ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 702-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,250,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գորիսի համայնքային զարգացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
11.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 702-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) նպատակն է բարձրացնել մարզերում բնակիչների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելը ներառում է զուգահեռաբար իրականացվող կրթական, սոցիալական, առողջապահական, սպորտային, տնտեսական և գյուղատնտեսական միջոցառումներ, ինչպես նաև համայնքի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերանորոգումներ, բարելավումներ։ Անհատույց հիմքերով իրականացվող կրթական միջոցառումների նպատակն է զարգացնել շահառու համայնքների երեխաների մտահորիզոնը և կարողությունները՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով։ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի ստեղծման նպատակն է նպաստել համայնքների և նրա բնակիչների բազմակողմանի զարգացմանը՝ դրանք աշխարհին հաղորդակից դարձնելու միջոցով։ Որպես ոչ ֆորմալ կրթական ծրագրի մաս կազմող գերազանցության կենտրոն՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը ժամանակակից հաղորդակցային ու տեղեկատվական տեխնոլոգիաների, ամառային դպրոցների, գիտահավաքների, տարածաշրջանային քննարկումների և այլ կարևոր միջոցառումների կազմակերպման միջոցով աշխարհի լավագույն մասնագետներին ու ռեֆորմատորներին կապում է բնակավայրերի հետ՝ տարածելով կրթության, առողջապահության, արվեստի, գիտության, շրջակա միջավայրի ու տեխնոլոգիայի բնագավառների առաջատար փորձն ու մեթոդները։ Տնտեսական միջոցառումների նպատակն է ֆինանսական ներդրումների միջոցով զարկ տալ բնակավայրերում տնտեսական զարգացմանը, գործարարների կարողությունների զարգացմանը: Սպորտային միջոցառումների նպատակն է համայնքային բնակիչների և «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի շահառուների առողջ ապրելակերպի խրախուսումը՝ համապատասխան պայմաններ ստեղծելու միջոցով։ Սպորտային մարզադաշտից օգտվելու են համայնքի բնակիչները։ Կենտրոնում գործելու են մարզասրահ և հանդերձարան, ինչպես նաև վազքուղի և հեծանվային ուղի։ Գյուղատնտեսական միջոցառումների նպատակն է «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրում, հիմնելով խելացի անասնագոմ, կիրառել նորարարական լուծումներով անասնաբուծության մեթոդներ` հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը։ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրում խելացի անասնագոմի իրականացումը նպաստելու է տարածաշրջանի գյուղատնտեսական արդյունաբերության զարգացմանը, ինչպես նաև բնակիչների անասնաբուծության ներուժի և կյանքի որակի բարելավմանը։ Անասնաբուծության ծրագրերին զուգահեռ նախատեսվում են գյուղատնտեսական արդյունաբերական տեխնոլոգիաների մասնագիտական կրթական ծրագրեր, որը նպաստելու է տարածաշրջանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և յուրօրինակ մշակույթի հիմք է լինելու՝ խթանելով սերունդների գիտելիքները գյուղատնտեսության ոլորտում։ Ենթակառուցվածքների կառուցման, վերանորոգման և բարելավման նպատակն է ստեղծել անհրաժեշտ շինություններ և միջավայր վերը նշված նպատակների իրագործման համար։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5-րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA.) և դոկտոր Գարօ Հ. Արմեն |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Գորիս համայնք, համայնքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
5,250,000,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Գորիս բազմաբնակավայր համայնքի բնակիչներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2033 թվականի սեպտեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Ծրագրի I փուլում բարեկարգվելու է «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի տարածքը և զուգահեռաբար կառուցվելու է կենտրոնի գլխավոր մասնաշենքը և դրան հարակից շինությունները։ Ծրագրի սույն բաղադրիչը իրականացվելու է 2023 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 3,490,000,000 դրամի չափով։ 2․ Ծրագրի II փուլում բարեկարգվելու է ֆուտբոլի մարզադաշտը ու դրան հարակից և անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Իրականացվելու է 2024 թվականի հունիսի 15-ից մինչև 2030 թվականի հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում՝ 440,000,000 դրամի չափով։ 3․ Ծրագրի III փուլում իրականացվելու է «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրի բարեկարգում, խելացի անասնագոմի և դրան հարակից շինությունների կառուցում, ինչպես նաև գյուղատնտեսական հողերի մշակում։ Իրականացվելու է 2025 թվականի հուլիսի 15-ից մինչև 2033 թվականի սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում՝ 1,270,000,000 դրամի չափով։ 4․ Կազմակերպական ծախսեր՝ ընդամենը 50,000,000 դրամ։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի տարածքի բարեկարգում՝ ընդամենը 1,200,000,000 դրամ՝ 1) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի արտաքին բարեկարգման, անվտանգության և սպասարկման շենքերի/շինությունների կառուցման և ներքին հարդարման, բարեկարգման, ճանապարհների, ավտոկայանատեղիների և լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ՝ ներառյալ վերելակների և շարժասանդուղքի նախագծման, կառուցման և փորձարկման, բակային տարածքների բարեկարգման, ցանկապատերի և դարպասների տեղադրման, կանաչապատման աշխատանքներ, ինչպես նաև Վարարակ գետի առափնյա հատվածների կարգավորման, հենապատերի և լանջերի կայունացման հետ կապված շինությունների կառուցման աշխատանքներ՝ ընդամենը 725,000,000 դրամ. 2) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի ջրամբարի, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի, սեպտիկ հորերի, ջրի և կոյուղու զտման և մաքրման կայանի նախագծման, կառուցման և փորձարկման աշխատանքներ՝ ընդամենը 85,000,000 դրամ. 3) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի էլեկտրամատակարարման բարձր և ցածր լարման ցանցի՝ ներառյալ ենթակայանի կառուցման, համակարգերի ձեռքբերման կամ ներմուծման, տեղադրման և մոնտաժման աշխատանքներ՝ ընդամենը 150,000,000 դրամ. 4) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի ինժեներական համակարգերի՝ ներառյալ անվտանգության համակարգերի, ինտերնետային և հեռախոսակապի ցանցերի կառուցման, մոնտաժման, տեղադրման և փորձարկման աշխատանքներ՝ ընդամենը 95,000,000 դրամ. 5) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի արևային ֆոտովոլտային տեղակայանի նախագծում, արևային ֆոտովոլտային մարտկոցների, վահանակների և դրանց համար անհրաժեշտ գույքի, այլ պարագաների, սարքավորումների ձեռքբերման կամ ներմուծման, տեղադրման և փորձարկման աշխատանքներ՝ ընդամենը 145,000,000 դրամ։ 2․ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» գլխավոր մասնաշենքի կառուցում՝ ընդամենը` 2,290,000,000 դրամ՝ 1) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» գլխավոր մասնաշենքի կառուցման ընդհանուր շինարարական, ներքին հարդարման, բարեկարգման աշխատանքներ՝ 1,375,000,000 դրամ. 2) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» գլխավոր մասնաշենքի դռների և պատուհանների պատրաստման, տեղադրման և վերազինման աշխատանքներ՝ ընդամենը 120,000,000 դրամ. 3) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» գլխավոր մասնաշենքի էլեկտրամատակարարման և այլ ցածր լարման ցանցերի (մալուխային) ցանցերի, ջեռուցման, օդափոխության և օդորակման նախագծման, մոնտաժային և տեղադրման աշխատանքներ՝ ընդամենը 220,000,000 դրամ. 4) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» գլխավոր մասնաշենքի կահույքի, սարքավորումների և այլ անհրաժեշտ գույքի ձեռքբերում, ներմուծում (ներառյալ` կահավորման պարագաների ներմուծման, նախագծման և պատրաստման աշխատանքները)՝ ընդամենը 520,000,000 դրամ. 5) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» գլխավոր մասնաշենքի համակարգչային և էլեկտրոնային սարքավորումների ձեռքբերման, ներմուծման, տեղադրման և ցանցային միացման աշխատանքներ՝ ընդամենը 55,000,000 դրամ։ 3. Ֆուտբոլի մարզադաշտի և դրան հարակից և անհրաժեշտ ենթակառուցվածքների բարեկարգում և կառուցում` ընդամենը 440,000,000 դրամ՝ 1) երկրաբանական հետազննության ու լանջերի ամրացման իրականացում, բարեկարգման և հողային աշխատանքներ, ինչպես նաև վազքուղի և հեծանվային ուղիների կառուցում, էլեկտրամատակարարման և ցածր լարման ցանցերի ձեռքբերում և մոնտաժային աշխատանքներ, ջրամատակարարման և ոռոգման համակարգի ձեռքբերում և մոնտաժային աշխատանքներ, արտաքին բարեկարգում, ճանապարհների և ավտոկայանատեղիների կառուցում, անվտանգության, ինֆորմացիոն և տեսահսկման ցանցերի կառուցման, մոնտաժման, և տեղադրման աշխատանքներ, շինարարական և ներքին հարդարման աշխատանքներ, դռների և պատուհանների պատրաստում և տեղադրում, կահույքի և կահավորման պարագաների ներմուծում, դրանց նախագծման և պատրաստման աշխատանքներ՝ 360,000,000 դրամ. 2) մարզադաշտի և հանդերձարանի սպասարկման, գործունեության և շահագործման կազմակերպման համար սարքավորումների, նյութերի և պարագաների, այլ անհրաժեշտ գույքի ձեռքբերում, ներմուծում և մոնտաժման աշխատանքներ՝ ընդամենը 80,000,000 դրամ։
4․ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրի բարեկարգում, խելացի անասնագոմի և դրան հարակից շինությունների կառուցում, ինչպես նաև գյուղատնտեսական հողերի մշակում՝ ընդամենը 1,270,000,000 դրամ՝ 1) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրի բարեկարգում և գյուղատնտեսական նշանակության հողերի նախապատրաստում, բարելավում և մշակում՝ ընդամենը 300,000,000 դրամ. 2) խելացի անասնագոմի և դրան հարակից պահեստային, անասնաբուժական և վարչական շինությունների կառուցում, բարեկարգում՝ ընդամենը 700,000,000 դրամ. 3) անասնաբուծության և ոռոգման տեխնիկայի ու սարքավորումների ձեռքբերում կամ ներմուծում, սպասարկման, տեղադրման և մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 270,000,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր՝ ընդամենը 50,000,000 դրամ՝ 1) ենթակառուցվածքների թիմի բնականոն երթևեկությունը ապահովելու համար ամենագնաց ավտոմեքենայի ձեռքբերում՝ ընդամենը 30,000,000 դրամ. 2) այլ ծախսեր՝ 20,000,000 դրամ։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Գորիսի համայնքապետարանի հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
11.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |