ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2020 թվական N 76-Ն
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵԶ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետական փորձագիտական եզրակացությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մեղրի համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 112-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն N 1, N 2, N 3 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ (8) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (0)
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
2020 թ. դեկտեմբերի 29 ք. Մեղրի |
Մ. ԶԱՔԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝
30 դեկտեմբերի 2020 թվական: