ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 125-Ա
«ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 699,240,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն սոցիալապես խոցելի խմբերին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 31.10.23 N 760-Ա)
2. «Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան» հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
14.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 125-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել պատերազմից տուժած ընտանիքների, միայնակ ու բազմազավակ մայրերի, պատանիների ու գործազուրկ երիտասարդների զբաղվածությանն ու զարգացմանը։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է՝ 1) բարելավել սոցիալապես խոցելի խմբերի կենսապայմանները՝ խթանելով իրենց աշխատանքային հնարավորությունները. 2) երիտասարդների ներգրավմամբ օժանդակել համայնքի անդամների մասնակցությանը համայնքային խնդիրների վերհանման և դրանց լուծումների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսվող արտոնություններից: |
3. |
Բարեգործները |
1. Բողոքական եկեղեցիների բարեփոխումների աջակցության հիմնադրամ (F.A.P.), Ռու դե Ֆերնի 150, Շվեյցարիա 2. Եկեղեցիների համատեղ գործունեություն դաշինք (ACT Alliance), Ռու դե Ֆերնի 150, Շվեյցարիա 3. «Հաց Աշխարհին» (Bread for the World), Կառոլինե-Միխաելիս 1 փողոց, 10115, Բեռլին, Գերմանիա 4. Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան բնակչության հիմնադրամ, 14 Պետրոս Ադամյան, 0010, Երևան, Հայաստան 5. Ուղղափառ եկեղեցիների միջազգային բարեգործական կազմակերպություն (IOCC), Բալտիմոր, Մարիլենդ, ԱՄՆ 21204 |
4. |
Ծրագրի կատարողը |
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամ (ՀՎՀՀ`04717139, ՀՀ 1101, Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության մարզերում (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Սյունիք, Տավուշ, Շիրակ), ոլորտը՝ սոցիալական: |
6. |
Ծրագրի բյուջեն |
699,240,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրի շահառուներ են հանդիսանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 1,856 մարդ՝ պատերազմից տուժած, միայնակ ու բազմազավակ մայրեր, պատանիներ ու գործազուրկ երիտասարդներ և Ադրբեջանի 2022 թ. հարձակումից տուժած 184 ընտանիք։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրն իրականացվելու է 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից աջակցություն ստացող սոցիալական կենտրոնների (կենտրոնները գտնվում են Աշտարակ, Գյումրի, Իջևան քաղաքներում) կրթադաստիարակչական ծրագրերի մշակում, անձնակազմի մասնագիտական վերապատրաստում, լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների հավաստագրում։ Իրականացվելու է 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 13,685,500 դրամի չափով: 2. Իրականացվելու են կրթական միջոցառումներ, մասնավորապես՝ մասնագիտական պատրաստության պարապմունքներ (մասնագետների վարձավճար, ուսման վարձեր, ուսումնական պարագաների ձեռքբերում, պրակտիկայի վարձեր, աշխատանքային գործիքների ու զբաղվածության համար առաջնային անհրաժեշտության պարագաների ձեռքբերում): Ծրագրի շահառուները կստանան լրացուցիչ կրթություն՝ աշխատաշուկայում պահանջված մասնագիտություններ ձեռք բերելու համար, դասընթացները կիրականացվեն Աշտարակի, Գյումրու, Իջևանի, Վանաձորի և Գայի սոցիալական կենտրոններում։ Դասընթացների շրջանավարտներին կտրվի վճարովի պրակտիկա անցնելու հնարավորություն, ինչպես նաև կտրամադրվեն առաջնային անհրաժեշտության աշխատանքային գործիքներ և պարագաներ՝ աշխատելու ու զբաղվածություն ապահովելու նպատակով: Իրականացվելու է 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 94,839,000 դրամի չափով։ 3. Երեխայի զարգացմանն ուղղված աջակցության տրամադրում (արվեստ, արտադասարանական խմբակներ և այլն) Աշտարակ, Սաղմոսավան, Գյումրի, Իջևան, Վանաձոր, Քարակերտ, Գայ, Վարդենիս, Գավառ քաղաքներում ու գյուղերում գործող կենտրոններում։ Իրականացվելու է 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 90,748,500 դրամի չափով։ 4. Լոռու և Գեղարքունիքի մարզերի հեռավոր համայնքներում բնակվող մարդկանց կրթական և սոցիալական ծառայությունները հասանելի դարձնելու համար նախատեսվում է հիմնել շարժական սոցիալական կենտրոն: Կենտրոնի աշխատանքները ներառելու են շահառուների տնայցերի, կարիքի գնահատում, սոցիալական, հոգեբանական, կրթական աջակցության տրամադրում շահառու երեխաներին ու նրանց ընտանիքներին (դասընթացավարների ու մասնագիտացված ծառայությունների վճար, դասընթացների ու ծրագրային հանդիպումների կազմակերպման համար անհրաժեշտ նյութերի ու պարագաների ձեռքբերում): Կենտրոնի աշխատանքներն իրականացնելու համար (Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի անձնակազմին, շահառուների հետ անմիջապես աշխատող անձնակազմին՝ դասընթացավարներին, սոցիալական աշխատողներին, հոգեբաններին տեղափոխելու համար), ինչպես նաև ծրագրի իրականացման տարբեր վայրերի միջև կապն ապահովելու և այլ ծրագրային նպատակով նախատեսվում է մինչև 12 տեղանոց մեքենայի ներմուծում։ Ծրագրի ավարտից հետո ձեռք բերված մեքենան շարունակելու է ծառայել ծրագրային աշխատանքների համար, քանի որ Կլոր սեղան հիմնադրամը գործում է եռամյա ծրագրեր իրականացնելու սկզբունքով։ Այս ծրագրի ավարտին հիմնադրամը դիմելու է իր հովանավորողներին հաջորդ եռամյա փուլի առաջարկությամբ։ 2025-2027 թթ․ առաջարկը լինելու է ներկա ծրագրով սկսված աշխատանքների տրամաբանական շարունակությունը, որտեղ կրթական ու սոցիալական ծառայությունները հեռավոր բնակավայրերի մարդկանց հասանելի դարձնելը լինելու է առաջնահերթություն։ Իրականացվելու է 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 51,160,000 դրամի չափով։ 5. Փոքրածավալ ձեռնարկատիրական նախաձեռնությունների աջակցություն 2020 թ․ Արցախյան պատերազմից և 2022 թ․ ադրբեջանական հարձակումից տուժած 50 ընտանիքի Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ Նախատեսվում է, ըստ շահառուների կարիքի, կատարել վերանորոգման աշխատանքներ (օրինակ՝ անասնագոմի վերանորոգում) և ձեռք բերել ու տրամադրել ընտանի կենդանիներ ու տարբեր աշխատանքային գործիքներ՝ ներառյալ կարի մեքենա, վարսահարդարման, հաց ու խմորեղեն թխելու պարագաներ։ Իրականացվելու է 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 80,800,000 դրամի չափով։ 6. Դրամական աջակցություն 2022 թ․ ադրբեջանական հարձակումից առավել տուժած ընտանիքներին։ Նախատեսվում է 100,000-ական դրամ տրամադրել 2022 թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման արդյունքում Գեղարքունիքի մարզի՝ Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Կութ, Ավազան, Կախակն, Գեղամասար, Արեգունի, Նոր Կեսարիա, Նորակերտ, Արփունք, Շատջրեք, Գեղամաբակ, Շատվան, Ազատ, Ջաղացաձոր, Այրք համայնքների տուժած ու սոցիալապես առավել խոցելի 184 ընտանիքի։ Ընտանիքների ընտրությունը կատարվել է Վարդենիսի համայնքապետարանի և վերոնշյալ համայնքների համայնքապետերի հետ համաձայնեցված ցուցակների ու տնայցերի հիման վրա։ Իրականացվելու է 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 18,400,000 դրամի չափով։ 7. Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում բնակվող երիտասարդների համար կազմակերպվելու են լայնակի կրթություն և իրազեկման աշխատանքներ։ Նախատեսված են դասընթացավարների վարձավճարներ, կլոր սեղան քննարկումների հյուրասիրության և գրենական պիտույքների ծախսեր, տեսանյութերի նկարահանումներ, սոցիալական ցանցերի էջերում հրապարակումներ: Դասընթացների թեմաները՝ առաջնորդություն, հաղորդակցություն, բանակցություն, ֆասիլիտացիա, իրավունքներ, մեդիա գրագիտություն, ծրագիր-առաջարկի մշակում և կառավարում ու իրազեկման աշխատանքներ։ Աշխատանքները կիրականացնեն համայնքների, քաղաքացիական հասարակության, տեղական ինքնակառավարման մարմինների, Եկեղեցու ներկայացուցիչները։ Դասընթացների շրջանավարտները կիրականացնեն 18 իրազեկման արշավներ՝ յուրաքանչյուրը մինչև 300,000 դրամ արժողությամբ։ Իրականացվելու է 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 15,251,000 դրամի չափով։ 8. Ծրագրի գործողության ողջ ընթացքում ՀԿՍ-ն ներգրավելու է շահառուների և շահագրգիռ կողմերի հետ անմիջականորեն աշխատող, համապատասխան որակավորում ունեցող անձնակազմ՝ 10 աշխատակից, ներառյալ՝ ծրագրի համակարգող, ծրագրերի պատասխանատուներ, օգնականներ, շահառուների դեպքերի վարման և տվյալների մուտքագրման պատասխանատուներ, վարորդ։ Նախատեսվում է համապատասխան փորձագետների ներգրավմամբ համագործակցել եկեղեցապատկան սոցիալական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, կրթական ոլորտում աշխատող պետական և ոչ պետական կառույցների հետ: Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի անձնակազմը պատասխանատվություն է կրում ծրագրի առօրյա իրականացման համար, այցելում է իրականացման վայրեր և վերահսկում ընթացքը, հանդիպում ծրագրի շահառուների և շահագրգիռ կողմերի հետ, տեղերում տրամադրում անհրաժեշտ խորհրդատվություն: Իրականացվելու է 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 162,307,000 դրամի չափով։ 9. Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի անձնակազմի մասնագիտական դասընթացների և սեմինարների մասնակցություն, ներգնա և արտագնա գործուղումներ (ուսման վարձեր, անդամավճարներ, վերապատրաստման մասնակցության իրավունքի վճարներ, հյուրանոցային ծախսեր, օրապահիկ, տրանսպորտային այլ ծախսեր)։ Ծրագրի իրականացմանն ուղղված գործողությունների վերաբերյալ լուսաբանման և տեղեկատվական աշխատանքների կազմակերպում (տեսանյութերի նկարահանում, հոդվածներ, սոցիալական ցանցերի էջերում հրապարակումներ, ասուլիսներ, գովազդային նյութեր, բրոշյուրներ, հաշվետվություններ)։ Իրականացվելու է 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 11,665,500 դրամի չափով։ 10. Ծրագրի շահառուների սոցիալ-տնտեսական ու հոգեբանական իրավիճակի նախնական գնահատման ծախսեր` հետագայում ծրագրային միջամտությունների արդյունավետությունը չափելու համար։ Իրականացվելու է 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 3,838,000 դրամի չափով։ 11. Վարչական անձնակազմի ծախսեր. ծրագրի իրականացմանն աջակցելու և վերահսկելու նպատակով ներգրավված է լինելու Կլոր սեղան հիմնադրամի վարչական անձնակազմը (գործադիր տնօրեն, հաշվապահներ, իրավաբան, գործավար), որը պատասխանատվություն է կրում ծրագրի՝ բարեգործների պահանջներին համապատասխան իրականացման, ծրագրային միջոցների արդյունավետ օգտագործման, աուդիտորական ստուգումներ կազմակերպելու, ժամանակին և ճշգրիտ հաշվետվությունների ներկայացման համար։ Իրականացվելու է 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 109,231,500 դրամի չափով։ 12. Ձեռք են բերվելու գրասենյակային պարագաներ, տրանսպորտային, բանկային, հեռահաղորդակցության, կոմունալ, սպասարկման և աուդիտորական ծառայություններ։ Իրականացվելու է 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 27,114,000 դրամի չափով։ 13. Անկախ գնահատողների կողմից կատարվելու է ծրագրի արտաքին գնահատում, նախատեսված են վարձավճարներ գնահատողներին, ինքնաթիռի տոմսերի ձեռքբերման, հյուրանոցում կեցության, սննդի, տրանսպորտային այլ ծախսեր։ Իրականացվելու է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 20,200,000 դրամի չափով։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ծրագրի իրականացման շրջանակներում շահառուների տնայցերի, կրթական ու սոցիալական ծառայություններ իրականացնելու, ինչպես նաև ծրագրի իրականացման տարբեր վայրերի միջև կապն ապահովելու նպատակով մինչև 12 տեղանոց մարդատար ավտոմեքենայի ներմուծում՝ 13,000,000 դրամ: 2. Վառելիքի ձեռքբերում` 10,000,000 դրամ: 3. Աուդիտորական ծառայությունների մատուցում` 11,964,000 դրամ: 4. Կրթադաստիարակչական դասընթացները մշակելու, կրթական ծրագրերը հավաստագրելու, ձեռնարկատիրական նախաձեռնություններին մասնագիտական խորհրդատվության վարձավճարներ՝ 28,800,000 դրամ: 5. Մասնագիտական կրթության շրջանավարտների զբաղվածությունն ապահովելու նպատակով աշխատանքային գործիքների ձեռքբերում՝ 40,804,000 դրամ: 6. Փոքրածավալ ձեռներեցության շահառուների համար ապրանքների ձեռքբերում՝ 72,720,000 դրամ: 7. Շահառու երեխաների զարգացման ու կրթադաստիարակչական ժամանցի կազմակերպման նպատակով ծառայությունների, աշխատանքային նյութերի և անհրաժեշտ պարագաների ձեռքբերում, սննդի ծախսեր՝ 66,278,000 դրամ: 8. Շահառուներին սոցիալ-հոգեբանական աջակցություն ցույց տալու նպատակով ծառայությունների և ապրանքների ձեռքբերում` 75,000,000 դրամ: 9. Դասընթացների և ծրագրային հանդիպումների կազմակերպման, ծրագրերի գնահատման նպատակով ծառայությունների, աշխատանքային նյութերի և անհրաժեշտ պարագաների ձեռքբերում, սննդի ու կեցության ծախսեր` 60,890,000 դրամ: 10. Գրասենյակային պարագաների ձեռքբերում, հեռահաղորդակցության վճարներ, կոմունալ ծառայություններ (հոսանք, գազ, ջուր)` 15,150,000 դրամ: 11. Վերապատրաստման դասընթացների և սեմինարների մասնակցության վճարներ՝ 11,665,500 դրամ: 12. Տեսանյութերի նկարահանման, տպագրության և հրապարակումների ծախսեր՝ 3,030,000 դրամ: 13. Դասընթացավարների, սեմինարավարների, սոցիալական աշխատողների, փորձագետների վարձատրությանն ուղղված միջոցներ՝ 109,231,500 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը կազմում են բյուջեի 19,9 %-ը, 136,345,500 դրամ, այդ թվում` 1) վարչական աշխատակազմի ծախսեր (աշխատավարձ և ապահովագրություն)՝ 109,231,500 դրամ. 2) գրասենյակային պարագաներ, տրանսպորտային, բանկային, հեռահաղորդակցության, կոմունալ, սպասարկման ծախսեր՝ 15,150,000 դրամ. 3) աուդիտորական ծառայություններ՝ 11,964,000 դրամ։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, համապատասխան մարզպետարանների, Միասնական սոցիալական ծառայության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ.-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը փոփ. 31.10.23 N 760-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
14.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.10.2023, N 760-Ա | 01.11.2023, N 125-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|