Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 44
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2022-14.08.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.04.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2021 թվականի

թիվ 44

քաղ. Նուր-Սուլթան

 

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ (ՆԻԿՈՏԻՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ) ԱՐՏԱԴՐԱՆՔԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ բազային մոդել) 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ոչ նպատակահարմար ճանաչել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ծխախոտային (նիկոտին պարունակող) արտադրանքի դրոշմավորման ներդնումը՝ ըստ հավելվածի համաձայն սահմանված ցանկի՝ տվյալ արտադրանքի արտադրության և շրջանառության առանձնահատկությունների կապակցությամբ:

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները ներդնում են սույն որոշմամբ նախատեսված ցանկում ներառված ծխախոտային (նիկոտին պարունակող) արտադրանքի դրոշմավորումը նույնականացման միջոցներով՝ իրենց օրենսդրությանը համապատասխան՝ առանց հաշվի առնելու բազային մոդելի դրույթները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

   

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ու. Կարմիշակով

Ա.Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի խորհրդի

2021 թվականի ապրիլի 23-ի

թիվ 44 որոշման

 

ՑԱՆԿ

 

ծխախոտային (նիկոտին պարունակող) արտադրանքի

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Ապրանքի անվանումը

2402

Սիգարներ, կտրած ծայրերով սիգարներ, սիգարիլլաներ և սիգարետներ՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով

2403

Արդյունաբերական պատրաստման այլ ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ. ծխախոտ՝ «հոմոգենացված» կամ «վերականգնված». ծխախոտի լուծամզվածքներ և բնահյութեր

2404*-ից

Նիկոտին պարունակող հեղուկ՝ քարտրիջներում, ռեզերվուարներում և այլ կոնտեյներներում՝ էլեկտրոնային սիգարետներում օգտագործելու համար

(հավելվածը փոփ. ԵՏՀԽ 14.09.21 թիվ 80)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: