ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1069-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 755-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածները`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 755-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.3-րդ ենթակետով՝
«17.3) հանրապետական, ճյուղային, տարածքային և կազմակերպության կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|