Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-62-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2008-01.01.2019)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.06.10/35(625) Հոդ.551
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմնին» բառերը փոխարինել «, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմիններին» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը «մարմնի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «մարմին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհուրդ» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածը «մարմնում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը, 7-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 15-րդ հոդվածի 7-րդ և 12-րդ մասերը, 20-րդ հոդվածի 4-րդ և 12-րդ մասերը, 21-րդ հոդվածի 5-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 32-րդ հոդվածի 2-րդ մասը, 33-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ, 6-րդ մասերը «համապատասխան մարմնի ղեկավարի» բառերից հետո լրացնել «, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը, 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 10-րդ հոդվածի 1-ին մասը, 15-րդ հոդվածի 10-րդ մասի երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերությունները, 13-րդ և 14-րդ մասերը, 16-րդ հոդվածը, 19-րդ հոդվածի 2-րդ մասը, 20-րդ հոդվածի 16-րդ մասը, 21-րդ հոդվածի 4-րդ և 9-րդ մասերը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 31-րդ հոդվածի 2-րդ մասը, 37-րդ հոդվածը, 38-րդ հոդվածի 1-ին մասը, 40-րդ հոդվածի 2-րդ մասը «համապատասխան մարմնի ղեկավարը» բառերից հետո լրացնել «, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասը, 26-րդ հոդվածի 2-րդ մասը «համապատասխան մարմնի ղեկավարին» բառերից հետո լրացնել «, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) 6-րդ կետը «ծառայություն» բառից հետո լրացնել «, բացառությամբ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց» բառերով.

2) 7-րդ կետը «հիմքերով» բառից հետո լրացնել «, բացառությամբ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածում`

 

1) 7-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառ (մասնագիտական հարցեր):».

2) 11-րդ մասի առաջին պարբերության «երկրորդ պարբերությամբ» բառերը փոխարինել «երկրորդ և երրորդ պարբերություններով» բառերով, իսկ «դեպքի» բառը փոխարինել «դեպքերի» բառով.

3) 11-րդ մասը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունն ուղարկվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ 3 աշխատանքային օրվա ընթացում հիմնավորված առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին, որն առաջարկությունը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է տվյալ պաշտոնում նշանակելու մասին հրամանագիր:»:

 

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերից հետո լրացնել «, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարին` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «վարչապետի» բառից հետո լրացնել «, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 32-րդ հոդվածը «համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկությամբ» բառերից հետո լրացնել «, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ. «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:»:

 

Հոդված 14. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Այդ ժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կարող են երկարաձգել մեկ անգամ` չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան նրա 65 տարին լրանալը:»:

 

Հոդված 15. Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող իրավական ակտերն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

2. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը սահմանված կարգով ենթակա է հաստատման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

3. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքները մինչև համապատասխան մարմնի աշխատակազմի ձևավորումը իրականացնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

4. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի քաղաքացիական հատուկ ծառայողների առաջին վերապատրաստումն անցկացվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հաստատած ծրագրերին համապատասխան` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնմեկերորդ ամսվա 1-ից, իսկ առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասներեքերորդ ամսվա 1-ից:

5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հունիսի 9

Երևան

ՀՕ-62-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան