Գլխավոր տեղեկություն
Համար
N 574-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.25/32(1045).1 Հոդ.497
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2014 թվականի N 574-Ն

 

ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԾԱՎԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասի «բ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 12.10.23 N 1743-Ն)

1. Հաստատել գազաբաշխիչ համակարգում ապօրինի սպառման դեպքերում սպառված բնական գազի ծավալի հաշվարկման մեթոդիկան՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 6

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունիսի 4-ի N 574-Ն որոշման

 

ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԾԱՎԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ

 

1. Սույն մեթոդիկայով հաշվարկվում է ապօրինի գազասպառման դեպքում գազամատակարարման ցանցից արտահոսած գազի քանակությունը։

Այն կարող է կիրառվել նաև ջերմոցային գազերի կադաստրի հաշվարկման և Հայաստանի Հանրապետության էներգետիկ հաշվեկշռի կազմման ժամանակ:

2. Սույն մեթոդիկայի իմաստով ապօրինի սպառում է համարվում, երբ գազամատակարարման ցանցից բնական գազ է սպառվում առանց գազամատակարարման պայմանագրի։

3. Գազամատակարարման ցանցում ապօրինի սպառման հետևանքով առաջացած անցքերից գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակությունը հաշվարկվում է (1) բանաձևի հիման վրա՝ յուրաքանչյուր միջադեպի ուսումնասիրման արդյունքում կազմված ակտում ամրագրված տվյալների (միջադեպի հետևանքով առաջացած անցքի մակերես, արտահոսքի տևողություն, վնասված հատվածում բնական գազի ճնշում և բացարձակ ջերմաստիճան) հիման վրա`

Ներմուծեք նկարագրությունը_23061

1

4. Միջադեպի հետևանքով գազամատակարարման ցանցի գազատարների լրիվ բացվածքի դեպքում գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակությունը հաշվարկվում է (2) և (3) բանաձևերի հիման վրա.

1) եթե գազամատակարարման ցանցի վնասված հատվածում ճնշումը ցածր է 0.09 ՄՊա (բնական գազի հոսքի մինչկրիտիկական ռեժիմ), ապա գազամատակարարման ցանցի գազատարներից և սարքավորումներից արտահոսքերի քանակությունների հաշվարկման համար կիրառվում է հետևյալ բանաձևը`

 

Ներմուծեք նկարագրությունը_23062

 

2) եթե գազամատակարարման ցանցի վնասված հատվածում ճնշումը հավասար կամ բարձր է 0.09 ՄՊա-ից (բնական գազի հոսքի կրիտիկական ռեժիմ), ապա գազամատակարարման ցանցի գազատարներից և սարքավորումներից արտահոսքերի քանակությունների հաշվարկման համար կիրառվում է հետևյալ բանաձևը`

 

Ներմուծեք նկարագրությունը_23063

5. Միջադեպի վերացման նպատակով գազամատակարարման ցանցի գազատարների կամ սարքավորումների դատարկման ընթացքում գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակությունը հաշվարկվում է դատարկվող երկրաչափական ծավալում պարունակվող բնական գազի նորմալ պայմանների բերման բանաձևով՝ (4), որպես ելակետային ընդունվում են աշխատանքների կատարման ակտում ամրագրված տվյալները`

 

Ներմուծեք նկարագրությունը_23064

 

6. Սույն մեթոդիկայում սահմանված բանաձևերում օգտագործված ֆիզիկական մեծությունների նշագրերի մեկնաբանությունները՝

DVար -գազամատակարարման ցանցի գազատարների կամ տեխնոլոգիական սարքավորումների վնասվածքի պատճառով առաջացած անցքերից արտահոսած բնական գազի քանակությունն է,

DVդատ -վնասվածքի պատճառով առաջացած անցքերի վերացման նպատակով գազամատակարարման ցանցի գազատարի վնասված հատվածի կամ սարքավորումների (փական, կոճ և այլն) դատարկման հետևանքով գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակությունն է,

Pգ -բնական գազի բացարձակ ճնշումը` գազամատակարարման ցանցի վնասված գազատարում կամ սարքավորումներում [Պա],

P0 -միջավայրի ճնշումն է, ուր արտահոսվում է գազը՝ անկախ գազատարների տեղադրման եղանակից, որն ընդունվում է հավասար տեղանքի մթնոլորտային ճնշման արժեքին [Պա],

Tգ -բնական գազի բացարձակ ջերմաստիճանն է գազամատակարարման ցանցի վնասված գազատարում [K],

f-գազամատակարարման ցանցի գազատարների կամ տեխնոլոգիական սարքավորումների վրա առաջացած անցքի մակերեսն է [մ2  ],

φ-գործակից, որը հաշվի է առնում բնական գազի արտահոսքի արագության անհավասարաչափությունը, φ = 0.97,

ρգ -բնական գազի խտությունն է ստանդարտ պայմաններում [կգ/մ3  ],

k-ադիաբատի ցուցիչն է բնական գազի համար, k=1.3,

Z-բնական գազի սեղմելիության գործակիցն է,

d-գազամատակարարման ցանցի վնասվածքի հետևանքով դատարկվող գազատարների ներքին տրամագծերն են [մ],

L-գազամատակարարման ցանցի վնասվածքի հետևանքով դատարկվող գազատարների երկարություններն են [կմ],

τ-գազամատակարարման ցանցից բնական գազի արտահոսքի տևողությունն է [ժամ], երբ արտահոսքի տևողությունը հնարավոր չէ որոշել, ապա արտահոսքի տևողության հաշվարկային մեծությունն ընդունվում է հավասար`

ա. 960 ժամ` վերգետնյա գազատարից կամ տեխնոլոգիական սարքավորումից արտահոսքի դեպքում,

բ. 1440 ժամ` ստորգետնյա գազատարից կամ տեխնոլոգիական սարքավորումից արտահոսքի դեպքում:

(հավելվածը խմբ. 12.10.23 N 1743-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.10.2023, N 1743-Ն 13.10.2023, N 574-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան