ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2023 թվականի |
թիվ 18 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 88 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 1281-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի ««Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման որոշ հարցերի մասին» թիվ 88 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովիխորհրդի 2023 թվականի հունվարի 25-ի թիվ 18 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 88 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշման թիվ 2 հավելվածում՝
ա) I բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ապրանքների արտահանման ժամկետը կազմում է 2 տարուց ոչ ավելի, բացառությամբ նավերի կառուցման կամ վերանորոգման հետ կապված ապրանքների արտահանման:
Այն դեպքում, երբ ապրանքների արտահանումը կապված է նավերի կառուցման կամ վերանորոգման հետ, ապրանքների արտահանման ժամկետը կազմում է 4 տարուց ոչ ավելի։».
բ) II բաժնի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. ԱՏԳ տարածք ապրանքների հետադարձ ներմուծման ժամկետը և (կամ) ապրանքների վերամշակման (մշակման), ապրանքների պատրաստման (ներառյալ՝ հավաքումը, մոնտաժը, հարմարեցումը) գործառնությունների իրականացման արդյունքում այդ ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն ԱՏԳ տարածք ներմուծելու ժամկետը կազմում է 2 տարուց ոչ ավելի՝ բացառությամբ նավերի կառուցման կամ վերանորոգման հետ կապված նման ապրանքների ներմուծման։
Այն դեպքում, երբ ապրանքների ներմուծումը կապված է նավերի կառուցման կամ վերանորոգման հետ, ԱՏԳ տարածք ապրանքների հետադարձ ներմուծման ժամկետը և (կամ) ապրանքների վերամշակման (մշակման), ապրանքների պատրաստման (ներառյալ՝ հավաքումը, մոնտաժը, հարմարեցումը) գործառնությունների իրականացման արդյունքում այդ ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն ԱՏԳ տարածք ներմուծելու ժամկետը կազմում է 4 տարուց ոչ ավելի:»:
2. Նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետությունների ցանկի, որոնց տարածք ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիներից թույլատրվում է սեփական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանումը, առաջին սյունակում «Բոլշոյ Կամեն» քաղաքային օկրուգ» բառերից հետո լրացնել «Վլադիվոստոկի քաղաքային օկրուգ, ՓՎՏՄ Ֆոկինո քաղաքային օկրուգի Դունայ ավան. Շկոտովսկի մունիցիպալ շրջան, Վլադիվոստոկի ծովային նավահանգստի ջրային տարածք, «Նախոդկա» ծովային նավահանգստի ջրային տարածք» բառերը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: