ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 703-Ա
«ԱՐՄԱՎԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 58,098,020 դրամ ընդհանուր արժողությամբ «Արմավիր քաղաքի թիվ 5 մանկապարտեզի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 04417204) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Միսակ Մարգարյան Արմենակի» անհատ ձեռներեցի հետ (ՀՎՀՀ` 63319343) 2023 թվականի փետրվարի 10-ին կնքված` N 001/23-[01-23-GC Embassy of Japan] պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 57,618,020 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00433357) 2023 թվականի փետրվարի 23-ին կնքված` N 11 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 480,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
11.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 703-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ապահովել նախադպրոցական տարիքի երեխաներին ստանալ որակյալ և ներառական կրթություն Արմավիր քաղաքում` հիմնանորոգելով Արմավիր քաղաքի թիվ 5 մանկապարտեզը։ Ծրագրի արդյունքում տարեկան շուրջ 120 երեխա հնարավորություն կունենա ստանալ որակյալ նախադպրոցական կրթություն ներկայիս 48-ի փոխարեն: Մանկապարտեզը կլինի քաղաքի առաջին ներառական մանկապարտեզը՝ ապահովելով որակյալ նախադպրոցական կրթություն՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ճապոնիայի կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետությունում, դեսպանատան միջոցով |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Երևանյան 40 ա, 49 տարածք, ՀՎՀՀ՝ 04417204 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, բնագավառը՝ կրթական |
6. |
Ծրագրի բյուջեն |
58,098,020 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Արմավիրի համայնքապետարանի կողմից Արմավիր քաղաքի թիվ 5 մանկապարտեզի սեյսմակայունությունն ապահովելուց հետո իրականացվելու են շինարարական աշխատանքներ, մասնավորապես՝ տանիքի, պատուհանների և դռների քանդման աշխատանքներ, վերանորոգման աշխատանքներ, կոյուղու վերանորոգում, արտաքին գազամատակարարման համակարգի կառուցում, ջեռուցման համակարգի կառուցում՝ 57,618,020 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում: 2. Շինարարական աշխատանքների ֆինանսական աուդիտ 480,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 30-ից մինչև 2024 թվականի մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Շինարարական աշխատանքների իրականացում՝ 57,618,020 դրամ: 2. Աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 480,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 480,000 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի և Արմավիրի համայնքապետարանի համագործակցությամբ։ Վերջինս իրակա- նացնելու է մանկապարտեզի սեյսմիկ ամրացման աշխատանքներն ու մանկապարտեզի կահավորման ու գույքով ապահովման աշխատանքները։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկման և գնահատման հաշվետվություններ կներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
11.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |