Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-76-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2008-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.06.25/39(629) Հոդ.625
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 24-րդ և 215-րդ հոդվածների 2-րդ մասերի դիսպոզիցիաներում «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 266-րդ հոդվածում՝

 

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 266. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը».

 

2) 1-ին մասի դիսպոզիցիայում «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով.

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ ենթակետով.

«2.1) կրկին անգամ,».

4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սահմանել սույն գլխում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը՝ համաձայն սույն օրենսգրքին կցված հավելվածի:».

5) 6-րդ մասի «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով, իսկ նույն մասը «պատրաստելու» բառից առաջ լրացնել «ապօրինի» բառով.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն գլխով նախատեսված հանցագործությունները համարվում են կրկին անգամ կատարված, եթե դրանք կատարվել են նախկինում սույն օրենսգրքի 266-րդ, 268-275-րդ հոդվածներով նախատեսված հանցանք կատարած անձանց կողմից:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 267-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասի դիսպոզիցիայում «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 268-րդ հոդվածում`

 

1) վերնագրի «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով, իսկ «դրանք» բառը հանել.

2) 1-ին մասի դիսպոզիցիայում «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով, իսկ նույն մասը «Առանց իրացնելու նպատակի» բառերից հետո լրացնել «զգալի չափերով» բառերով.

3) 2-րդ մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

1) կրկին անգամ,

2) խոշոր չափերով՝»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 269-րդ հոդվածում`

 

1) վերնագրի և 1-ին մասի դիսպոզիցիայի «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ ենթակետով՝

«3.1) կրկին անգամ,»:

 

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 269.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 269.1. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ դրանց պրեկուրսորներ ստանալու իրավունք տվող փաստաթղթեր ապօրինի պատրաստելը, օգտագործելը, կեղծելը կամ կեղծված փաստաթղթեր իրացնելը

 

1. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ դրանց պատրաստման կամ արտադրության համար պրեկուրսորներ ստանալու իրավունք տվող փաստաթղթեր ապօրինի պատրաստելը, օգտագործելը, կեղծելը կամ կեղծված փաստաթղթեր իրացնելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) կրկին անգամ,

2) մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 270-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 270. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տալը

 

1. Իրավասու անձի կողմից շահադիտական կամ այլ անձնական դրդումներով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տալը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է կրկին անգամ՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 271-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Օրենսգրքի 272-րդ հոդվածում`

 

1) վերնագրի և 1-ին մասի դիսպոզիցիայի «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ ենթակետով.

«2.1) կրկին անգամ,»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 273-րդ հոդվածում`

 

1) վերնագրի և 1-ին մասի դիսպոզիցիայում «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ ենթակետով.

«2.1) կրկին անգամ,»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 274-րդ հոդվածում`

 

1) վերնագրի և 1-ին մասի դիսպոզիցիայի «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ ենթակետով.

«1.1) կրկին անգամ,»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 275-րդ հոդվածում՝

 

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 275. Խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը».

 

 2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ ենթակետով.

«1.1) կրկին անգամ,»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հունիսի 18

Երևան

ՀՕ-76-Ն

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

քրեական օրենսգրքի

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ

 

Հ/հ

Անվանումը

 Չափերը` գրամներով

զգալի
...-ից մինչև…
ներառյալ

խոշոր
...-ից
մինչև…

ներառյալ

առանձ-
նապես
խոշոր,
ավելի քան

Թ Մ Ր Ա Մ Ի Ջ Ո Ց Ն Ե Ր

1 Ամֆետամին (ֆենամին) (հիմքն ու աղերը) 0.01-0,02 0,02- 3,0 3,0
2 Ափիոն (այդ թվում` բժշկական) անկախ չեզոք
լցանյութերի առկայությունից
0,1-0,5 0,5-10,0 10,0
3 Ափիոն ացետիլացված, այդ թվում` ուղեկցող նյութերի
առկայությամբ, անկախ դրանց դեղագործական բնութագրերից
0,02-0,2 0,2-5,0 5,0
4 Ափիոն մզվածքային, այդ թվում` ուղեկցող նյութերի առկայությամբ, անկախ դրանց դեղագործական
բնութագրերից (ներառյալ` մորֆին, կոդեին, թեբաին, օրիպավին պարունակող ցանկացած տեսակի կակաչի ծղոտի հեղուկ պատրաստուկների` հանուկների,
եփուկների, ջրաթուրմերի գոլորշացման չոր մնացորդները)
0,1-0,5 0,5-10,0 10,0
5 Ացետիլկոդեին 0,01- 0,1 0,1-1,0 1,0
6 Բուպրենորֆին (սուբուտեքս, նորֆին, սանգեզիկ, տեմգեզիկ, բուպրանալ) 0,002-0,02 0,02-0,2 0,2
7 Բրոլամֆետամին (ԴՈԲ) (հիմքն ու աղերը) 0,0001-0,001 0,001-0,005 0.005
8 4-բրոմո-2,5-դիմեթօքսիֆենէթիլամին (2C-B) 0,001-0,01 0,01-0,05 0,05
9 N,N-դիէթիլտրիպտամին (ԴԷՏ) 0,01-0,02 0,02-1,0 1,0
10 N,N-դիմեթիլտրիպտամին (ԴՄՏ) (հիմքն ու աղերը) 0,01-0,02 0,02-1,0 1,0
11 ԴՄՀՊ` 3-(1,2-դիմեթիլ-հեպտիլ)-1-հիդրօքսի-7,8,9,10-տետրահիդրո-6,6,9-տրիմեթիլ-6-H-դիբենզո-[b,d] պիրան 0,01-0,02 0,02-1,0 1,0
12 ԴՄԱ`(dl-2,5-դիմեթօքսի-ալֆա-մեթիլ-ֆենիլ-էթիլամին) (հիմքն ու աղերը) 0,01-0,02 0,02-1,0 1,0
13 ԴՕԷՏ`(dl-2,5-դիմեթօքսի-4-էթիլ-ալֆա-մեթիլֆենիլէթիլամին) (հիմքն ու աղերը) 0,0001-0,001 0,001-0,005 0.005
14 Էտոնիտազեն 0,001-0,01 0,01-0,05 0,05
15 Էթիլմորֆին 0,01-0,1 0,1-1,0 1,0
16 Էթիցիկլիդին (ՖՑԳ) (հիմքն ու աղերը) 0,001-0,01 0,01-0,05 0.05
17 N-էթիլ-ՄԴԱ ((+)-N-էթիլ-ալֆա-մեթիլ-3,4-(մեթիլենդիօքսի) ֆենէթիլամին) (N-էթիլ տենամֆետամին) (հիմքն ու աղերը) 0,1-0,2 0,2-1,5 1,5
18 Էֆեդրոն, մեթկատինոն (անկախ ուղեկցող նյութերի առկայությունից) 0,01-0,02 0,02-3,0 3,0
19 (+) - Լիզերգիդ (ԼՍԴ, ԼՍԴ-25) 0,0001-0,001 0,001-0,005 0.005
20 ԽՏՊ` 2-ամինո-1-(2,5-դիմեթօքսի-4-մեթիլ) ֆենիլպրոպան 0,001-0,01 0,01-0,05 0,05
21 Կատա էդուլիս (բուսանյութի քանակը որոշվում է 110 աստիճանում մինչև հաստատուն զանգված չորացումից հետո) 10,0-20,0 20,0-200,0 200,0
22 Կակաչի ծղոտ 100,0-500,0 500,0-1000,0 1000,0
23 Կակաչի ծղոտի խտանյութ 0,05-0,5 0,5-5,0 5,0
24 Կատինոն 0,01-0,02 0,02-3,0 3,0
25 Կանեփի թուփ 500,0-1000,0 1000,0-10000,0 10000,0
26 Կոդեին (հիմքն ու աղերը) 0,02-0,2 0,2-10,0 10,0
27 Կոկաին (հիմքն ու աղերը, անկախ ուղեկցող նյութերի
առկայությունից)
0,001-0,01 0,01-1,0 1,0
28 Հերոին (անկախ ուղեկցող նյութերի առկայությունից) 0,005-0,01 0,01-0,1 0,1
29 Հաշիշ (անաշա, կանաբիսի խեժ) 0,2-1,0 1,0-100,0 100,0
30 Հաշիշի յուղ 0,1-0,5 0,5-10,0 10,0
31 N-հիդրօքսի մեթինենդիօքսի-ամֆետամին (ՄԴԱ) (+)-N [ալֆա-մեթիլ-3,4-(մեթիլենդիօքսի)ֆենէթիլ] հիդրօքսիլամին) (N-հիդրօքսի տենամֆետամին) (հիմքն ու աղերը) 0,1-0,2 0,2-1,5 1,5
32

Մարիխուանա չչորացված

 

չորացված

2,0-10,0

 

0,5-5,0

10,0-2500,0

 

5,0-500,0

2500,0

 

500,0

33 ՄԴՄԱ` (dl-3,4-մեթիլենդիօքսի-N-ալֆա-դիմեթիլֆենիլ-
էթիլամին) (էքստազի, մեթիլենդիօքսիմետամֆետամին)
(հիմքն ու աղերը)
0,05-0,2 0,2-1,5 1,5
34 Մեթադոն (հիմքն ու աղերը) 0,1-1,0 1,0-10,0 10,0
35 Մեսկալին (հիմքն ու աղերը) 0,015-0,03 0,03-5,0 5,0
36 Մետամֆետամին (հիմքն ու աղերը) 0,01-0,02 0,02-1,5 1,5
37 Մորֆին (հիմքն ու աղերը) 0,01-0,1 0,1-1,0 1,0
38 ՄՄԴԱ` (dl-5-մեթօքսի-3,4-մեթիլեն-դիօքսի-ալֆա-մեթիլֆենիլ-էթիլամին) (հիմքը և աղերը) 0,1-0,2 0,2-1,5 1,5
39 Նօքսիրոն (գլյուտէթիմիդ) (հիմքն ու աղերը) 1,5-3,0 3,0-25,0 25,0
40 Պենտազոցին (ֆորտրալ) 0,05-0,3 0,3-3,0 3,0
41 Պարահեքսիլ (սինհեքսիլ) 0,025-0,05 0,05-5,0 5,0
42 Պիրիտրամիդ (դիպիդոլոր) 0,007-0,15 0,15-1,5 1,5
43 Պսիլոցիբին 0,001- 0,01 0,01-1,0 1,0
44 Պսիլոցին (պսիլոտսին) 0,001- 0,01 0,01-1,0 1,0
45 Սոմբրևին (պրոպանիդիդ, էպոնտոլ) 0,5-5,0 5,0-50,0 50,0
46 Պրոզիդոլ 0,01-0,1 0,1-1,0 1,0
47 ՊՄԱ (4-մեթօքսի-ալֆա-մեթիլֆենիլ-էթիլամին) (հիմքն ու աղերը) 0,01-0,02 0,02-1,0 1,0
48 Ռոլիցիկլիդին (ՖՑՊԻ, ՖՊ) (հիմքն ու աղերը) 0,001-0,01 0,01-0,05 0,05
49 Տետրահիդրոկաննաբինոլներ (բոլոր իզոմերներով) 0,005-0,5 0,5-1,0 1,0
50 Տենամֆետամին (ՄԴԱ) (մեթիլենդիօքսիամֆետամին) (հիմքն ու աղերը) 0,02 0,02-1,0 1,0
51 Տենոցիկլիդին (ՏՑՊ, ՏՍՊ) (հիմքն ու աղերը) 0,001-0,01 0,01-0,05 0,05
52 Տրիմեպերիդին (պրոմեդոլ) 0,02-0,2 0,2-2,0 2,0
53 Օմնոպոն 0,02-0,2 0,2-2,0 2,0
54 Ֆենտանիլ և դրա բոլոր ածանցյալները 0,0001-0,001 0,001-0,01 0,01
55 Ֆենցիկլիդին (սերնիլ) (ՖՑՊ) (հիմքն ու աղերը) 0,0001-0,001 0,001-0,005 0.005

Հ Ո Գ Ե Մ Ե Տ  Ն Յ Ո Ւ Թ Ե Ր

1 Ամինորեքս 0,05-0,1 0,1-1,0 1,00
2 Ամֆեպրամոն (ֆեպրանոն) 0,125-1,0 1,0-7,5 7,5
3 Ապրոֆեն 6,0-30,0 30,0-100,0 100,0
4 Ալպրազոլամ 0,03-0,3 0,3-3,0 3,0
5 Բրոմազեպամ 0,04-1,0 1,0-10,0 10,0
6 Գամմա-հիդրօքսիկարագաթթու (նատրիումի օքսիբուտիրատ) 25,0-100,0 100,0-400,0 400,0
7 Դիազեպամ 0,01-0,05 0,05-1,0 1,0
8 Դիֆենօքսիլատ 0,05-0,25 2,5-25,0 25,0
9 Զիպեպրոլ 0,5-3,0 3,0-10,0 10,0
10 Էֆեդրին և դրա աղերը 0,1-1,0 1,0-10,0 10,0
11 Լորազեպամ 0,002-0,02 0,02-0,2 0,2
12 Կաթին (ֆենիլպրոպանոլամին) 0,1-1,0 1,0-10,0 10,0
13 Կետամին 0,05-0,5 0,5-5,0 5,0
14 Կլոզապին 0,05-0,25 2,5-25,0 25,0
15 Կլոքսազոլամ 0,1-1,0 1,0-10,0 10,0
16 Կլոնազեպամ 0,02-0,2 0,2-2,0 2,0
17 Կլոնիդին (կլոֆելին) 0,00015-0,15 0,15-15,0 15,0
18 Հալազեպամ 0,05-0,25 2,5-25,0 25,0
19 Հալօքսազոլամ 0,05-0,25 2,5-25,0 25,0
20 Հալոպերիդոլ 0,005-0,05 0,05-0,5 0,5
21 Մեդազեպամ 0,005-0,05 0,05-1,0 1,0
22 Մետաքվալոն (հիմքն ու աղերը) 0,05 0,3-1,5 1,5
23 4-մեթիլամինորեքս 0,05-0,1 0,1-1,0 1,0
24 Սիդնոկարբ (մեզոկարբ) 0,05-0,5 0,5-5,0 5,0
25 Նիտրազեպամ (դորմիկում) 0,01-0,1 0,1-1,0 1,0
26 Պենտոբարբիտալ (էթամինալ նատրիում, նեմբուտալ) 0,6-3,0 3,0-30,0 30,0
27 Պրոպիլհեքսեդրին 0.05-0.25 0.5 5,0
28 Սեկբուտաբարբիտալ 15,0-150,0 150,0-1500,0 1500,0
29 Տարեն 10,0-50,0 50,0-100,0 100,0
30 Տետրազեպամ 0,5-5,0 5,0-50,0 50,0
31 Տեմազեպամ 0,05-0,5 0,5-5,0 5,0
32 Տրամադոլ (տրամալ) 0,05-0,5 0,5-5,0 5,0
33 Տրիազոլամ (հալցիոն, սոմնետոն) 0,0005-0,005 0,005-0,05 0,05
34 Տրիհեքսիֆենիդիլ (ցիկլոդոլ) 0.01-0.1 0,1-1.0 1,0
35 Տրիֆլուոպերազին (տրիֆտազին, ստելազին) 0,1-1,0 1,0-10,0 10,0
36 Ցիկլոբարբիտալ (ֆանոդորմ) 0,2-2,0 2,0-20,0 20,0
37 Քլորդիազեպօքսիդ (էլենիում, խլոզեպիդ) 0,01-0,1 0,1-1,0 1,0
38 Քլորպրոմազին (ամինազին, ալիմեմազին) 0,3-3,0 3,0-30,0 30,0
39 Օքսազեպամ 0,1-1,0 1,0-10,0 10,0
40 Ֆենդիմետրազին 0,05-0,5 0,5-5,0 5,0
41 Ֆենազեպամ 0,01-0,1 0,1-1,0 1,0
42 Ֆենտերմին 0,1-1,0 1,0-10,0 10,0
43 Ֆենոբարբիտալ (լյումինալ) 0,1-1,0 1,0-10,0 10,0
44 Ֆենպրոպորեքս 0,05-0,5 0,5-5,0 5,0
45 Ֆենկամֆամին 0,05-0,5 0,5-5,0 5,0
46 Ֆենմետրազին 0,1-1,0 1,0-10,0 10,0
47 Ֆլուդիազեպամ 0,05-0,5 0,5-5,0 5,0
48 Ֆլուրազեպամ 0,05-0,5 0,5-5,0 5,0
49 Ֆլունիտրազեպամ (ռոհիպնոլ) 0,1-1,0 1,0-10,0 10,0
50 Տազեպամ (նոզեպամ) 0,01-0,1 0,1-1,0 1,0

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան