Գլխավոր տեղեկություն
Համար
N 350-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 23.10.2023
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
13.10.2023
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2023

600.0350.13.10.23

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

13 հոկտեմբերի 2023 թվականի

N 350-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 523-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) ԷԲՑ կանոնների 139-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) Սպառողի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման պարագայում՝ նախապես տեղեկացնելով սպառման համակարգի տեղակայման տարածքում (շենքում, շինությունում) փաստացի բնակվող Սպառող չհանդիսացող անձին (վերջինիս վերաբերյալ Բաշխողի մոտ տեղեկատվության առկայության պարագայում), բացառությամբ այն դեպքի, երբ Սպառողի և սպառման համակարգի տեղակայման տարածքում (շենքում, շինությունում) փաստացի բնակվող Սպառող չհանդիսացող անձի միջև առկա է տվյալ տարածքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճ, ինչի պարագայում Բաշխողն առաջնորդվում է ԷԲՑ կանոնների 140-րդ կետով.

2) սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե Սպառողը կամ սպառման համակարգի տեղակայման տարածքում (շենքում, շինությունում) փաստացի բնակվող Սպառող չհանդիսացող անձը չունի ԷԲՑ կանոններով պահանջվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող փաստաթուղթ` նախապես տեղեկացնելով Սպառողին կամ սպառման համակարգի տեղակայման տարածքում (շենքում, շինությունում) փաստացի բնակվող Սպառող չհանդիսացող անձին (վերջինիս վերաբերյալ Բաշխողի մոտ տեղեկատվության առկայության պարագայում), բացառությամբ ԷԲՑ կանոնների 140-րդ կետով նախատեսված դեպքի,».

2) ԷԲՑ կանոնների 140-րդ կետում «առկայության դեպքում» բառերից հետո լրացնել «ԷԲՑ կանոնների» բառերը, իսկ «2-րդ ենթակետի» բառերը փոխարինել «1-ին և 2-րդ ենթակետերի» բառերով.

3) ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 5-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.

«6) Բաշխման ցանցին է միացվում նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգ, որի էլեկտրատեղակայանքների գումարային դրվածքային հզորությունը գերազանցում է 3000 կՎԱ-ն։ Հզորությունները հաշվարկվում են ըստ Դիմող անձի ներկայացրած՝ համակարգի տեխնիկական բնութագրերի՝ մեկ բնակարանի համար 10 կՎԱ կամ 14 կՎԱ հզորություններով։».

4) ԷԲՑ կանոնների 180-րդ կետում «2-4-րդ» բառերից հետո լրացնել «և 6-րդ» բառերը, ու կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություններով.

«ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում Էլեկտրատեղակայանքների կառուցման աշխատանքները կատարվում են Բաշխողի հետ համաձայնեցված նախագծով։ Բաշխողը նշված նախագիծը ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում տալիս է համաձայնությունը կամ մերժում է այն՝ համապատասխան գրավոր հիմնավորումներով։».

5) ԷԲՑ կանոնների 183-րդ կետում «փաստաթղթերը,» բառից հետո լրացնել «իսկ ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ նաև կառուցված օբյեկտի շինարարության ավարտը փաստագրող՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը,» բառերը, ու կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություններով.

«ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում սպառման համակարգի միացումը Բաշխման ցանցին իրականացվում է Դիմող անձի կողմից Բաշխողին կառուցված էլեկտրատեղակայանքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման պայմանով։ Կառուցված էլեկտրատեղակայանքները սեփականության իրավունքով փոխանցվում են Բաշխողին 100 000 (հարյուր հազար) դրամ արժեքով՝ նախքան բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման փաստագրումը։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲաղրամՅԱՆ

 

13 հոկտեմբերի 2023 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան