Գլխավոր տեղեկություն
Համար
N 1749-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 12.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2023 թվականի N 1749-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաuտանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 4 աղյուսակում կատարել փոփոխություն, N 1 հավելվածի N 7 աղյուսակում՝ լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 8, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 , 6 և 7 հավելվածների:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման հավելվածներում նշված մարմինները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության) այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները պետք է վճարեն այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրված գումարների բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցվում են Երևանի քաղաքապետարանին` Երևան քաղաքի այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 12-ի N 1749-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 12-ի N 1749-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 12-ի N 1749-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 12-ի N 1749-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 12-ի N 1749-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 12-ի N 1749-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 12-ի N 1749-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2023 թվական: