Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 27
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.02.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2023 թվականի

թիվ 27

քաղ. Մոսկվա

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ` ՍԵՂՄՎԱԾ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԻ ՀԱՄԱՐ ԱՆԿԱՐԱՆ ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ, 71 և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.6 ենթակետով.

«7.6. Տրամադրել սակագնային արտոնություն՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը նվազեցնելով մաքսային արժեքի 15%-ից մինչև 5%՝ Բելառուսի Հանրապետության տարածքում արտադրված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7311 00 110 0, 7311 00 130 0, 7311 00 190 0 և 7311 00 300 0 ծածկագրերով դասակարգվող՝ սեղմված կամ հեղուկացված գազի համար նախատեսված՝ 25 հազար հատից ոչ ավելի քանակով անկարան տարողությունների համար։

Նշված սակագնային արտոնությունը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Բելառուսի Հանրապետության մաքսային մարմնի կողմից 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության կողմից տրամադրված փաստաթղթի առկայության դեպքում, որը պարունակում է տեղեկություններ այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպումն իրականացնող կազմակերպության մասին։

Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը վճարելու հայտարարատուի պարտականությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում.

ապրանքների բացթողում՝ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան, և ներմուծման մաքսատուրքերի վճարման պարտականության կատարում և (կամ) ապրանքների հայտարարագրում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան հաշվարկված չափերով դրանց գանձում՝ հաշվի առնելով ներմուծման մաքսատուրքերի վճարման արտոնությունները՝ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի նվազեցման տեսքով.

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 136-րդ հոդվածի 3-րդ կետի 3-8-րդ ենթակետերով նախատեսված հանգամանքները։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան