Գլխավոր տեղեկություն
Համար
N 1793-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2023 թվականի N 1793-Ն

 

ՆՈՒՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐԺԵՔԻ ԵՎ ՀԱՄԱՆՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐԺԵՔԻ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել նույն ապրանքների գործարքի արժեքի և համանման ապրանքների գործարքի արժեքի մեթոդներով մաքսային արժեքի որոշման նպատակով մաքսային մարմինների և հայտարարատուների միջև խորհրդակցությունների իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

19.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 19-ի N 1793-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՆՈՒՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐԺԵՔԻ ԵՎ ՀԱՄԱՆՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐԺԵՔԻ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ միություն) մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 38-րդ հոդվածի 15-րդ կետին համապատասխան՝ միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների համար՝ նույն ապրանքների գործարքի արժեքի կամ համանման ապրանքների գործարքի արժեքի մեթոդներով մաքսային արժեքի որոշման համար հիմնավորված արժեքային հիմքի ընտրության նպատակով մաքսային մարմինների և հայտարարատուների միջև խորհրդակցությունների (այսուհետ՝ խորհրդակցություն) իրականացման հետ կապված հարաբերությունները։

2. Խորհրդակցություններն իրականացվում են միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների համար որպես հայտարարատու հանդես գալու լիազորություն ունեցող անձանց և այն մաքսային մարմինների միջև, որոնք իրավասու են ընդունելու այդպիսի ապրանքների համար ներկայացվող մաքսային հայտարարագրերն ու իրականացնելու այդպիսի հայտարարագրերի առնչությամբ մաքսային գործառնությունները։

3. Խորհրդակցություններն իրականացվում են հետևյալ պայմանների պահպանվածության դեպքում՝

1) ապրանքները, որոնց մաքսային արժեքի որոշման նպատակով պետք է իրականացվեն խորհրդակցությունները, ներմուծվել են Հայաստանի Հանրապետության տարածք և չեն հայտարարագրվել որևէ մաքսային ընթացակարգով․

2) ապրանքների մաքսային արժեքի՝ գործարքի արժեքի մեթոդով որոշման համար օրենսգրքով սահմանված պայմաններն ապահովված չեն։

4. Խորհրդակցություններն իրականացվում են մաքսային մարմնի և հայտարարատուի միջև համապատասխան տեղեկությունների փոխանակման նպատակով՝ օրենսգրքի 38-րդ հոդվածի 15-րդ կետին համապատասխան։

5. Խորհրդակցությունների իրականացման նպատակով հայտարարատուն «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակում առկա մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով սույն կարգի 2-րդ կետով նախատեսված մաքսային մարմնին ներկայացնում է հայտ՝ սույն կարգին կից N 1 ձևին համապատասխան։

6. Մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հայտը մաքսային մարմիններին է տրամադրվում էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով։

7. Խորհրդակցությունների իրականացման համար սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հայտը ներկայացվում է ապրանքների մասին հայտարարագրի ներկայացման համար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված՝ որպես մեկ խմբաքանակ համարվող ապրանքների համար։

8. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հայտը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

1) մաքսային մարմնի անվանումը, որին պետք է ներկայացվի մաքսային հայտարարագիրը․

2) հայտարարատուի վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձի պարագայում՝ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ անհատ ձեռնարկատերերի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց պարագայում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), հանրային ծառայության համարանիշը (առկայության դեպքում), հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում).

3) ներմուծվող ապրանքների անվանումները և նկարագրությունը (ապրանքային նշան, մակնիշ, տեսակ, տեխնիկական, առևտրային առանձնահատկություններ և այլ բնութագրեր)․

4) ներմուծվող ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով․

5) առևտուր անող, արտահանող և ծագման երկրների անվանումները․

6) ապրանքներն արտադրողի վերաբերյալ տեղեկություններ․

7) ապրանքների համախառն և զուտ քաշը, քանակները՝ հիմնական և լրացուցիչ չափման միավորներով․

8) ապրանքների ընդհանուր արժեքը և միավորի արժեքը՝ ըստ առևտրային փաստաթղթերի․

9) այն տրանսպորտային միջոցի տեսակը, որով ապրանքները ժամանել են Հայաստանի Հանրապետության տարածք․

10) ապրանքի փաթեթավորման նկարագիրը․

11) ապրանքների ներմուծմանն առնչվող բոլոր առևտրային և տրանսպորտային փաստաթղթերի համարները և ամսաթվերը՝ ըստ Մաքսային միության հանձնաժողովի 20.09.2010 թ․ N 378 որոշման 8-րդ հավելվածով հաստատված դասակարգիչների․

12) ապրանքների մատակարարման պայմանը՝ ըստ Մաքսային միության հանձնաժողովի 20.09.2010 թ․ N 378 որոշման 13-րդ հավելվածով հաստատված դասակարգիչների․

13) ներմուծվող ապրանքների փոխադրման առանձնահատկությունները՝ ըստ Մաքսային միության հանձնաժողովի 20.09.2010 թ․ N 378 որոշման 2-րդ հավելվածով հաստատված դասակարգիչների․

14) ապրանքների ներմուծման ամսաթիվը․

15) ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի արժեքի հիման վրա որոշելու անհնարինության պատճառների վերաբերյալ տեղեկատվություն․

16) նախկինում` նույնական ապրանքների նկատմամբ իրականացված խորհրդակցության գրանցման համարը (առկայության դեպքում)․

17) այլ տեղեկություններ (ըստ անհրաժեշտության)։

9. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝

1) ապրանքների առնչությամբ իրականացված՝ արտաքին տնտեսական գործարքը հաստատող փաստաթղթեր կամ դրանց բացակայության դեպքում այլ առևտրային փաստաթղթեր կամ ապրանքների նկատմամբ օգտագործման, տիրապետման և (կամ) տնօրինման իրավունքը հաստատող փաստաթղթեր․

2) հաշիվ-ապրանքագրեր․

3) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր․

4) օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված գործողությունների մասով ապահովագրության ծախսերը հիմնավորող փաստաթղթեր (առկայության դեպքում)․

5) ներմուծվող ապրանքների ֆիզիկական և տեխնիկական բնութագրերը պարունակող փաստաթղթեր (առկայության դեպքում)․

6) մաքսային հայտարարագրեր, մաքսային արժեքի հայտարարագրեր, արտաքին տնտեսական գործարքի իրականացումը հաստատող պայմանագրեր, այլ առևտրային փաստաթղթեր, հաշիվ-ապրանքագրեր, որոնց համաձայն հայտարարագրվել և մաքսային մարմնի կողմից ընդունվել են ներմուծվող ապրանքների նկատմամբ նույն կամ համանման ապրանքների համար գործարքի արժեքի մեթոդով հաշվարկված մաքսային արժեքներ (առկայության դեպքում)․

7) այլ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք կարող են հաստատել ներկայացված հայտում պարունակվող տեղեկությունները, այդ թվում՝ ապրանքների արտադրությանը, փոխադրմանը, իրացմանն առնչվող անձանցից ստացված տեղեկություններ։

10. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հայտը ուսումնասիրվում է մաքսային մարմնի կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում, որի արդյունքներով հայտարարատուին համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով տրամադրվում է՝

1) տեղեկություն՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը մաքսային արժեքի որոշման նույն ապրանքների գործարքի արժեքի կամ համանման ապրանքների գործարքի արժեքի մեթոդներով որոշելու համար օրենսգրքով սահմանված պայմաններին համապատասխանող տեղեկությունների՝ մաքսային մարմնի տրամադրության տակ առկայության վերաբերյալ՝ սույն կարգի N 2 ձևին համապատասխան․

2) տեղեկություն՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը մաքսային արժեքի որոշման նույն ապրանքների գործարքի արժեքի կամ համանման ապրանքների գործարքի արժեքի մեթոդներով որոշելու համար օրենսգրքով սահմանված պայմաններին համապատասխանող տեղեկությունների՝ մաքսային մարմնի տրամադրության տակ առկա չլինելու վերաբերյալ։

11. Սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկությունը և 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունը գրանցվում են՝ ստանալով գրանցման համար՝ «1․ ___»/«2. ___»/«3. ___» ձևաչափով, որտեղ՝

1) 1-ին բաղադրիչի ներքո լրացվում է մաքսային մարմնի ծածկագիրը․

2) 2-րդ բաղադրիչի ներքո լրացվում է տեղեկատվության տրամադրման ամսաթիվը․

3) 3-րդ բաղադրիչի ներքո լրացվում է տեղեկատվության հերթական համարը։

12. Մաքսային մարմինը, սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետներում մերժում է խորհրդակցությունների իրականացումը հետևյալ դեպքերում՝

1) հայտարարատուի կողմից չեն ներկայացվել կամ թերի են ներկայացվել սույն կարգով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկությունները․

2) հայտարարատուի կողմից ներկայացվել են կեղծված փաստաթղթեր կամ տեղեկություններ․

3) հայտարարատուի կողմից հայտը ներկայացվել է սույն կարգի 2-րդ կետով նախատեսված մաքսային մարմնից տարբերվող մաքսային մարմին։

13. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված մերժման վերաբերյալ տեղեկությունը՝ մերժման պատճառների վերաբերյալ նշումներով ներկայացվում է համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումն էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով։

14. Մաքսային մարմնի կողմից իրականացվող հսկողության արդյունքներով հայտարարատուի կողմից կեղծված կամ ոչ արժանահավատ փաստաթղթերի և (տեղեկությունների) ներկայացման հանգամանքի բացահայտման դեպքում մաքսային մարմնի կողմից սույն կարգով նախատեսված՝ խորհրդակցության արդյունքում տրամադրված տեղեկությունը համարվում է հայտարարատուին չտրամադրված։

15. Խորհրդակցությունների իրականացման արդյունքում մաքսային մարմինների կողմից հայտարարատուին ներկայացված տեղեկության հիման վրա հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքը խորհրդակցություններ իրականացրած մաքսային մարմնի կողմից հիմք է ընդունվում, եթե մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ պահպանված են ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը՝ նույն ապրանքների կամ համանման ապրանքների գործարքի արժեքի հիման վրա որոշելու համար օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներով սահմանված պայմանները։

16. Մաքսային մարմնի կողմից սույն կարգին համապատասխան խորհրդակցության արդյունքում տրամադրված տեղեկությունը կիրառելի է միայն հայտարարատուի կողմից ներկայացված հայտում նշված ապրանքների՝ հայտում նշված պայմաններով հայտարարագրման դեպքում։

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ՝ ՆՈՒՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՆՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐԺԵՔԻ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․ Մաքսային մարմնի անվանումը

_____________________________________________________________________________________________

 

2. Հայտարարատուի վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձի պարագայում՝ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ անհատ ձեռնարկատերերի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց պարագայում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), հանրային ծառայության համարանիշը (առկայության դեպքում), հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում)

_____________________________________________________________________________________________

 

3. Ներմուծվող ապրանքների վերաբերյալ տեղեկություններ

 

Ներմուծվող ապրանքների անվանումները և նկարագրությունը

ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Առևտուր անող երկիրը / արտահանող երկիրը / ծագման երկիրը

Ապրանքներն արտադրողի վերաբերյալ տեղեկություններ

Ապրանքների համախառն / զուտ քաշը, քանակները՝ հիմնական / լրացուցիչ չափման

միավորներով

Ապրանքների ընդհանուր արժեքը / միավորի արժեքը՝ ըստ առևտրային փաստաթղթերի

1

2

3

4

5

6

           
           

 

4․ Ապրանքների փաթեթավորման նկարագիրը

_____________________________________________________________________________________________

 

5. Այն տրանսպորտային միջոցի տեսակը, որով ապրանքները ժամանել են Հայաստանի Հանրապետության տարածք

_____________________________________________________________________________________________

 

6. Տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ

 

Փաստաթղթի

անվանումը

Փաստաթղթի

համարը

Փաստաթղթի

ամսաթիվը

Փաստաթղթի

դասակարգիչը

1

2

3

4

       
       

 

7․ Ապրանքների մատակարարման պայմանի դասակարգիչը

_____________________________________________________________________________________________

______________________________

 

8․ Ապրանքների փոխադրման առանձնահատկությունների դասակարգիչը

_____________________________________________________________________________________________

______________________________

 

9. Ապրանքների ներմուծման ամսաթիվը

_____________________________________________________________________________________________

______________________________

 

10. Ապրանքների մաքսային արժեքը գործարքի գնի հիման վրա որոշելու անհնարինության պատճառների վերաբերյալ տեղեկատվություն

_____________________________________________________________________________________________

______________________________

 

11․ Նախկինում` նույնական ապրանքների նկատմամբ իրականացված խորհրդակցության գրանցման համարը (առկայության դեպքում)

_____________________________________________________________________________________________

______________________________

 

12․ Ապրանքների մաքսային հայտարարագրի գրանցման համարը (ապրանքների հայտարարագրումից հետո իրականացվող խորհրդակցությունների համար)

_____________________________________________________________________________________________

______________________________

 

13․ Այլ տեղեկություններ (ըստ անհրաժեշտության)

_____________________________________________________________________________________________

______________________________

 

Հայտարարատուի (լիազորված անձի) ստորագրությունը

______________________

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ N «________________________»/«_________»/«______________»

                                                (մաքսային մարմնի ծածկագիր)          (ամսաթիվ)         (գրանցման համար)

 

ՆՈՒՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՄԱՆՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐԺԵՔԻ ՄԵԹՈԴԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՈՐՈՇՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հայտարարատուի վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձի պարագայում՝ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ անհատ ձեռնարկատերերի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց պարագայում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), հանրային ծառայության համարանիշը (առկայության դեպքում), հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում)

_____________________________________________________________________________________________

 

2. Տեղեկության ստացման համար ներկայացված հայտի ամսաթիվն ու համարը

_____________________________________________________________________________________________

 

3․ Տրամադրվում են տեղեկություններ՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը՝

 

□ նույն ապրանքների արժեքի հիման վրա որոշելու նպատակով

□ համանման ապրանքների արժեքի հիման վրա որոշելու նպատակով

 

4․ Նույն կամ համանման ապրանքների վերաբերյալ մաքսային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկությունները

 

Ներմուծված ապրանքների անվանումները և նկարագրությունը

ԱՏԳ ԱԱ

ծածկա- գիրը

Ապրանքի ծագման երկիրը

Ապրանքներն արտադրողի վերաբերյալ տեղեկություններ

Ապրանքների համախառն / զուտ քաշը, քանակները՝ հիմնական / լրացուցիչ չափման

միավորներով

Ապրանքների արժեքը՝ դրամով

1

2

3

4

5

6

           
           

Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ

 

_______________________

(անունը, ազգանունը)

 

_________________

(ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

19.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2023 թվական: