ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունվարի 1996 թվականի N 2
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ-ՎԵՐԱՀՍԿԻՉ ԱՊԱՐԱՏՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետության տարածքում առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունները, անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից, ժամանակակից դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատներով ապահովելու նպատակով`
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը, արդյունաբերության նախարարությանը, կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել և հաստատել գործունեության տարբեր ոլորտներում կիրառման ենթակա և հանրապետությունում կիրառման համար թույլատրվող ժամանակակից դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատներին ներկայացվող պարտադիր պահանջները:
2. Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանն ու ֆինանսների նախարարությանը`
ա) հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ ուսումնասիրել և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարություն ներկայացնել առաջարկություն գործունեության տարբեր ոլորտներում կիրառման ենթակա ժամանակակից դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատների մինչև 2000 թվականը պահանջվող քանակի և տեսականու վերաբերյալ.
բ) եռամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ժամանակակից դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատների շահագործման կարգը:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` տասնօրյա ժամկետում մշակել և հաստատել մինչև 2000 թվականը ժամանանակից դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատների արտադրության կազմակերպման, դրանց պահանջվող քանակի, ըստ տեսականու թողարկման և տեխնիկական սպասարկման մանրամասն ժամանակացույց` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության հետ:
(3-րդ կետը խմբ. 05.06.96 N 337)
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել գործունեության տարբեր ոլորտներում կիրառման թույլտվություն ստացած ժամանակակից դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատների` պետական ռեեստրում գրանցման կարգը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.05.1998, N 237 | 25.05.1998, N 2 | |
05.06.1996, N 337 | 05.06.1996, N 2 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|