ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0164 Ն. 22.09.23
22 սեպտեմբերի 2023 թվականի |
թիվ 164-Ն |
ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ՝ 10, 20, 50, 100, 200, 500 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՀԻՇԱՏԱԿԱՅԻՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. 2023 թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել Ազգային դրամի 30-ամյակին նվիրված՝ 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամները:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված մետաղադրամները դնել շրջանառության մեջ՝ համաձայն սույն որոշման Հավելվածով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
Հավելված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 164-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ՝ 10, 20, 50, 100, 200, 500 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՀԻՇԱՏԱԿԱՅԻՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԻ
1. Մետաղադրամների դիմերեսներին պատկերված են Հայաստանի Հանրապետության ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշը, թողարկման տարեթիվը՝ «2023», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները։
2. Մետաղադրամների դարձերեսներին մետաղադրամների անվանական արժեքներն են՝ «10 ԴՐԱՄ», «20 ԴՐԱՄ», «50 ԴՐԱՄ», «100 ԴՐԱՄ», «200 ԴՐԱՄ», «500 ԴՐԱՄ», ազգային զարդանախշեր:
3. Տեխնիկական չափանիշները սահմանվում են համաձայն Աղյուսակի։
«Աղյուսակ» |
|
Անվանական արժեքը |
Մետաղը |
Քաշը (գ) |
Տրամագիծը (մմ) |
Դրամաշուրթը |
Քանակը (հատ) |
Թողարկման տարեթիվը |
1. |
10 |
ալյումինե համաձուլվածք |
1,30 |
20,00 |
ատամնավոր |
500.000 |
2023 |
2. |
20 |
պղնձապատ պողպատ |
2,75 |
20,50 |
հարթ |
300.000 |
2023 |
3. |
50 |
արույրապատ պողպատ |
3,50 |
21,50 |
ատամնավոր |
300.000 |
2023 |
4. |
100 |
նիկելապատ պողպատ |
4,00 |
22,50 |
ատամնավոր |
300.000 |
2023 |
5. |
200 |
պղնձի, ալյումինի և նիկելի համաձուլվածք |
4,50 |
24,00 |
ատամնավոր |
300.000 |
2023 |
6. |
500 |
ներքին շրջան` պղնձի և նիկելի համաձուլվածք, արտաքին շրջանակ` պղնձի, ալյումինի և նիկելի համաձուլվածք |
5,00 |
22,00 |
ընդհատվող ատամնավոր |
300.000 |
2023 |
4. Էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյանը (դիմերեսներ) և Կարապետ Աբրահամյանը (դարձերեսներ):
5. Մետաղադրամները հատվել են Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում:
6. Ազգային դրամի 30-ամյակին նվիրված՝ 10, 20, 50, 100, 200, 500 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները․
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2023 թվական: