ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2023 թվականի |
թիվ 11 |
քաղ. Մոսկվա |
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏԻՊԱՅԻՆ ՍԽԵՄԱՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 5-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 42-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ hամապատասխանության գնահատման տիպային սխեմաներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հունվարի 25-ի թիվ 11 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մեջ կատարվող
1. 93-րդ կետի երրորդից յոթերորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.
«հայտատուի համար՝ կազմակերպաիրավական ձևի, գտնվելու վայրի (իրավաբանական անձի հասցեի), որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի բնակության վայրի, գործունեությունն իրականացնելու վայրի հասցեի (հասցեները տարբեր լինելու դեպքում), հեռախոսահամարի և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխություն.
արտադրանքը պատրաստողի համար՝ կազմակերպաիրավական ձևի, գտնվելու վայրի (իրավաբանական անձի հասցեի), որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի բնակության վայրի փոփոխություն.
արտադրանքը պատրաստողի համար՝ աշխարհագրական օբյեկտի, փողոցաճանապարհային ցանցի տարրի (փողոցի, պողոտայի, հրապարակի, նրբանցքի, անցումի, գետափի, զբոսայգու և այլնի), հատակագծային կառուցվածքի տարրի (շրջան, միկրոշրջան և այլն) անվանափոխում, որպես արտադրանքի պատրաստման գործունեության իրականացման վայրի հասցեի վավերապայմաններ նշված հասցեավորման օբյեկտի (տան, սենքի և այլնի) համարակալման, փոստային դասիչի փոփոխություն (արտադրանքի պատրաստման գործունեությունն իրականացնելու վայրի հասցեի փաստացի անփոփոխ մնալու պայմանով).
իրավաբանական անձի անվանման, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ազգանվան, անվան, հայրանվան (առկայության դեպքում) փոփոխություն՝ գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը պահպանելու և արտադրանքի պատրաստման (արտադրության) գործունեությունն իրականացնելու վայրի անփոփոխ մնալու պայմանով.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի (ծածկագրերի) փոփոխություն.
արտադրանքի պատրաստման գործունեությունն իրականացնելու վայրի հասցեների քանակի կրճատում։
Աշխարհագրական օբյեկտի, փողոցաճանապարհային ցանցի տարրի (փողոցի, պողոտայի, հրապարակի, նրբանցքի, անցումի, գետափի, զբոսայգու և այլնի), հատակագծային կառուցվածքի տարրի (շրջան, միկրոշրջան և այլն) անվանափոխության, որպես գտնվելու վայրի (իրավաբանական անձի հասցեի) վավերապայմաններ նշված հասցեավորման օբյեկտի (տան, սենքի և այլնի) համարակալման, փոստային դասիչի, արտադրանքի հայտատու և (կամ) արտադրող համարվող որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի բնակության վայրի, հայտատուի գործունեության իրականացման վայրի հասցեի, արտադրանքի պատրաստման գործունեությունն իրականացնելու վայրի հասցեի ( գտնվելու, բնակության և (կամ) գործունեությունն իրականացնելու նշված վայրերի փաստացի անփոփոխ մնալու պայմանով) փոփոխության, հայտատուի հեռախոսահամարի և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեի, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի (ծածկագրերի) փոփոխության դեպքում համապատասխանության սերտիֆիկատի և (կամ) դրա հավելվածների փոխարինում չի պահանջվում, և այն իրականացվում է հայտատուի հայեցողությամբ։»։
2. 114-րդ կետի երրորդից ութերորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.
«հայտատուի համար՝ կազմակերպաիրավական ձևի, գտնվելու վայրի (իրավաբանական անձի հասցեի), որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի բնակության վայրի, գործունեությունն իրականացնելու վայրի հասցեի (հասցեները տարբեր լինելու դեպքում), հեռախոսահամարի և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխություն.
արտադրանքը պատրաստողի համար՝ կազմակերպաիրավական ձևի, գտնվելու վայրի (իրավաբանական անձի հասցեի), որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի բնակության վայրի փոփոխություն.
արտադրանքը պատրաստողի համար՝ աշխարհագրական օբյեկտի, փողոցաճանապարհային ցանցի տարրի (փողոցի, պողոտայի, հրապարակի, նրբանցքի, անցումի, գետափի, զբոսայգու և այլնի), հատակագծային կառուցվածքի տարրի (շրջան, միկրոշրջան և այլն) անվանափոխում, որպես արտադրանքի պատրաստման գործունեությունն իրականացնելու վայրի հասցեի վավերապայմաններ նշված հասցեավորման օբյեկտի (տան, սենքի և այլնի) համարակալման, փոստային դասիչի փոփոխություն (արտադրանքի պատրաստման գործունեությունն իրականացնելու վայրի հասցեի փաստացի անփոփոխ մնալու պայմանով).
իրավաբանական անձի անվանման, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ազգանվան, անվան, հայրանվան (առկայության դեպքում) փոփոխություն՝ գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը պահպանելու և արտադրանքի պատրաստման (արտադրության) գործունեությունն իրականացնելու վայրի անփոփոխ մնալու պայմանով.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի (ծածկագրերի) փոփոխություն.
արտադրանքի պատրաստման գործունեությունն իրականացնելու վայրի հասցեների քանակի կրճատում։
Որպես համապատասխանության նոր հայտարարագրի գործողության ավարտի ամսաթիվ նշվում է փոխարինման ենթակա համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը:
Աշխարհագրական օբյեկտի, փողոցաճանապարհային ցանցի տարրի (փողոցի, պողոտայի, հրապարակի, նրբանցքի, անցումի, գետափի, զբոսայգու և այլնի), հատակագծային կառուցվածքի տարրի (շրջան, միկրոշրջան և այլն) անվանափոխության, որպես գտնվելու վայրի (իրավաբանական անձի հասցեի) վավերապայմաններ նշված հասցեավորման օբյեկտի (տան, սենքի և այլնի) համարակալման, փոստային դասիչի, արտադրանքի հայտատու և (կամ) արտադրող համարվող որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի բնակության վայրի, հայտատուի գործունեության իրականացման վայրի հասցեի, արտադրանքի պատրաստման գործունեությունն իրականացնելու վայրի հասցեի (գտնվելու, բնակության և (կամ) գործունեության իրականացման նշված վայրերի փաստացի անփոփոխ մնալու պայմանով) փոփոխության, հայտատուի հեռախոսահամարի և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեի, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի (ծածկագրերի) փոփոխության դեպքում համապատասխանության մասին հայտարարագրի և (կամ) դրա հավելվածների փոխարինում չի պահանջվում, և այն իրականացվում է հայտատուի հայեցողությամբ։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: