ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 697-Ա
«ՕԳՆԻ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՊՐՈԹԵԶՆԵՐԻ ՊԱՏՅԱՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Օգնի» սոցիալական կրթական հասարակական կազմակերպության կողմից 1,430,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Պրոթեզների պատյանների արտադրության համար սարքավորումների և նյութերի ներմուծում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Օգնի» սոցիալական կրթական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
10.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 697-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՊՐՈԹԵԶՆԵՐԻ ՊԱՏՅԱՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է արտադրել պրոթեզների պատյաններ 3D տպիչների օգնությամբ, որոնք կտրամադրվեն 44-օրյա պատերազմի հետևանքով ստորին վերջույթների անդամահատում ստացած զինվորներին: Պատյանները պրոթեզին հաղորդում են կոկիկ տեսք, պաշտպանում են փոշուց և վնասվածքներից։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Օգնի» սոցիալական կրթական հասարակական կազմակերպություն (քաղ. Երևան, Բագրևանդ 21/1, ՀՎՀՀ՝ 02840848) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Օգնի» սոցիալական կրթական հասարակական կազմակերպություն (քաղ. Երևան, Բագրևանդ 21/1, ՀՎՀՀ՝ 02840848) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, սոցիալական աջակցություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,430,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
44-օրյա պատերազմի հետևանքով ստորին վերջույթների անդամահատում ստացած զինվորներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 17-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Պրոթեզների պատյանների արտադրություն 3D տպիչների օգնությամբ շուրջ 1,430,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 17-ը |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Նախատեսվում է ներկրել 3D տպիչ սարքեր, պատյանների մագնիսներ և 3D տպիչի թելեր մասնավորապես ներկրվելու են՝ 2 հատ 3D տպիչ սարքեր շուրջ՝ 790,000 դրամ, 100 հատ մագնիս շուրջ՝ 630,000 դրամ 20 հատ 3D տպիչի թելեր շուրջ՝ 10,000 դրամ, |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, առողջապահության նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարություն 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
10.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|