Գլխավոր տեղեկություն
Համար
N 116
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.06.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.03.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
13.03.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 1994 թվականի N 116

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության զինծառայողների սոցիալական պաշտպանության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. (կետն ուժը կորցրել է 28.06.95 N 389)

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և նրա համակարգի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի,

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սահմանապահ զորքերի ու հատուկ նշանակության ստորաբաժանման և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբի զինծառայողների զինվորական կոչումների դրույքաչափերը, սույն որոշման հավելվածում նշված դրույքաչափերի նկատմամբ 2 գործակցով ավելի:

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության և արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբի ժամկետային ծառայության զինծառայողների դրամական բավարարման չափերը` շարքային` 6 դրամ եֆրեյտոր` 7 դրամ, իսկ մնացածը` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի հունվարի 1-ից:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի և զինվորական կոչումների դրույքաչափերի հաշվարկման մասին» N 170 որոշման 3-րդ կետը (N 8 հավելվածը), Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և նրա համակարգի զինծառայողների պաշտոնային դրույքների, զինվորական կոչումների դրույքաչափերի, ժամկետային զինծառայողների դրամական բավարարման մասին» N 511 որոշման 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերը (N 2, N 3 հավելվածները):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1994թ.
մարտի 13-ի N 116 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՒ ՆՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Զինվորական կոչումները

Զինվորական կոչումների դրույքաչափերը (դրամով)

1

2

Կրտսեր սերժանտ 8
Սերժանտ 9
Ավագ սերժանտ 10
Ավագ 11
Ենթասպա 12
Ավագ ենթասպա 14
Կրտսեր լեյտենանտ 17
Լեյտենանտ 19
Ավագ լեյտենանտ 22
Կապիտան 24
Մայոր 26
Փոխգնդապետ 28
Գնդապետ 30
Գեներալ-մայոր 36
Գեներալ-լեյտենանտ 39
Գեներալ-գնդապետ 43

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.06.1995, N 389 28.06.1995, N 116
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան