Basic information
Number
N 192-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.10.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 28.10.2022
Enactment organisation
Գյումրի համայնքի ավագանի
Enactment date
14.10.2022
Signing organisation
Գյումրի համայնքի ղեկավար
Signing date
14.10.2022
Effective date
29.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2022 թվականի N 192-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2022 թվականի դրույքաչափերի մասին» N 277-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետում «Կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի» բառերը փոխարինել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (բացառությամբ հեստապարային ակումբների)» բառերով։

2) hավելվածի «Տեղական տուրքի տեսակը» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «18.1 և «18.2» կետերով՝

«18.1 համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ 15 (տասնհինգ) հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար:

18.2 համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար` 10 (տասը) հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի

  

 Կողմ (17)

 Դեմ (0)

 Ձեռնպահ (1)

 

Վ. Սամսոնյան

 

Ա. Բաղդասարյան

Գ. Մելիքյան

   

Լ. Սանոյան

   

Մ. Սահակյան

   

Տ. Հովհաննիսյան

   

Ն. Պողոսյան

   

Գ. Պասկևիչյան

   

Ս. Հովհաննիսյան

   

Ս. Խուբեսարյան

   

Ք. Հարությունյան

   

Զ. Միքայելյան

   

Վ. Հակոբյան

   

Կ. Սոսյան

   

Ս. Ադամյան

   

Ն. Միրզոյան

   

Կ. Մալխասյան

   

Կ. Ասատրյան

   

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար`

Վ. Սամսոնյան

 

ք. Գյումրի

14 հոկտեմբերի 2022 թվական

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հոկտեմբերի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation