որոշման խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

 

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆԱՎԹԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՍԿ ԴՐԱՆՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ԱԶԳԱՅԻՆ (ՊԵՏԱԿԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ

 

Համարը՝ ը/կ

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը կամ տեխնիկական կանոնակարգման օբյեկտը

Ստանդարտի, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի նշագիրն ու անվանումը

Ծանոթագրություն

1

2

3

4

1

բաժին VI

ԳՈՍՏ ISO 3170-2022 «Հեղուկ նավթամթերք. Ձեռքով նմուշառման մեթոդներ»

 

2

ԳՕՍՏ ISO 3171-2020 «Նավթ և նավթամթերք. Ավտոմատ նմուշառում խողովակաշարերից»

 

3

ԳՕՍՏ 2517-2012 «Նավթ և նավթամթերք. Նմուշառման մեթոդներ»

 

4

ԳՕՍՏ 31873-2012 «Նավթ և նավթամթերք. Ձեռքով նմուշառման մեթոդներ»

 

5

ՍՏԲ ԻՍՕ 3170-2004 «Հեղուկ նավթամթերք. Ձեռքով նմուշառման մեթոդներ»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

6

ՍՏ ՂՀ ԻՍՕ 3170-2006 «Նավթ և նավթամթերք. Ձեռքով նմուշառման մեթոդներ»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

7

ՍՏ ՂՀ ԻՍՕ 3171-2007 «Նավթամթերք. Հեղուկ ածխաջրածիններ. Ավտոմատ նմուշառում խողովակաշարերից»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

8

հավելված, «Ծծմբաջրածնի զանգվածային բաժին» ցուցանիշ

ԳՕՍՏ 32918-2014 «Նավթ. Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ»

 

9

ԳՕՍՏ 33690-2015 «Նավթ և նավթամթերք. Ծծմբաջրածինը, մեթիլ- և էթիլմերկապտանները գազային քրոմատագրման մեթոդով որոշելը»

 

10

 

ԳՕՍՏ Ռ 50802-2021 «Նավթ. Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ»

կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը

11

հավելված, «Մեթիլ և էթիլմերկապտանների գումարային զանգվածային բաժին» ցուցանիշ

ԳՕՍՏ 32918-2014 «Նավթ. Ծծմբաջրածնի, մեթիլ և էթիլմերկապտանների որոշման մեթոդ»

 

12

ԳՕՍՏ 33690-2015 «Նավթ և նավթամթերք. Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների գազային քրոմատագրման մեթոդով որոշում»

 

13

ԳՕՍՏ Ռ 50802-2021 «Նավթ. Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ»

կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը

14

հավելված, «Ջրի զանգվածային բաժին» ցուցանիշ

ԳՕՍՏ 2477-2014 «Նավթ և նավթամթերք. Ջրի պարունակության որոշման մեթոդ»

 

15

ԳՕՍՏ 33700-2015 «Նավթ. Ջրի բաղադրության որոշումը թորման մեթոդով»

 

16

ԳՕՍՏ 33733-2016 «Հում նավթ.

Կուլոնաչափական տիտրման Կարլ Ֆիշերի մեթոդով ջրի պարունակության որոշում»

 

17

ՍՏ ՂՀ ԻՍՕ 10336-2004 «Հում նավթ. Ջրի բաղադրության որոշում. Կարլ Ֆիշերի պոտենցաչափական տիտրման մեթոդ»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

18

ՍՏ ՂՀ ԻՍՕ 10337-2004 «Հում նավթ. Ջրի պարունակության որոշում.

Կուլոնաչափական տիտրում՝ Կարլ Ֆիշերի մեթոդով»

կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը

19

ՍՏ ՂՀ 1314-2004 «Հում նավթ. Ջրի պարունակության որոշում. Թորման մեթոդ»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

20

հավելված, «Քլորային աղերի զանգվածային կոնցենտրացիա» ցուցանիշ

ԳՕՍՏ 21534-2021 «Նավթ. քլորային աղերի պարունակությունը որոշելու մեթոդներ»

 

21

ԳՕՍՏ 21534-76 «Նավթ. Քլորային աղերի պարունակությունը որոշելու մեթոդներ»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

22

ԳՕՍՏ 33703-2015 «Նավթ. Աղերի որոշման էլեկտրաչափական մեթոդով»

 

23

 

ՍՏ ՂՀ 1693-2007 «Նավթ.

 Քլորային աղերի որոշման էլեկտրաչափական մեթոդ»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1–ը

24

հավելված, «Հագեցած գոլորշիների ճնշում» ցուցանիշ

ԳՕՍՏ 8.601-2010 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ. Նավթի և նավթամթերքի հագեցած գոլորշիների ճնշում. Չափումների մեթոդիկա»

 

25

 

ԳՕՍՏ 1756-2000 «Նավթամթերք.

Հագեցած գոլորշիների ճնշման որոշում»

 

26

 

ԳՕՍՏ 28781-90 «Նավթ և նավթամթերք.

Հագեցած գոլորշիների ճնշման որոշման մեթոդ՝ մեխանիկական դիսպերսման ապարատի միջոցով»

 

27

 

ԳՕՍՏ 31874-2012 «Հում նավթ և նավթամթերք. Հագեցած գոլորշիների ճնշման որոշում՝ Ռեյդի մեթոդով»

 

28

 

ԳՕՍՏ 33361-2015 «Նավթ. Գոլորշիների ճնշման որոշումն ընդլայնման մեթոդով»

 

29

 

ՍՏ ՂՀ 1692-2007 «Նավթ. Գոլորշիների առաձգականության որոշման մեթոդ VPCRx. Ընդլայնման մեթոդ»

կիրառվում է

մինչև 2025 թվականի հունվարի 1–ը

30

հավելված, «Օրգանական քլորիդների զանգվածային բաժինը՝ մինչև 204 °С ջերմաստիճանը եռալով գոլորշիացող ֆրակցիայում» ցուցանիշ

ԳՕՍՏ 33342-2015 «Նավթ. Օրգանական քլորի որոշման մեթոդներ»

 

31

ԳՕՍՏ Ռ 52247-2021 «Նավթ. Քլորօրգանական միացությունների որոշման մեթոդներ»

կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը

32

ՍՏԲ 1558-2005 « Հում նավթ. Օրգանական քլորիդների պարունակությունը որոշելու մեթոդներ»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

33

 

ՍՏ ՂՀ ԱՍՏՄ Դ 4929-2011 «Հում նավթում օրգանական քլորիդների պարունակության որոշման համար փորձարկումների ստանդարտ մեթոդ»

կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը

34

 

ՍՏ ՂՀ 1529-2006 «Նավթ. Քլորօրգանական միացությունների որոշման մեթոդ»

կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան