Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 34
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.03.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.09.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2023 թվականի

թիվ 34

քաղ. Մոսկվա

 

«ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 033/2013) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ՝

ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ ընդունված՝ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 033/2013) սահմանված պարտադիր պահանջներին այն արտադրանքի համապատասխանության հաստատման մասին փաստաթղթերը, որի մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 143 որոշմամբ կատարվել են փոփոխություններ (այսուհետ՝ արտադրանք), վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 143 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած՝ 180 օրացուցային օրվանից ոչ ավելի.

բ) արտադրանքի պետական գրանցմանն առնչվող փաստաթղթերը (մասնագիտացված սննդային արտադրանքի միասնական ռեեստրում պարունակվող՝ արտադրանքի պետական գրանցման մասին տեղեկություններ), որոնք տրամադրվել են (ռեեստրում ներառվել են) նախքան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 143 որոշումն ուժի մեջ մտնելը, ուժի մեջ են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն ոչ ավելի, քան 180 օրացուցային օր՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 143 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

գ) սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրանքի արտադրությունն ու այն շրջանառության մեջ դնելը թույլատրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 143 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 180 օրացուցային օրվա ընթացքում.

դ) սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում շրջանառության մեջ դրված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է այդ արտադրանքի՝ արտադրողի կողմից սահմանված պիտանելիության ժամկետի ընթացքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 143 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան