ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2022 թվականի N 189-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 058-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Համայնքի բյուջեի եկամտային մասում՝ Տող 1392 Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր, ավելացնել 84317.0 հազար դրամով սահմանելով 285205.8 հազար դրամ:
2) Համայնքի բյուջեի ծախսային մասում՝
ա. 01 բաժին 6 խումբ 1 դաս`«Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածն ավելացնել 15000,0 հազար դրամով, Արմավիր քաղաքի թիվ 12 մսուր-մանկապարտեզի և Խանջյան գյուղի մանկապարտեզի շենքերի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով,
բ. 04 բաժին 9 խումբ 1 դաս` «Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Հողի օտարումից մուտքեր» 8411 հոդվածը ավելացնել -73351,2 հազար դրամով, սահմանել -105428,7 հազար դրամ.
գ. 5 բաժին 1 խումբ 1 դաս՝ «Աղբահանում» ծրագրի ծախսերի «Այլ նպատակային նյութեր» 4269 հոդվածն ավելացնել 1500,0 հազար դրամով, Արմավիր համայնքի «Բարեկարգում» տնօրինության ավտոպարկի երկաթյա ծածկի համար համապատասխան ապրանքներ ձեռք բերելու նպատակով, հիմք` «Բարեկարգում» տնօրինության տնօրենի զեկուցագիրը,
դ. 6 բաժին 4 խումբ 1 դաս՝ «Փողոցների լուսավորում» ծրագրի ծախսերի «Սուբսիդիա» 4511 հոդվածն ավելացնել 2000,0 հազար դրամով, Արմավիր քաղաքի Երևանյան մայրուղին հատող վերգետնյա կամրջի գեղարվեստական լուսավորման նպատակով, հիմք` «Արմավիր համայնքի լուսավորություն» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը,
ե. 9 բաժին 1 խումբ 1 դաս՝ «Նախադպրոցական կրթություն» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 142668,2 հազար դրամով, սուբվենցիոն ծրագրերով համայնքի մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքների համար,
զ. 9 բաժին 5 խումբ 1 դաս՝ «Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրի ծախսերի «Սուբսիդիա» 4511 հոդվածն ավելացնել 586,4 հազար դրամով, «Արմավիրի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի համերգային դահլիճի բեմահարթակի վերանորոգման և նվագարկիչ ձեռք բերելու նպատակով, հիմք «Արմավիրի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը,
է. 11 բաժին 1 խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 88403.4 հազար դրամով:
2. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -23 |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
| ԽՈՒԴԱԹՅԱՆ ԴԱՎԻԹ | ||
| ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ | ||
| ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ | ||
| ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ | ||
| ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ | ||
| ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ | ||
| ԳԱԼՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ | ||
| ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ | ||
| ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ | ||
| ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ | ||
| ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ | ||
| ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ | ||
| ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ | ||
| ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ | ||
| ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ | ||
| ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ||
| ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԻՆԵ | ||
| ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ | ||
| ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՍՏՂԻԿ | ||
| ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ | ||
| ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ | ||
| ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ | ||
| ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴԳԱՐ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2022 թ. հոկտեմբերի 28 ք. Արմավիր |
Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 նոյեմբերի 2022 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|