ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի մայիսի 19-ին
«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 11-ի ՀՕ-109-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 8-րդ մասում՝
1) «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի» բառերը փոխարինել «կրթության» բառով.
2) հանել «(այսուհետ՝ լիազորված մարմին)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «, բժշկական ապահովագրությունը և բուժական հսկողությունն» բառերը փոխարինել «ու բժշկական աջակցությունն» բառերով.
2) 3-րդ մասի «լիազորված մարմնի» բառերը փոխարինել «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում 3-րդ մասը «ծառայությանը» բառից հետո լրացնել «իրականացնում է պաշտպանության բնագավառում կառավարության լիազորած պետական մարմինը» բառերով:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել:
Հոդված 5. Օրենքի 101 -րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածից հանել «, որոնց որակավորման կարգը սահմանում է լիազորված մարմինը» բառերը:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 8-րդ կետի «մինչզորակոչային» բառը փոխարինել «նախազորակոչային» բառով:
Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետում «համակարգում են» բառերը փոխարինել «աջակցում են» բառերով, իսկ «գործունեությունը» բառը՝ «գործունեությանը» բառով:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2008 թ. հունիսի 10 Երևան ՀՕ-65-Ն |