Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-77-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.25/57(232) Հոդ.626
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 44.1. Մանր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի

 

1. Առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքները մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:

3. Սահմանել սույն գլխում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր չափերը՝ համաձայն սույն օրենսգրքին կցված հավելվածի:

4. Այն անձը, որ կամովին հանձնել է իր մոտ եղած մանր չափերի թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը, ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:»:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 44.2. Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը

 

1. Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

3. Այն անձը, որ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար կամովին դիմել է համապատասխան բժշկական կազմակերպություն, ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հունիսի 18

Երևան

ՀՕ-77-Ն

 

 

Հավելված

Վարչական իրավախախտումների

վերաբերյալ ՀՀ օրենսգրքի

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՆՐ ՉԱՓԵՐԸ

 

Հ/հ Անվանումը Չափերը` գրամներով
    Մանր
0-ից
մինչև…
ներառյալ

Թ Մ Ր Ա Մ Ի Ջ Ո Ց Ն Ե Ր

1 Ամֆետամին (ֆենամին) (հիմքն ու աղերը) 0.01
2 Ափիոն (այդ թվում` բժշկական) անկախ չեզոք
լցանյութերի առկայությունից
0,1
3 Ափիոն ացետիլացված, այդ թվում` ուղեկցող նյութերի
առկայությամբ, անկախ դրանց դեղագործական բնութագրերից
0,02
4 Ափիոն մզվածքային, այդ թվում` ուղեկցող նյութերի առկայությամբ, անկախ դրանց դեղագործական բնութագրերից (ներառյալ` մորֆին, կոդեին, թեբաին, օրիպավին պարունակող ցանկացած տեսակի կակաչի ծղոտի հեղուկ պատրաստուկների` հանուկների, եփուկների, ջրաթուրմերի գոլորշացման չոր մնացորդները) 0,1
5 Ացետիլկոդեին 0,01
6 Բուպրենորֆին (սուբուտեքս, նորֆին, սանգեզիկ, տեմգեզիկ, բուպրանալ) 0,002
7 Բրոլամֆետամին (ԴՈԲ) (հիմքն ու աղերը) 0,0001
8 4-բրոմո-2,5-դիմեթօքսիֆենէթիլամին (2C-B) 0,001
9 N,N-դիէթիլտրիպտամին (ԴԷՏ) 0,01
10 N,N-դիմեթիլտրիպտամին (ԴՄՏ) (հիմքն ու աղերը) 0,01
11 ԴՄՀՊ` 3-(1,2-դիմեթիլ-հեպտիլ)-1-հիդրօքսի-7,8,9,10-տետրահիդրո-6,6,9-տրիմեթիլ-6-H-դիբենզո-[b,d] պիրան 0,01
12 ԴՄԱ`(dl-2,5-դիմեթօքսի-ալֆա-մեթիլ-ֆենիլ-էթիլամին) (հիմքն ու աղերը) 0,01
13 ԴՕԷՏ`(dl-2,5-դիմեթօքսի-4-էթիլ-ալֆա-մեթիլֆենիլէթիլամին) (հիմքն ու աղերը) 0,0001
14 Էտոնիտազեն 0,001
15 Էթիլմորֆին 0,01
16 Էթիցիկլիդին (ՖՑԳ) (հիմքն ու աղերը) 0,001
17 N-էթիլ-ՄԴԱ ((+)-N-էթիլ-ալֆա-մեթիլ-3,4-(մեթիլենդիօքսի) ֆենէթիլամին) (N-էթիլ տենամֆետամին) (հիմքն ու աղերը) 0,1
18 Էֆեդրոն, մեթկատինոն (անկախ ուղեկցող նյութերի առկայությունից) 0,01
19 (+) - Լիզերգիդ (ԼՍԴ, ԼՍԴ-25) 0,0001
20 ԽՏՊ` 2-ամինո-1-(2,5-դիմեթօքսի-4-մեթիլ) ֆենիլպրոպան 0,001
21 Կատա էդուլիս (բուսանյութի քանակը որոշվում է 110
աստիճանում մինչև հաստատուն զանգված չորացումից հետո)
10,0
22 Կակաչի ծղոտ 100,0
23 Կակաչի ծղոտի խտանյութ 0,05
24 Կատինոն 0,01
25 Կանեփի թուփ 500,0
26 Կոդեին (հիմքն ու աղերը) 0,02
27 Կոկաին (հիմքն ու աղերը, անկախ ուղեկցող նյութերի
առկայությունից)
0,001
28 Հերոին (անկախ ուղեկցող նյութերի առկայությունից) 0,005
29 Հաշիշ (անաշա, կանաբիսի խեժ) 0,2
30 Հաշիշի յուղ 0,1
31 N-հիդրօքսի մեթինենդիօքսի-ամֆետամին (ՄԴԱ) (+)-N [ալֆա-մեթիլ-3,4-(մեթիլենդիօքսի)ֆենէթիլ] հիդրօքսիլամին) (N-հիդրօքսի տենամֆետամին) (հիմքն ու աղերը) 0,1
32

Մարիխուանա չչորացված

չորացված

2,0

0,5
33 ՄԴՄԱ` (dl-3,4-մեթիլենդիօքսի-N-ալֆա-դիմեթիլֆենիլ-
էթիլամին) (էքստազի, մեթիլենդիօքսիմետամֆետամին)
(հիմքն ու աղերը)
0,05
34 Մեթադոն (հիմքն ու աղերը) 0,1
35 Մեսկալին (հիմքն ու աղերը) 0,015
36 Մետամֆետամին (հիմքն ու աղերը) 0,01
37 Մորֆին (հիմքն ու աղերը) 0,01
38 ՄՄԴԱ` (dl-5-մեթօքսի-3,4-մեթիլեն-դիօքսի-ալֆա-մեթիլֆենիլ-էթիլամին) (հիմքը և աղերը) 0,1
39 Նօքսիրոն (գլյուտէթիմիդ) (հիմքն ու աղերը) 1,5
40 Պենտազոցին (ֆորտրալ) 0,05
41 Պարահեքսիլ (սինհեքսիլ) 0,025
42 Պիրիտրամիդ (դիպիդոլոր) 0,007
43 Պսիլոցիբին 0,001
44 Պսիլոցին (պսիլոտսին) 0,001
45 Սոմբրևին (պրոպանիդիդ, էպոնտոլ) 0,5
46 Պրոզիդոլ 0,01
47 ՊՄԱ (4-մեթօքսի-ալֆա-մեթիլֆենիլ-էթիլամին) (հիմքն ու աղերը) 0,01
48 Ռոլիցիկլիդին (ՖՑՊԻ, ՖՊ) (հիմքն ու աղերը) 0,001
49 Տետրահիդրոկաննաբինոլներ (բոլոր իզոմերներով) 0,005
50 Տենամֆետամին (ՄԴԱ) (մեթիլենդիօքսիամֆետամին) (հիմքն ու աղերը) 0,02
51 Տենոցիկլիդին (ՏՑՊ, ՏՍՊ) (հիմքն ու աղերը) 0,001
52 Տրիմեպերիդին (պրոմեդոլ) 0,02
53 Օմնոպոն 0,02
54 Ֆենտանիլ և դրա բոլոր ածանցյալները 0,0001
55 Ֆենցիկլիդին (սերնիլ) (ՖՑՊ) (հիմքն ու աղերը) 0,0001

Հ Ո Գ Ե Մ Ե Տ  Ն Յ ՈՒ Թ Ե Ր

1 Ամինորեքս 0,05
2 Ամֆեպրամոն (ֆեպրանոն) 0,125
3 Ապրոֆեն 6,0
4 Ալպրազոլամ 0,03
5 Բրոմազեպամ 0,04
6 Գամմա-հիդրօքսիկարագաթթու (նատրիումի օքսիբուտիրատ) 25,0
7 Դիազեպամ 0,01
8 Դիֆենօքսիլատ 0,05
9 Զիպեպրոլ 0,5
10 Էֆեդրին և դրա աղերը 0,1
11 Լորազեպամ 0,002
12 Կաթին (ֆենիլպրոպանոլամին) 0,1
13 Կետամին 0,05
14 Կլոզապին 0,05
15 Կլոքսազոլամ 0,1
16 Կլոնազեպամ 0,02
17 Կլոնիդին (կլոֆելին) 0,00015
18 Հալազեպամ 0,05
19 Հալօքսազոլամ 0,05
20 Հալոպերիդոլ 0,005
21 Մեդազեպամ 0,005
22 Մետաքվալոն (հիմքն ու աղերը) 0,05
23 4-մեթիլամինորեքս 0,05
24 Սիդնոկարբ (մեզոկարբ) 0,05
25 Նիտրազեպամ (դորմիկում) 0,01
26 Պենտոբարբիտալ (էթամինալ նատրիում, նեմբուտալ) 0,6
27 Պրոպիլհեքսեդրին 0.05
28 Սեկբուտաբարբիտալ 15,0
29 Տարեն 10,0
30 Տետրազեպամ 0,5
31 Տեմազեպամ 0,05
32 Տրամադոլ (տրամալ) 0,05
33 Տրիազոլամ (հալցիոն, սոմնետոն) 0,0005
34 Տրիհեքսիֆենիդիլ (ցիկլոդոլ) 0.01
35 Տրիֆլուոպերազին (տրիֆտազին, ստելազին) 0,1
36 Ցիկլոբարբիտալ (ֆանոդորմ) 0,2
37 Քլորդիազեպօքսիդ (էլենիում, խլոզեպիդ) 0,01
38 Քլորպրոմազին (ամինազին, ալիմեմազին) 0,3
39 Օքսազեպամ 0,1
40 Ֆենդիմետրազին 0,05
41 Ֆենազեպամ 0,01
42 Ֆենտերմին 0,1
43 Ֆենոբարբիտալ (լյումինալ) 0,1
44 Ֆենպրոպորեքս 0,05
45 Ֆենկամֆամին 0,05
46 Ֆենմետրազին 0,1
47 Ֆլուդիազեպամ 0,05
48 Ֆլուրազեպամ 0,05
49 Ֆլունիտրազեպամ (ռոհիպնոլ) 0,1
50 Տազեպամ (նոզեպամ) 0,01

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան