Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 45
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.08.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.05.2012
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2012

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

16 մայիսի 2012 թվականի

թիվ 45

քաղ. Մոսկվա

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐԱԳՐԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ, ԵՎ ԱՅԴ ՁԵՎԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման համար եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ,

ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման համար եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևը լրացնելու մեթոդական ցուցումները, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ:

 (1-ին կետը խմբ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

2. Սահմանել, որ ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման համար եզրակացությունը (թույլատրագիրը), որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ (այսուհետ՝ եզրակացություն (թույլատրագիր)), կիրառվում է այն ապրանքների առանձին տեսակները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք (այսուհետ՝ Միություն) ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքից արտահանելու վերաբերյալ հիմնադրույթներով (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 Որոշում) նախատեսված դեպքերում, որոնք ընդգրկված են «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետով նախատեսված այն ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներով նախատեսված դեպքերում՝ բացառությամբ այն ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվության տրամադրման դեպքերի, որոնց համար ներդրված է ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման ավտոմատ լիցենզավորում (հսկողություն)՝ «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված):

(2-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114, փոփ. ԵՏՀԿ 07.02.23 թիվ 15)

3. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

4. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

5. Եզրակացությունը (թույլատրագիրը) կարող է ձևակերպվել պաշտպանության աստիճաններ ունեցող ձևաթղթի վրա, եթե դա նախատեսված է Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությամբ։

 (5-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

6. Եզրակացությունը (թույլատրագիրը) կարող է կիրառվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով։ 

7. Եզրակացություն (թույլատրագիր) ստանալու մասին դիմումների ուսումնասիրության կարգը և դրա տրամադրման կարգը սահմանվում են անդամ պետության՝ դրա տրամադրումն իրականացնող պետական իշխանության մարմնի կողմից կամ պետական իշխանության այն մարմնի կողմից, որի լիազորություններին են վերապահված գործունեության համապատասխան ոլորտներում կարգավորման գործառույթները։

 (7-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

8. Եզրակացության (թույլատրագրի) գործողության ժամկետը երկարացման ենթակա չէ, անհրաժեշտության դեպքում տրվում է նոր եզրակացություն (թույլատրագիր)։

9. Սահմանել, որ եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիցենզիա տրամադրելու մասին որոշումը լիազոր մարմնի կողմից կայացվում է անդամ պետության պետական իշխանության այլ մարմնի հետ համաձայնեցմամբ, լիցենզիայի տրամադրման մասին դիմումի համաձայնեցումը կարող է իրականացվել սույն որոշման 1-ին կետում նշված ձևով։

  (9-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից երեսուն օրը լրանալուց հետո։

 

Նախագահ`

Վ. Բ. Խրիստենկո

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի մայիսի 16-ի

թիվ 45 որոշմամբ (Եվրասիական

տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 4-ի

թիվ 114 որոշման խմբագրությամբ)

(գլխագիրը խմբ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

 

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎ ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման համար եզրակացության (թույլատրագրի), որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ (թույլատրագիր)

(վերնագիրը խմբ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

թիվ ____/ 201 /_______

 

_________________________________________________________________________

(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական իշխանության՝ եզրակացությունը տրամադրած մարմնի անվանումը)

 

Տրված է _________________________________________________________________

_________________________________________________________________________

(Կազմակերպության անվանումը, իրավաբանական հասցեն, երկիրը /ֆիզիկական անձանց համար՝ Ա.Ա.Հ.)

 

Փոխադրման ձևը _______________________________________________________

(Փոխադրման ձևը)

___________________________|

(միասնական ցանկի բաժինը)

|_________________

(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը *)

 

Ապրանքի անվանումը

Քանակը

Չափման միավորը

 

 

Ստացող/ուղարկող *_______________________________________________________

(Անվանումը, իրավաբանական հասցեն, երկիրը)

_________________________________________________________________________

Նշանակման/ուղարկող երկիրը*_____________________________________________

Ներմուծման (արտահանման) նպատակը ____________________________________

Ժամանակավոր ներմուծման (արտահանման) ժամկետը_______________________

Հիմքը ___________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Լրացուցիչ տեղեկություններ________________________________________________

_________________________________________________________________________

Տարանցման երկիրը *_____________________________________________________

(Տարանցում նշվածի տարածքով)

_________________________________________________________________________

Ստորագրություն՝ __________ Ամսաթիվ՝___________

Եզրակացությունը վավեր է մինչև՝ ___________________

_______________________________

(Ա.Ա.Հ.)

Կ.Տ.

_______________________________

(Պաշտոնը)

  (հավելվածը խմբ., փոփ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի մայիսի 16-ի

թիվ 45 որոշմամբ

(Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի սեպտեմբերի 4-ի

թիվ 114 որոշման խմբագրությամբ)

(գլխագիրը խմբ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման համար եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևը լրացնելու, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ
(վերնագիրը խմբ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման համար եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևը լրացնելու համար, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ

 

1. Սույն մեթոդական ցուցումները սահմանում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների կողմից տրամադրվող՝ ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման համար եզրակացության (թույլատրագրի) (այսուհետ համապատասխանաբար՝ եզրակացություն (թույլատրագիր)) միասնական ձևի՝ «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության 4-րդ կետով ( «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) նախատեսված լրացման կարգը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ:

(1-ին կետը խմբ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

2. Եզրակացությունը (թույլատրագիրը) տրվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) մեկ ծածկագրի տակ դասակարգվող ապրանքի համար՝ կախված մանրամասնեցման մակարդակից՝ միասնական ցանկին համապատասխան։

(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

3. Եզրակացության (թույլատրագրի) մեջ փոփոխություններ կատարել չի թույլատրվում։

4. Եզրակացության (թույլատրագրի) տվյալները փոփոխելու անհրաժեշտության դեպքում տրվում է նոր եզրակացություն (թույլատրագիր)՝ սույն Մեթոդական ցուցումներով սահմանված կարգով՝ ավելի վաղ տրված եզրակացությունը (թույլատրագիրը) չեղյալ հայտարարելով։

5. Տվյալների բացակայության դեպքում տողում գծիկ է դրվում։ Գծիկը տողի ամբողջ երկարությամբ դրված ուղիղ գիծն է։

6. Այն տողերը, որոնք նշված են <*> պայմանանշանով, լրացվում են՝ հաշվի առնելով փոխադրվող ապրանքների կատեգորիաներին ներկայացվող պահանջները։

7. Նշանակման, ուղարկող, տարանցման երկրի անվանումը նշվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման համաձայն կիրառվող աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան ՝ հաշվի առնելով սույն մեթոդական ցուցումների 17-րդ կետի երկրորդ պարբերությունը։

(7-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 07.02.23 թիվ 15) 

8. Եզրակացության (թույլատրագրի) համարը ձևավորվում է՝ հաշվի առնելով անդամ պետության երկնիշ ալֆա ծածկագիրը (Հայաստանի Հանրապետություն՝ AM, Բելառուսի Հանրապետություն՝ BY, Ղազախստանի Հանրապետություն՝ KZ, Ղրղզստանի Հանրապետություն՝ KG, Ռուսաստանի Դաշնություն՝ RU), տարվա թվային նշումը և հերթական համարը, որը տրվում է անդամ պետության պետական իշխանության՝ եզրակացություն (թույլատրագիր) տրամադրող լիազոր մարմնի կողմից՝ աճման կարգով։ Տարին փոխվելու դեպքում հերթական համարն սկսվում է 1-ից։

(8-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114) 

9. Եզրակացության վերին հատվածի համապատասխան տողում նշվում է պետական իշխանության՝ եզրակացությունը տրամադրող մարմնի պաշտոնապես հաստատված լրիվ կամ կրճատ անվանումը։

10. «Տրվել է» տողում նշվում են հայտատուի տվյալները.

- իրավաբանական անձանց համար՝ լրիվ պաշտոնական անվանումը և իրավաբանական հասցեն, Հայաստանի Հանրապետության անձանց համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Բելառուսի Հանրապետության անձանց համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության անձանց համար՝ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության անձանց համար՝ նույնականացման հարկային համարը (ՆՀՀ) Ռուսաստանի Դաշնության անձանց համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ).

- ֆիզիկական անձանց և որպես ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտներ գրանցված անձանց համար նշվում են լրիվ ազգանունը, անունը, հայրանունը՝ ուղղական հոլովով՝ անձը հաստատող փաստաթղթին համապատասխան, անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել, անձնական համարը (առկայության դեպքում), բնակության վայրը)։ Որպես ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտներ գրանցված անձանց դեպքում նշվում է ՀՎՀՀ, նաև ՎՀՀ-ն, ԲՆՀ-ն, ՀՎԱՀ-ը (համապատասխանաբար)։

(10-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114) 

11. «Փոխադրման ձևը» տողում նշվում է ապրանքի փոխադրման ձևը. ներմուծում, արտահանում, ժամանակավոր ներմուծում, ժամանակավոր արտահանում, տարանցում։

12. «միասնական ցանկի բաժինը» տողում նշվում է միասնական ցանկի բաժնի թվային արժեքը։

(12-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

13. «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը*» տողում նշվում է փոխադրող ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգման ծածկագիրը։

(13-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

14. «Ապրանքի անվանումը» տողում նշվում է փոխադրվող ապրանքի անվանումը (առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանումը), որը թույլ է տալիս նույնականացնել ապրանքը և այն դասել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ մեկ տասանիշ դասակարգման ծածկագրին՝ նշելով դրա քանակը ապրանքի տվյալ կատեգորիայի համար նախատեսված չափման միավորներով։

(14-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

15. Եթե ապրանքի վերաբերյալ ամբողջ տեղեկությունը չի տեղավորվում «Ապրանքի անվանումը» տողում, այն կարող է ներառվել եզրակացության (թույլատրագրի) համապատասխան հավելվածում։ Ընդ որում, նշված տողում կատարվում է նշում՝ «(տե՛ս հավելվածը՝ _________ թերթի վրա)»։

16. «Ուղարկող/ստացող*» տողում նշվում է օտարերկրյա գործընկերոջ/գործընկերոջ լրիվ պաշտոնական անվանումը և լրիվ հասցեն։ Ընդ որում, որպես ստացող նշվում է հայտատուից ապրանքի նկատմամբ իրավունքներ ստացող օտարերկրացի գործընկերը/գործընկերը, իսկ որպես ուղարկող՝ հայտատուին նման իրավունքներ փոխանցող օտարերկրացի գործընկերը/գործընկերը։ Տվյալ տողը լրացվում է անդամ պետության պետական իշխանության՝ եզրակացություն տրամադրող մարմնի հայեցողությամբ՝ հաշվի առնելով փոխադրվող ապրանքի կատեգորիային ներկայացվող պահանջները։

(16-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

17. «Նշանակման/ուղարկող երկիր*» տողում նշվում է այն երկրի անվանումը, որն այն ապրանքի նշանակման/ուղարկման վերջնական կետն է, որի համար ձևակերպվել է եզրակացությունը (թույլատրագիրը).

Եթե պայմանագրով նախատեսված է նշանակման (ուղարկման) մի քանի երկիր, ապա տողում կատարվում է «Պայմանագրի (կոնտրակտի) պայմաններին համապատասխան» գրառումը»։ Եթե նշված երկրները դասվում են Եվրոպական միության երկրներին, ապա տողում կատարվում է «ԵՄ երկրներ» գրառումը։

(17-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 07.02.23 թիվ 15) 

18. «Ներմուծման/արտահանման նպատակը» տողում նշվում է ապրանքների ներմուծման, արտահանման, ժամանակավոր ներմուծման, ժամանակավոր արտահանման նպատակը։

19. «Ժամանակավոր ներմուծման (արտահանման) ժամկետը» տողում նշվում է ապրանքների ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման մասով պարտավորությունների գործողության ավարտի ամսաթիվը։

20. «Հիմքը» տողում նշվում են եզրակացության (թույլատրագրի) տրամադրման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը։

21. «Լրացուցիչ տեղեկություններ» տողում նշվում են այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա տրվել է եզրակացությունը (թույլատրագիրը), եզրակացության (թույլատրագրի) այլ տողերի տեղեկությունները հստակեցնող լրացուցիչ տվյալները, անհրաժեշտության դեպքում՝ ավելի վաղ տրված եզրակացության (թույլատրագրի) վավերապայմանները, ինչպես նաև ապրանքի արժեքի և կցվող փաստաթղթերի, այդ թվում՝ ապրանքի լուսանկարչական պատկերի վերաբերյալ տեղեկությունները։

22. «Տարանցման երկիրը*» տողում նշվում է Մաքսային միության այն անդամ պետության անվանումը, որի տարածքով իրականացվելու է տարանցումը։

23. «Եզրակացությունը վավեր է մինչև» տողում նշվում է եզրակացության (թույլատրագրի) գործողության ավարտի ամսաթիվը։

24. «Ստորագրություն» տողում դրվում է անդամ պետության պետական իշխանության մարմնի՝ տվյալ փաստաթուղթը ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի անձնական ստորագրությունը։

(24-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

25. «Ամսաթիվ» տողում նշվում է անդամ պետության՝ եզրակացությունը (թույլատրագիրը) տրամադրող պետական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից եզրակացությունը (թույլատրագիրը) ստորագրելու ամսաթիվը։

(25-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

26. «Ա.Ա.Հ., Պաշտոնը» տողում նշվում է անդամ պետության պետական իշխանության մարմնի՝ եզրակացությունը (թույլատրագիրը) ստորագրած պաշտոնատար անձի ազգանունը, անվան սկզբնատառերը, պաշտոնը։

(26-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

27. Եզրակացությունը (թույլատրագիրը) ստորագրած պաշտոնատար անձի ստորագրությունը հաստատվում է անդամ պետության՝ եզրակացությունը (թույլատրագիրը) տրամադրած պետական իշխանության մարմնի կնիքով։

(27-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114, լրաց. ԵՏՀԿ 07.02.23 թիվ 15)

 

_______________________

* տողերը լրացվում են՝ հաշվի առնելով ապրանքների կատեգորիաներին ներկայացվող պահանջները

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 08 օգոստոսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.02.2023, թիվ 15 11.03.2023, թիվ 45
04.09.2017, թիվ 114 04.11.2017, թիվ 45
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան