«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
7 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2004 թվականի N 933-Ն
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ, ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ, ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 30.06.22 N 996-Ն)
Ղեկավարվելով «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 30.06.22 N 996-Ն)
1. Սահմանել վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց հաշվառում իրականացնելու և նրանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 30.06.22 N 996-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. հունիսի 19 |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ, ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ, ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
(վերնագիրը խմբ. 30.06.22 N 996-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց մասին հաշվառման փաստաթղթեր ստանալու, մշակելու, օպերատիվ տեղեկատու քարտադարան ձևավորելու, տեղեկություններ տրամադրելու կարգը, ինչպես նաև հաշվառման փաստաթղթերը պահպանելու ժամկետները:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
ա) օպերատիվ տեղեկատու քարտադարան` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) ինֆորմացիոն կենտրոնի կազմում գործող ստորաբաժանում, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահպանվում են սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց մասին տեղեկություններ,
բ) հաշվառման փաստաթուղթ` սույն կարգով սահմանված ձևի քարտ, տեղեկացում կամ տեղեկանք, որը պարունակում է տեղեկություններ սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց, նրանց կողմից կատարված` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված արարքի մասին,
գ) անկետային տվյալներ` անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վայրը:
(2-րդ կետը փոփ. 30.06.22 N 996-Ն, 19.10.23 N 1777-Ն)
3. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում կատարվող հաշվառման նպատակը հանցագործությունների կանխման, նախականխման, խափանման, բացահայտման աշխատանքներում վարույթն իրականացնող մարմիններին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց օրենքով նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելն է:
(3-րդ կետը լրաց. 07.03.12 N 249-Ն)
4. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառման վերցվող անձինք են`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործության մեջ մեղադրվող կամ դատապարտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` անկախ հանցագործության բնույթից, ընտրված խափանման միջոցից, նշանակված պատժի տեսակից և ժամկետից.
բ) այլ երկրներում դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` անկախ հանցագործության բնույթից և պատժի տեսակից.
գ) այլ երկրների ազատազրկման վայրերում պատիժը կրած և վերաբնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն վերադարձած անձինք.
դ) այն անձինք, որոնց նկատմամբ հայտարարված է հետախուզում.
ե) այն անձինք, որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-14-րդ կետերով (այսուհետ` ոչ ռեաբիլիտացնող հիմքերով).
զ) քրեական պատասխանատվությունից ազատված այն անչափահասները, որոնց նկատմամբ կիրառվել են դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ.
է) քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարած այն անձինք, որոնց նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ.
ը) դատապարտված այն անձինք, որոնց նկատմամբ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կիրառվել է համաներում կամ ներում.
թ) (ենթակետն ուժը կորցրել է 30.06.22 N 996-Ն)
ժ) (ենթակետն ուժը կորցրել է 30.06.22 N 996-Ն)
(4-րդ կետը խմբ., փոփ. 30.06.22 N 996-Ն)
II. ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԱԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
5. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառման վերցնելու հիմքերն են`
ա) դատարանի դատավճիռը.
բ) քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը՝ հանրային մեղադրանքի կարգով իրականացվող վարույթի դեպքում, քրեական վարույթ սկսելու մասին որոշումը՝ մասնավոր մեղադրանքի կարգով իրականացվող վարույթի դեպքում.
գ) կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը.
դ) ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշումը.
ե) հետախուզում հայտարարելու մասին որոշումը:
(5-րդ կետը խմբ. 30.06.22 N 996-Ն)
6. Օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորվում է հաշվառման փաստաթղթերի հիման վրա:
7. Կալանավորված, դատապարտված անձանց մասին տվյալները լրացվում են (N 1 ձև) հաշվառման քարտում (2 օրինակից, իսկ օտարերկրյա քաղաքացու դեպքում` 3 օրինակից), և այն ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` քրեակատարողական հիմնարկներ) կողմից հսկողական ցուցակներով (N 7 ձև) ուղարկվում է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության կողմից հաշվառման քարտում մատնադրոշմային բանաձևը լրացնելուց հետո հաշվառման քարտի առաջին օրինակն ուղարկվում է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն: Հաշվառման քարտի երկրորդ օրինակը դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու մասին տեղեկատվությունն ստանալուց հետո ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների կողմից 1992 թվականի օգոստոսի 3-ին կնքված Ինֆորմացիայի փոխանակման վերաբերյալ միջպետական համաձայնագրի համաձայն ուղարկվում է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գլխավոր ինֆորմացիոն կենտրոն` միջպետական ինֆորմացիոն բանկում հաշվառելու համար, իսկ երրորդ օրինակն ուղարկվում է Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո` օտարերկրյա քաղաքացու ծագման պետությանը տեղեկացնելու համար:
(7-րդ կետը խմբ. 27.03.14 N 335-Ն, փոփ. 19.10.23 N 1777-Ն)
8. Անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և դատավճիռը փոփոխելու, արդարացման դատավճիռ կայացնելու, ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, անձին քրեակատարողական մեկ հիմնարկից այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու, քրեակատարողական հիմնարկից ազատելու կամ այնտեղ մահանալու դեպքերում քրեակատարողական հիմնարկի կողմից լրացվում է տեղեկացումը (N 5 ձև) և ուղարկվում ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:
(8-րդ կետը փոփ. 19.10.23 N 1777-Ն)
9. Ձերբակալված, հանցագործության մեջ մեղադրվող այն անձանց, որոնց նկատմամբ կալանավորումը չի ընտրվել որպես խափանման միջոց, ինչպես նաև ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդում չհարուցելու դեպքում ենթադրյալ հանցանք կատարած անձանց կամ այն դադարեցնելու դեպքում հանցագործության մեջ մեղադրված անձանց մասին տվյալները նախաքննության մարմինների կողմից լրացվում են հաշվառման քարտում (N 1 ձև)` մեկ օրինակից, և ուղարկվում ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:
(9-րդ կետը փոփ. 30.06.22 N 996-Ն, 19.10.23 N 1777-Ն)
10. Դատարանները քրեական գործերով դատարանի վերջնական որոշումների մասին տեղեկանքները (N 6 ձև), դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում ուղարկում են ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն` հաշվառման համար:
(10-րդ կետը փոփ. 11.05.17 N 481-Ն, 19.10.23 N 1777-Ն)
11. (կետն ուժը կորցրել է 16.02.17 N 137-Ն)
12. Այլ երկրներում դատապարտված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին որոշումներ ստանալուց հետո ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում լրացվում է հաշվառման քարտը (N 3 ձև):
(12-րդ կետը փոփ. 19.10.23 N 1777-Ն)
13. Հայաստանի Հանրապետությունում դատապարտված օտարերկրյա քաղաքացիների մասին տվյալները քննությունը վարող անձանց կողմից լրացվում են հաշվառման քարտում (N 4 ձև) և ուղարկվում ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:
(13-րդ կետը փոփ. 19.10.23 N 1777-Ն)
14. Կալանավորված, դատապարտված անձանց անկետային տվյալները հաշվառման քարտերում լրացվում են այն փաստաթղթերից, որոնց հիման վրա նրանց ընդունել են կալանավորված անձանց պահելու վայր: Եթե անկետային տվյալներն ամբողջական չեն կամ հակասական են, ապա դրանք ճիշտ լրացնելու համար քրեակատարողական հիմնարկի կողմից պահանջ է ներկայացվում այն մարմին, որի ընդունած որոշմամբ կալանավորվածներին ընդունել են կալանավորված անձանց պահելու վայր:
15. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում նոր հանցագործության կատարման դեպքում քրեակատարողական հիմնարկի կողմից հաշվառման քարտերը լրացվում են սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով:
16. Հաշվառման փաստաթղթերը լրացվում են ընթեռնելի ձեռագրով, անունը, ազգանունը, հայրանունը գրվում են տպատառերով` առանց ջնջումների և ուղղումների: Հաշվառման փաստաթղթերի բոլոր հարցումներին տրվում են սպառիչ պատասխաններ: Հաշվառվող անձի անկետային տվյալները, բնակության վայրը և կալանքի տակ վերցնելու մասին որոշում ընդունող մարմնի անվանումը նշվում են առանց կրճատումների:
17. Հաշվառման փաստաթղթերի որակի հավաստիության ու դրանք ժամանակին ուղարկելու նկատմամբ հսկողությունն իրականացնում են այդ փաստաթղթերը կազմող մարմինների ղեկավարները:
18. Եթե պատիժ կրելու համար քրեակատարողական հիմնարկ ուղարկված դատապարտյալների անձնական գործերում բացակայում է հաշվառման քարտում (N 1 ձև) նշված ոստիկանություն ուղարկելու մասին նշումը, ապա պատիժը կրելու վայրում լրացվում են հաշվառման փաստաթղթեր` սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով, իսկ քարտը ոստիկանություն հաշվառման ուղարկելու մասին կից գրության մեջ նշվում է, որ այն կազմվել է սկզբնական հաշվառման փաստաթղթերում տվյալների բացակայության պատճառով: Օպերատիվ տեղեկատու քարտադարանում ստացված հաշվառման փաստաթղթերը մշակվում են` ստուգելով փաստաթղթերում ներկայացվող տվյալների ամբողջականությունը, որակը, որից հետո դրանք պահվում են քարտադարանում:
Եթե հաշվառման փաստաթղթերի մշակման ժամանակ ի հայտ են եկել անհամապատասխանություններ, ապա հնարավորության դեպքում դրանք ճշտվում և ուղղվում են տեղում, իսկ անհնարինության դեպքում անմիջապես վերադարձվում են հաշվառման փաստաթղթերը լրացնող մարմին: Ճշգրտված հաշվառման փաստաթղթերը հաշվառման փաստաթղթերը լրացնող մարմնի կողմից ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն են վերադարձվում 10-օրյա ժամկետում:
(18-րդ կետը խմբ. 27.03.14 N 335-Ն, փոփ. 19.10.23 N 1777-Ն)
III. ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
19. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից անմիջականորեն օգտվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինները, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը, դատարանները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ինչպես նաև քաղաքացիական ծառայության գրասենյակը, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները:
Պետական մյուս մարմինները, ֆիզիկական անձինք օպերատիվ տեղեկատու քարտադարանից կարող են օգտվել ոստիկանության տարածքային բաժինների միջոցով` օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում:
Օտարերկրյա պետություններում գտնվող ֆիզիկական անձինք օպերատիվ տեղեկատու քարտադարանից օգտվում են դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով:
Օպերատիվ տեղեկատու քարտադարանից անմիջականորեն օգտվելու իրավունք ունեն նաև ԱՊՀ անդամ պետությունների այն երկրների ոստիկանական մարմինները, որոնց հետ կնքվել են համապատասխան միջպետական պայմանագրեր:
(19-րդ կետը փոփ., լրաց. 07.03.12 N 249-Ն, փոփ. 26.06.14 N 639-Ն, լրաց. 08.07.15 N 748-Ն, փոփ. 30.06.22 N 996-Ն, փոփ., լրաց. 19.10.23 N 1777-Ն)
20. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից տեղեկություններ ստանալու համար հարցումները ձևակերպվում են համաձայն հետևյալ ձևերի`
ա) պահանջագիր (օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համար (N 8 ձև),
բ) պահանջագիր (N 9 ձև),
գ) ստուգման ցուցակ (N 10 ձև),
դ) ազատ ձևով հարցումներ:
Էլեկտրոնային եղանակով տեղեկությունների տրամադրման կարգը սահմանվում է ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:
(20-րդ կետը փոփ. 19.10.23 N 1777-Ն)
21. Յուրաքանչյուր ստուգվող անձի վերաբերյալ պահանջագրերը լրացվում են առանձին, մեքենագիր, իսկ ձեռքով լրացվելու դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, հարցում կատարողի հասցեն գրվում են տպատառերով: Եթե անձն ունի մի քանի ազգանուն, անուն, հայրանուն, ապա պահանջագրերը լրացվում են յուրաքանչյուրի համար առանձին-առանձին: Պահանջագրերի վրա պարտադիր նշվում է պահանջվող տեղեկության բնույթը: Պահանջագրերը հաստատվում են դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձանց կողմից` ստորագրությամբ և կնիքով:
22. Այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնող անձինք իրավունք ունեն ստորագրելու պահանջագրերը, սահմանում են սույն կարգի 19-րդ կետի առաջին պարբերությունում նշված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները: Ցանկը հաստատելու մասին հրամանի մեկ օրինակն ուղարկվում է ոստիկանություն:
(22-րդ կետը լրաց. 07.03.12 N 249-Ն, փոփ. 19.10.23 N 1777-Ն)
23. Դատարաններն օպերատիվ տեղեկատու քարտադարանից օգտվում են ազատ հարցումների ձևով:
24. Համապատասխան պաշտոնատար անձանց կողմից չստորագրված, չկնքված, ինչպես նաև սահմանված կարգի խախտումներով լրացված պահանջագրերը վերադարձվում են առանց կատարման:
25. Քարտադարանային տեղեկությունների տեղեկատու բազաների պահպանման և ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ծառայողների կողմից քարտադարանի վարման կարգը սահմանվում է ոստիկանության պետի կողմից:
(25-րդ կետը փոփ. 19.10.23 N 1777-Ն)
IV. ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
26. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստուգվող անձանց մասին տրվում են տեղեկություններ`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններին, դատարաններին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին՝ հանցագործության մեջ մեղադրվող, ձերբակալված, կալանավորված, դատապարտված անձանց, դատավճիռների վերանայման, պատիժը կրելու տեղի, ժամանակի, ազատազրկման վայրի, ազատազրկման վայրից փախուստի դիմելու, հետախուզվելու, ազատազրկման վայրում մահանալու, համաներում կամ ներում կիրառելու, արխիվային քրեական գործերի գտնվելու տեղի մասին.
բ) սույն կարգով նախատեսված պետական այլ մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին` միայն այն պաշտոնները զբաղեցնող կամ զբաղեցնելու համար դիմած անձանց դատվածության կամ հետախուզման մեջ գտնվելու մասին, որոնք օրենքի համաձայն չեն կարող զբաղեցնել դատվածություն ունեցող անձինք.
գ) ֆիզիկական անձանց` իրենց վերաբերող առկա դատվածության կամ հետախուզման մեջ գտնվելու, կամ հաշվառված և պահպանվող ամբողջ տեղեկատվության մասին:
(26-րդ կետը լրաց. 07.03.12 N 249-Ն, փոփ., լրաց. 30.06.22 N 996-Ն, փոփ., լրաց. 19.10.23 N 1777-Ն)
27. Օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին (քաղաքացիներին ծառայության ընդունելու դեպքերում) տեղեկությունները տրամադրվում են` առաջնորդվելով սույն կարգի 5-րդ գլխում նշված ժամկետներով, եթե հարցումը կատարվել է պահանջագրով (N 8 ձև):
Սույն կարգում նշված պետական այլ մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին հարցումների հիման վրա տեղեկությունները տրամադրվում են` առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 93-րդ և 107-րդ հոդվածներով, եթե հարցումները կատարվել են սույն կարգի 20-րդ կետի «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված ձևերին համապատասխան:
Ֆիզիկական անձանց տեղեկությունը տրամադրվում է ոստիկանության տարածքային բաժիններ ներկայացված գրավոր դիմումների համաձայն, ընդ որում, դիմումի վրա ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի ոստիկանության համապատասխան տարածքային բաժնի աշխատողի կամ օրենքով նման լիազորություն ունեցող այլ անձի կողմից:
Անձի մասին սույն կարգի 26-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված տեղեկությունը սույն կարգի 27-րդ կետով սահմանված կարգով ստանալու իրավունք ունեն նաև տվյալ անձի ներկայացուցիչները կամ ժառանգները:
(27-րդ կետը լրաց. 07.03.12 N 249-Ն, փոփ., լրաց 30.06.22 N 996-Ն, փոփ. 19.10.23 N 1777-Ն)
28. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում ֆիզիկական անձանց մասին տեղեկությունը տվյալ անձին, նրա ներկայացուցչին կամ ժառանգին տրվում է համապատասխան դիմումի ստացումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:
29. Պահանջվող տեղեկությունը նշվում է առանց կրճատումների: Տրվող տեղեկության ներքևում դրվում է տեղեկությունը տրամադրող ծառայողի ազգանունով դրոշմակնիք (N 11 ձև), որի վրա նշվում են այն տրամադրելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը:
30. Եթե հարցման և հաշվառման քարտի միջև կան անկետային տվյալների տարբերություններ և կան հիմքեր կասկածելու, որ տեղեկությունը կարող է վերաբերել ստուգվող անձին, ապա օպերատիվ տեղեկատու քարտադարանի ծառայողի կողմից տեղեկությունը տրվում է այն անձի անկետային տվյալների հիման վրա, որի վերաբերյալ կա տեղեկություն: Նման տեղեկությունները հարցում իրականացնողի կողմից ենթակա են ստուգման:
31. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառված անձանց անվան, ազգանվան և հայրանվան փոփոխման մասին տեղեկություններ ստանալիս հաշվառման քարտերում կատարվում են համապատասխան նշումներ:
(31-րդ կետը խմբ. 30.06.22 N 996-Ն)
32. Եթե հարցումներ կատարելու կամ դատապարտված անձանց հաշվառման քարտերը տեղադրելու ընթացքում հայտնաբերվում են տեղեկություններ հետախուզման մեջ գտնվող անձանց մասին, ապա շտապ տեղեկացում է ուղարկվում հետախուզումը նախաձեռնողին և այն մարմին, որը կատարել է հարցումը, կամ այն հիմնարկի ղեկավարությանը, որտեղ գտնվում է կալանավորված կամ դատապարտված անձը:
33. Եթե օպերատիվ տեղեկատու քարտադարանում բացակայում են ստուգվող անձի մասին տվյալները, ապա պահանջագրում դրվում է «ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում Ձեզ հետաքրքրող տվյալներ չկան» բառերով և տեղեկությունը տրամադրող ծառայողի ազգանվամբ դրոշմակնիք, որի վրա նշվում է տեղեկությունը տրամադրելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը (N 12 ձև):
(33-րդ կետը փոփ. 19.10.23 N 1777-Ն)
34. Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում ստացվող հարցումներին պատասխանվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ «Շտապ» նշումով հարցումներին` մեկ օրվա ընթացքում:
(34-րդ կետը փոփ. 19.10.23 N 1777-Ն)
V. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
35. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառման փաստաթղթերը պահվում են` անկախ անձանց դատվածության հանումից կամ մարումից:
36. Առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված, ազատազրկման վայրերում մահացած, ինչպես նաև դատապարտված, սակայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով (այսուհետ` ռեաբիլիտացնող հիմքերով) արդարացված անձանց քարտերը պահվում են մշտապես:
(36-րդ կետը խմբ. 30.06.22 N 996-Ն)
37. Մյուս բոլոր տեսակի հանցագործությունների համար դատապարտված անձանց քարտերը պահվում են մինչև անձի 80 տարեկան դառնալը:
Պատժի կրման ընթացքում 80 տարին լրացած դատապարտյալների քարտերը հանվում են օպերատիվ տեղեկատու քարտադարանից` նրանց կողմից պատժի լրիվ կրումից հետո:
38. Այն անձանց քարտերը, որոնց նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, պահվում են մինչև անձի 80 տարեկան դառնալը:
39. Այն անձանց քարտերը, որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով, պահվում են 5 տարի` քրեական հետապնդումը չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշման ընդունումից հետո:
(39-րդ կետը խմբ. 30.06.22 N 996-Ն)
40. Քրեական պատասխանատվությունից ազատված այն անչափահասների քարտերը, որոնց նկատմամբ կիրառվել են դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ, պահվում են 5 տարի` այդ միջոցների նշանակման պահից:
41. Հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ քարտերը պահվում են մինչև հետախուզական գործի կարճումը:
42. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից հանվում են`
ա) այն անձանց քարտերը, որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ռեաբիլիտացնող հանգամանքներով կամ նրանց նկատմամբ կայացվել է արդարացնող դատավճիռ.
բ) այն քարտերը, որոնցում բացակայում են քրեական վարույթն իրականացնող մարմինների որոշումների մասին տեղեկությունները, եթե ձեռնարկված բոլոր միջոցներով հնարավոր չի եղել պարզել դրանք:
(42-րդ կետը փոփ. 30.06.22 N 996-Ն)
43. Ֆիզիկական անձն իրավունք ունի պահանջելու կատարել ուղղումներ օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա` իրեն վերաբերող տվյալներում, եթե ներկայացնում է այդ տվյալների սխալ լինելը հավաստող համապատասխան փաստաթղթեր:
44. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա` ֆիզիկական անձանց մասին տվյալներն անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ են, և դրանք կարող են տրվել միայն սույն կարգով սահմանված դեպքերում և անձանց:
45. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա` ֆիզիկական անձանց մասին տվյալների ապօրինի տրամադրումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հաշվառման քարտ |
Ձև 1 |
Ազգանունը ____________________ Անունը ____________________ Հայրանունը ____________________ Ծնվել է «___»________________թ. Ծննդավայրը ____________________ _____________________________ _____________________________ Հասցեն ________________________ _____________________________ Աշխատանքի վայրը ________________ (պաշտոնը, մասնագիտությունը) _____________________________ Քաղաքացիությունը ________________
Կալանավորվել է «___» ___________թ.
Հանցագործության բնույթը ____________ _____________________________ Քրեական օրենսգրքի հոդվածը _________ _____________________________ Քարտը կազմվել է _________________ (մարմնի անվանումը) _____________________________ «___» ______________թ. _____________________________ (Քարտը կազմող ծառայողի ազգանունը)
|
____________________ (ում կողմից է կալանավորվել, առանց ____________________ կրճատումների) ____________________________ ____________________________
Գործ NN
Քննչ._________________ Արխ._________________
մատնադրոշմային _________ բանաձև
Աջ ձեռքի ցուցամատի մատնադրոշմ
|
(Չափսը 95 x 140)
Քարտի հակառակ կողմը
Ում կողմից է դատապարտվել _______________________________________________ __________________________________________________________________ Երբ «__» __________________թ. _______________________________________ (քրեական օրենսգիրք, հոդված) __________________________________________________________________ Ժամկետը ____________________________________________________________ (նշել լրիվությամբ` հիմնական և լրացուցիչ պատիժները) __________________________________________________________________ Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել «__» ______________թ. _____________________
|
Ձև 2
Հետախուզական քարտ
(ձևն ուժը կորցրել է 16.02.17 N 137-Ն)
Ձև 3
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ
Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացուն քրեական
պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ
Ազգանունը ______________________ անունը _________________________
Հայրանունը ________________ ծնված` «_____» _______________19 ___ թ.
___________________________________________________________ (պետություն, մարզ, քաղաք, գյուղ)
Հասցեն ______________________________________________________
Ենթարկվել է քր. պատասխանատվության «____» ______________________200 թ.
Հանցագործության բնույթը _______________________________________
Քր. օր.-ի հոդվածը _____________ խափանման միջոցը ___________________
_____________________պետության անվանումը _____________________
Քարտը լրացրեց _____________ «_____» _______________________200 թ. (ԻԿ ծառայողի ազգանունը)
Ինչ փաստաթղթի հիման վրա է լրացվել _________________________________
|
(Չափսը 95 x 140)
Ձև 4
Դատապարտված օտարերկրյա քաղաքացիների |
Հակառակ կողմը |
(Չափսը 105 x 155)
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ (ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ) ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անձնական գործ N _______
1. Ազգանունը ___________________ 2. Անունը _______________________
3. Հայրանունը __________________ 4. Ծնվել է «____» _________ թ.
5. Ծննդավայրը _________________________________________________
6. Կալանավորվել է «____» _______________ թ.
7. Դատապարտվել է «____» _______________ թ. _________________________ (դատական ___________________________________________________________ մարմնի անվանումը) Քր. օր.-ի հոդվածը _______________________________________________ Ժամկետը _____________________________________________________ (լրիվությամբ նշել հիմնական և լրացուցիչ պատիժները)
8. Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ «____» ___________ թ.
9. Դատավճիռը փոփոխվել է __________________________________________ ____________________________________________________________ (որոշումը, դատական մարմնի անվանումը) ____________________________________________________________ (երբ է վճիռ կայացվել, որոշման բովանդակությունը) ____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________
|
(Չափսը 145 x 205)
Հակառակ կողմը
10. Եկել է, մեկնել է «___» __________ թ. ____________________________
________________________________________________________ (Քրեակատարողական հիմնարկի անվանումը)
11. Ազատվել է «____» _____________ թ. ___________________________
________________________________________________________ (Ե՞րբ, ու՞մ կողմից է ընդունվել որոշումը և նրա բովանդակությունը) ________________________________________________________ ________________________________________________________
12. Ազատվելուց հետո մեկնել է ____________________________________
13. Վերադարձվել է ազատազրկման վայր ______________________________ (դատարանի անվանումը, որոշման օրը, թիվը ________________________________________________________ ինչ ժամկետով և հաշվարկի սկիզբը)
14. Մահացել է «____» _____________ թ.
15. Տեղեկությունը կազմվել է ______________________________________ (Քրեակատարողական հիմնարկի լրիվ _________________________________________________________ անվանումը և գտնվելու վայրը)
Կատարող _________________________________ (ստորագրություն) (ազգանուն) Պետ ____________________________________ (ստորագրություն) (ազգանուն)
«____» _____________ թ. |
Ձև 6
Քարտի հակառակ կողմը
ձև 6 տեղեկանքի կտրոն
_____________
Տեղեկանքն ուղարկվել է ___
___________________
«____» ___________200 թ.
Դատարանի քարտուղար __________ |
Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետին
ՏԵՂԵԿԱՆՔ
Թիվ __________ քր. գործով դատաքննության
արդյունքների մասին ______________________ (նախաքննություն իրականացնող մարմնի անվանումը) _____________________________________ (մեղադրյալի ազգանունը, անունը, հայրանունը) _____________________________________ _____________________________________ _____________________________________ (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)
Ծննդյան վայրը ___________________________ _____________________________________ (մարզ, քաղաք, գյուղ) _____________________________________
Դատավճռի կամ որոշման ամսաթիվը
«____» ____________ 200 թ.
(Ազգանունը, անունը, հայրանունը գրվում է տպագիր տառերով) |
ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ
ա) դատապարտվել է __________________________________________________ (ամսաթիվը, քր. օր. հոդված, պատժի տեսակը լրիվ) __________________________________________________
բ) արդարացվել է __________________________________________________ (ամսաթիվը, ո՞ր հոդվածով է մեղադրվել և ի՞նչ հիմքով) __________________________________________________
__________________________________________________
գ) գործը կարճվել է __________________________________________________ (ամսաթիվը, ո՞ր հոդվածով է մեղադրվել և __________________________________________________ և ի՞նչ հիմքով) __________________________________________________
Դատավճիռը, որոշումը օրինական ուժի մեջ մտնելու ամսաթիվը «___» ______________ 200 թ.
Դատավոր ____________________________________________ (դատարանի անվանումը)
_____________________ (ստորագրություն)
Ոստիկանության բաժնի մատյանում գրանցման մասին նշում է կատարվել «____» _____________ 200 թ.
|
(Չափսը 210 x 145)
(ձևը փոփ. 19.10.23 N 1777-Ն)
Ձև 7
ՀՍԿՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ
Դատապարտյալների, որոնք եկել են __________________________ ________________________________________________ (Քրեակատարողական հիմնարկի անվանումը) «___» ______ մինչև «____» ________ ____թ. |
NN |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Ծննդյան թիվը |
Կալանավորման |
Ծանոթություն |
|
|
|
|
|
Պետ _____________ ________________ |
(Չափսը 205 x 290)
Ձև 8
ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ
1. Ազգանունը ____________________________________________
2. Անունը, հայրանունը ______________________________________
3. Ծնվել է «___» _______ թ. 4. Ծննդավայրը ________________________
_____________________________________________________
5. Հասցեն ______________________________________________
6. Ինչ նպատակով է ստուգվում _________________________________ (քրեական պատասխանատվության _______________________________________________________ ենթարկելու), դիմում (ինչի վերաբերյալ) և այլն
7. Ինչպիսի տեղեկանք է անհրաժեշտ ________________________________ (դատվածության, հետախուզման, գտնվելու վայրի և այլն)
Պետ _________________________________________________ (մարմնի անվանումը) ___________________________________________________ ԿՏ (ստորագրություն) (ազգանուն)
Կատարող ______________________________________________ (ազգանուն) (հեռախոս)
____________________________________________________
Հարցում կատարողի հասցեն _____________________________ (փոստի ինդեքսը) Բնակավայրը ________________ մարզը _______________
Մարմնի անվանումը _______________________________ |
(Չափսը 145 x 205)
Քարտի հակառակ կողմը
____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ |
(Չափսը 145 x 205)
(ձևը փոփ. 19.10.23 N 1777-Ն)
Ձև 9
ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ
1. Ազգանունը ____________________________________________
2. Անունը, հայրանունը ______________________________________
3. Ծնվել է «___» _______ թ. 4. Ծննդավայրը ________________________
_____________________________________________________
5. Հասցեն _______________________________________________
6. Ինչ նպատակով է ստուգվում ________________________________ (քրեական պատասխանատվության ______________________________________________________ ենթարկելու), դիմում (ինչի վերաբերյալ) և այլն
7. Ինչպիսի տեղեկանք է անհրաժեշտ ________________________________ (դատվածության, հետախուզման, գտնվելու վայրը և այլն)
Պետ _________________________________________________ (մարմնի անվանումը) ___________________________________________________ ԿՏ (ստորագրություն) (ազգանուն)
Կատարող ______________________________________________ (ազգանուն) (հեռախոս)
____________________________________________________
Հարցում կատարողի հասցեն ______________________________ (փոստի ինդեքսը) Բնակավայրը ________________ մարզը _______________
Մարմնի անվանումը _______________________________
|
(Չափսը 145 x 205)
Քարտի հակառակ կողմը
____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ |
(Չափսը 145 x 205)
(ձևը փոփ. 19.10.23 N 1777-Ն)
Ձև 10
Ստուգման ցուցակ
NN |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Ծննդյան թիվը |
Ծննդավայրը |
Հասցեն |
|
|
|
|
|
Պետ ________________________________ (մարմնի, հիմնարկի անվանումը) _________________________________ (ստորագրություն) (ազգանուն) |
«____» _____________ թ. |
Կատարող ____________________ Հեռախոս ____________________ |
(Չափսը 205 x 290)
Ձև 11
Դրոշմակնիք
Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն Նշեց _____________ _____________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) _____ ____________ թ. |
(Չափսը 55 x 30)
(ձևը փոփ. 19.10.23 N 1777-Ն)
Ձև 12
Դրոշմակնիք
Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում Ձեզ հետաքրքրող տվյալներ չկան _____________ _____________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) _____ ____________ թ. |
(Չափսը 55 x 35)
(ձևը փոփ. 19.10.23 N 1777-Ն)
(հավելվածը լրաց., փոփ. 07.03.12 N 249-Ն, խմբ. 27.03.14 N 335-Ն, փոփ. 26.06.14 N 639-Ն, լրաց. 08.07.15 N 748-Ն, փոփ. 16.02.17 N 137-Ն, 11.05.17 N 481-Ն, խմբ., փոփ., լրաց. 30.06.22 N 996-Ն, փոփ., լրաց. 19.10.23 N 1777-Ն)