Գլխավոր տեղեկություն
Համար
Հ.Ն-1094-I
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.03.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/13
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.07.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
04.07.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` օրենքի հրապարակման պահից`

ա) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել «Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.

բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ.

գ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին.

դ) (ենթակետը չեղյալ է համարվել 19.02.96 ՀՕ-34)

ե) մեկամսյա ժամկետում սահմանել արտակարգ իրավիճակներում օտարերկրյա ներդրումների առգրավման ընթացակարգը.

զ) երկամսյա ժամկետում սահմանել արտահանվող և ներմուծվող արտադրանքը (աշխատանքները և ծառայությունները) որպես սեփական արտադրանք ճանաչելու կարգը.

է) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել «Կոնցեսիաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

3. «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման 17-րդ կետի «զ» ենթակետում «Համատեղ ձեռնարկությունների մասին» բառերը փոխարինել «Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների մասին» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆախագահԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

ա. ՍԱՀԱԿյան


4 հուլիսի 1994 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն-1094-I