Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 74-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.06.2021-01.09.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2020
Ընդունող մարմին
Ծաղկաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
23.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբեր 2020 թվականի թիվ 74-Ն

 

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5– րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով ՝

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ է՝

 

1. Հաստատել Ծաղկաձոր համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեն՝ համաձայն 1-6 հավելվածների։

2. Սահմանել, որ համայնքի ղեկավարի կողմից բյուջետային տարվա ընթացքում կատարվող վերաբաշխումների հանրագումարը չպետք է գերազանցի տվյալ տարվա բյուջեի քսան տոկոսը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

 

Կողմ -6

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԱՆ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հավելված 1-6

Ծաղկաձոր համայնքի ավագանու

2020 թ. դեկտեմբերի 23-ի 
թիվ 74-Ն որոշման

(հավելվածները խմբ. 14.01.21 թիվ 03-Ն, 14.04.21 թիվ 39-Ն, 14.06.21 թիվ 57-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: