Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 9
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.01.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2023 թվականի

թիվ 9

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՊԱՐԵՆԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԲԱԶՄԱՄՈԴԱԼ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԳՐՈԷՔՍՊՐԵՍ» ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արագացված երկաթուղային և բազմամոդալ փոխադրումների իրականացման համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների «Եվրասիական ագրոէքսպրես» համատեղ ծրագրի իրագործման ընթացքի մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    »     ի 20    թվականի

թիվ

քաղ.   

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՊԱՐԵՆԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԲԱԶՄԱՄՈԴԱԼ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԳՐՈԷՔՍՊՐԵՍ» ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ արագացված երկաթուղային և բազմամոդալ փոխադրումների իրականացման համար «Եվրասիական ագրոէքսպրես» համատեղ ծրագրի իրագործման ընթացքի մասին (այսուհետ՝ համատեղ ծրագիր)՝

1. Աջակցել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով դեպի Թուրքմենստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Արաբական Միացյալ Էմիրություններ և Հնդկաստանի Հանրապետություն իրականացվող փոխադրումները համատեղ նախագծում ներառելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկությանը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսական արտադրանքի և պարենի՝ ասիական ուղղությամբ կանոնավոր արտահանման մատակարարումները զարգացնելու նպատակով Եվրասիական տնտեսական միության շահագրգիռ անդամ պետությունների լիազորված մարմինների հետ քննարկել համատեղ նախագծի շրջանակներում փոխադրումների իրականացման ժամանակ սահմանափակող միջոցների վերացման և մաքսային ու այլ վարչական ընթացակարգերի օպտիմալացման ուղղությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցը:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ 2024 թվականի I եռամսյակում Եվրասիական միջկառավարական խորհրդին զեկուցել համատեղ ծրագրի և սույն կարգադրության իրագործման ընթացքի մասին:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝ 

Բելառուսի Հանրապետությունից՝ 

Ղազախստանի Հանրապետությունից՝ 

Ղրղզստանի Հանրապետությունից՝ 

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: