ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.1-րդ հոդվածով.
«Հոդված 44.1. | Մանր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի |
1. Առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքները մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:
3. Սահմանել սույն գլխում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր չափերը՝ համաձայն սույն օրենսգրքին կցված հավելվածի:
4. Այն անձը, որ կամովին հանձնել է իր մոտ եղած մանր չափերի թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը, ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.2-րդ հոդվածով.
«Հոդված 44.2. | Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը |
1. Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
3. Այն անձը, որ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար կամովին դիմել է համապատասխան բժշկական կազմակերպություն, ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:»:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. հունիսի 18 Երևան ՀՕ-77-Ն |
Հավելված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի |
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՆՐ ՉԱՓԵՐԸ
Հ/հ | Անվանումը | Չափերը` գրամներով |
Մանր 0-ից մինչև… ներառյալ | ||
Թ Մ Ր Ա Մ Ի Ջ Ո Ց Ն Ե Ր | ||
1 | Ամֆետամին (ֆենամին) (հիմքն ու աղերը) | 0.01 |
2 | Ափիոն (այդ թվում` բժշկական) անկախ չեզոք լցանյութերի առկայությունից |
0,1 |
3 | Ափիոն ացետիլացված, այդ թվում` ուղեկցող նյութերի առկայությամբ, անկախ դրանց դեղագործական բնութագրերից |
0,02 |
4 | Ափիոն մզվածքային, այդ թվում` ուղեկցող նյութերի առկայությամբ, անկախ դրանց դեղագործական բնութագրերից (ներառյալ` մորֆին, կոդեին, թեբաին, օրիպավին պարունակող ցանկացած տեսակի կակաչի ծղոտի հեղուկ պատրաստուկների` հանուկների, եփուկների, ջրաթուրմերի գոլորշացման չոր մնացորդները) | 0,1 |
5 | Ացետիլկոդեին | 0,01 |
6 | Բուպրենորֆին (սուբուտեքս, նորֆին, սանգեզիկ, տեմգեզիկ, բուպրանալ) | 0,002 |
7 | Բրոլամֆետամին (ԴՈԲ) (հիմքն ու աղերը) | 0,0001 |
8 | 4-բրոմո-2,5-դիմեթօքսիֆենէթիլամին (2C-B) | 0,001 |
9 | N,N-դիէթիլտրիպտամին (ԴԷՏ) | 0,01 |
10 | N,N-դիմեթիլտրիպտամին (ԴՄՏ) (հիմքն ու աղերը) | 0,01 |
11 | ԴՄՀՊ` 3-(1,2-դիմեթիլ-հեպտիլ)-1-հիդրօքսի-7,8,9,10-տետրահիդրո-6,6,9-տրիմեթիլ-6-H-դիբենզո-[b,d] պիրան | 0,01 |
12 | ԴՄԱ`(dl-2,5-դիմեթօքսի-ալֆա-մեթիլ-ֆենիլ-էթիլամին) (հիմքն ու աղերը) | 0,01 |
13 | ԴՕԷՏ`(dl-2,5-դիմեթօքսի-4-էթիլ-ալֆա-մեթիլֆենիլէթիլամին) (հիմքն ու աղերը) | 0,0001 |
14 | Էտոնիտազեն | 0,001 |
15 | Էթիլմորֆին | 0,01 |
16 | Էթիցիկլիդին (ՖՑԳ) (հիմքն ու աղերը) | 0,001 |
17 | N-էթիլ-ՄԴԱ ((+)-N-էթիլ-ալֆա-մեթիլ-3,4-(մեթիլենդիօքսի) ֆենէթիլամին) (N-էթիլ տենամֆետամին) (հիմքն ու աղերը) | 0,1 |
18 | Էֆեդրոն, մեթկատինոն (անկախ ուղեկցող նյութերի առկայությունից) | 0,01 |
19 | (+) - Լիզերգիդ (ԼՍԴ, ԼՍԴ-25) | 0,0001 |
20 | ԽՏՊ` 2-ամինո-1-(2,5-դիմեթօքսի-4-մեթիլ) ֆենիլպրոպան | 0,001 |
21 | Կատա էդուլիս (բուսանյութի քանակը որոշվում է 110 աստիճանում մինչև հաստատուն զանգված չորացումից հետո) |
10,0 |
22 | Կակաչի ծղոտ | 100,0 |
23 | Կակաչի ծղոտի խտանյութ | 0,05 |
24 | Կատինոն | 0,01 |
25 | Կանեփի թուփ | 500,0 |
26 | Կոդեին (հիմքն ու աղերը) | 0,02 |
27 | Կոկաին (հիմքն ու աղերը, անկախ ուղեկցող նյութերի առկայությունից) |
0,001 |
28 | Հերոին (անկախ ուղեկցող նյութերի առկայությունից) | 0,005 |
29 | Հաշիշ (անաշա, կանաբիսի խեժ) | 0,2 |
30 | Հաշիշի յուղ | 0,1 |
31 | N-հիդրօքսի մեթինենդիօքսի-ամֆետամին (ՄԴԱ) (+)-N [ալֆա-մեթիլ-3,4-(մեթիլենդիօքսի)ֆենէթիլ] հիդրօքսիլամին) (N-հիդրօքսի տենամֆետամին) (հիմքն ու աղերը) | 0,1 |
32 |
Մարիխուանա չչորացված չորացված |
2,0 0,5 |
33 | ՄԴՄԱ` (dl-3,4-մեթիլենդիօքսի-N-ալֆա-դիմեթիլֆենիլ- էթիլամին) (էքստազի, մեթիլենդիօքսիմետամֆետամին) (հիմքն ու աղերը) |
0,05 |
34 | Մեթադոն (հիմքն ու աղերը) | 0,1 |
35 | Մեսկալին (հիմքն ու աղերը) | 0,015 |
36 | Մետամֆետամին (հիմքն ու աղերը) | 0,01 |
37 | Մորֆին (հիմքն ու աղերը) | 0,01 |
38 | ՄՄԴԱ` (dl-5-մեթօքսի-3,4-մեթիլեն-դիօքսի-ալֆա-մեթիլֆենիլ-էթիլամին) (հիմքը և աղերը) | 0,1 |
39 | Նօքսիրոն (գլյուտէթիմիդ) (հիմքն ու աղերը) | 1,5 |
40 | Պենտազոցին (ֆորտրալ) | 0,05 |
41 | Պարահեքսիլ (սինհեքսիլ) | 0,025 |
42 | Պիրիտրամիդ (դիպիդոլոր) | 0,007 |
43 | Պսիլոցիբին | 0,001 |
44 | Պսիլոցին (պսիլոտսին) | 0,001 |
45 | Սոմբրևին (պրոպանիդիդ, էպոնտոլ) | 0,5 |
46 | Պրոզիդոլ | 0,01 |
47 | ՊՄԱ (4-մեթօքսի-ալֆա-մեթիլֆենիլ-էթիլամին) (հիմքն ու աղերը) | 0,01 |
48 | Ռոլիցիկլիդին (ՖՑՊԻ, ՖՊ) (հիմքն ու աղերը) | 0,001 |
49 | Տետրահիդրոկաննաբինոլներ (բոլոր իզոմերներով) | 0,005 |
50 | Տենամֆետամին (ՄԴԱ) (մեթիլենդիօքսիամֆետամին) (հիմքն ու աղերը) | 0,02 |
51 | Տենոցիկլիդին (ՏՑՊ, ՏՍՊ) (հիմքն ու աղերը) | 0,001 |
52 | Տրիմեպերիդին (պրոմեդոլ) | 0,02 |
53 | Օմնոպոն | 0,02 |
54 | Ֆենտանիլ և դրա բոլոր ածանցյալները | 0,0001 |
55 | Ֆենցիկլիդին (սերնիլ) (ՖՑՊ) (հիմքն ու աղերը) | 0,0001 |
Հ Ո Գ Ե Մ Ե Տ Ն Յ ՈՒ Թ Ե Ր | ||
1 | Ամինորեքս | 0,05 |
2 | Ամֆեպրամոն (ֆեպրանոն) | 0,125 |
3 | Ապրոֆեն | 6,0 |
4 | Ալպրազոլամ | 0,03 |
5 | Բրոմազեպամ | 0,04 |
6 | Գամմա-հիդրօքսիկարագաթթու (նատրիումի օքսիբուտիրատ) | 25,0 |
7 | Դիազեպամ | 0,01 |
8 | Դիֆենօքսիլատ | 0,05 |
9 | Զիպեպրոլ | 0,5 |
10 | Էֆեդրին և դրա աղերը | 0,1 |
11 | Լորազեպամ | 0,002 |
12 | Կաթին (ֆենիլպրոպանոլամին) | 0,1 |
13 | Կետամին | 0,05 |
14 | Կլոզապին | 0,05 |
15 | Կլոքսազոլամ | 0,1 |
16 | Կլոնազեպամ | 0,02 |
17 | Կլոնիդին (կլոֆելին) | 0,00015 |
18 | Հալազեպամ | 0,05 |
19 | Հալօքսազոլամ | 0,05 |
20 | Հալոպերիդոլ | 0,005 |
21 | Մեդազեպամ | 0,005 |
22 | Մետաքվալոն (հիմքն ու աղերը) | 0,05 |
23 | 4-մեթիլամինորեքս | 0,05 |
24 | Սիդնոկարբ (մեզոկարբ) | 0,05 |
25 | Նիտրազեպամ (դորմիկում) | 0,01 |
26 | Պենտոբարբիտալ (էթամինալ նատրիում, նեմբուտալ) | 0,6 |
27 | Պրոպիլհեքսեդրին | 0.05 |
28 | Սեկբուտաբարբիտալ | 15,0 |
29 | Տարեն | 10,0 |
30 | Տետրազեպամ | 0,5 |
31 | Տեմազեպամ | 0,05 |
32 | Տրամադոլ (տրամալ) | 0,05 |
33 | Տրիազոլամ (հալցիոն, սոմնետոն) | 0,0005 |
34 | Տրիհեքսիֆենիդիլ (ցիկլոդոլ) | 0.01 |
35 | Տրիֆլուոպերազին (տրիֆտազին, ստելազին) | 0,1 |
36 | Ցիկլոբարբիտալ (ֆանոդորմ) | 0,2 |
37 | Քլորդիազեպօքսիդ (էլենիում, խլոզեպիդ) | 0,01 |
38 | Քլորպրոմազին (ամինազին, ալիմեմազին) | 0,3 |
39 | Օքսազեպամ | 0,1 |
40 | Ֆենդիմետրազին | 0,05 |
41 | Ֆենազեպամ | 0,01 |
42 | Ֆենտերմին | 0,1 |
43 | Ֆենոբարբիտալ (լյումինալ) | 0,1 |
44 | Ֆենպրոպորեքս | 0,05 |
45 | Ֆենկամֆամին | 0,05 |
46 | Ֆենմետրազին | 0,1 |
47 | Ֆլուդիազեպամ | 0,05 |
48 | Ֆլուրազեպամ | 0,05 |
49 | Ֆլունիտրազեպամ (ռոհիպնոլ) | 0,1 |
50 | Տազեպամ (նոզեպամ) | 0,01 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|