Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 63
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.05.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2023 թվականի

թիվ 63

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 67 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 21-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների և «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) կիրառման և կատարման ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» թիվ 67 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի մայիսի 16-ի

թիվ 63 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 67 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ

 

1. Անվանումը և 1-ին կետը լրացնել «այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին» բառերով։

2. Սույն որոշմամբ հաստատված՝ կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների և «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) կիրառման և կատարման ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում՝

ա) անվանումը լրացնել «այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին» բառերով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 104-107 դիրքերով՝

 

«

104

67.180.10

Շոկոլադ․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ.

ԳՕՍՏ 31721-2012-ի վերանայում

թիվ 2 հավելվածի 1-ին աղյուսակի 1.4 կետ, թիվ 11 հավելվածի 1-ին կետ, թիվ 11 հավելվածի 2-րդ կետի «ա», «դ»-«ժա» և «ժգ» ենթակետեր

2022 թվական

2024 թվական

Ռուսաստանի Դաշնություն

105

67.140.30

Կակաո-փոշի. Տեխնիկական պայմաններ.

ԳՕՍՏ 108-2014-ում փոփոխությունների կատարում

թիվ 2 հավելվածի 1-ին աղյուսակի 1.4 կետ, թիվ 11 հավելվածի 2-րդ կետի «ժզ» ենթակետ

2024 թվական

2025 թվական

Ռուսաստանի Դաշնություն

106

67.060

67.190

67.180.10

Հրուշակեղեն և հրուշակային արտադրության կիսապատրաստուկներ. Եզրույթներ և սահմանումներ.

ԳՕՍՏ-ի մշակում

թիվ 11 հավելված

2024 թվական

2025 թվական

Ռուսաստանի Դաշնություն

107

67.140.30

Շոկոլադե, հրուշակային և ճարպային ջնարակներ ու զանգվածներ՝ կաղապարման համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ. ԳՕՍՏ 34383-2018-ի վերանայում

թիվ 11 հավելված

2024 թվական

2025 թվական

Բելառուսի Հանրապետություն

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: