Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-91-Ն-32
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.30-2023.11.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.11.2023
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.11.2023
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-91-Ն-32

2023 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Որոշում է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ 23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 4-րդ, 7-րդ, 13-րդ, 29-րդ և 36-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակի «/կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/» բառերը հանել,

2) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 5-րդ, 18-րդ, 20-րդ, 32-րդ և 34-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակի /Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր/ բառերը հանել,

3) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 8-րդ, 23-րդ, 24-րդ և 33-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակի /Օտարերկրյա արբիտրաժի վճիռները ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ գործեր/ բառերը հանել,

4) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 17-րդ, 19-րդ և 27-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակի /Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր/ բառերը հանել,

5) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 39-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի /կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր, մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր/ բառերը հանել,

6) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Չարենցավան» բառը փոխարինել «Եղվարդ» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 

2023 թ. նոյեմբերի 6

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2023 թվական: