ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2023 թվականի թիվ 64 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվականհաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և առաջնորդվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 2-ի թիվ 54 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 16-ի թիվ 64 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչի մեջ կատարվող
1. 1-ին աղյուսակի I բաժնի «BY» բաժնում՝
ա) BY 1050000 ծածկագրով դիրքը հանել
բ) [փոփոխությունը վերաբերում է ռուսերենին]։
2. II բաժնում՝
ա) 5-րդ դիրքի 3-րդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՄԴ 049-2023 (խմբ. 1)»
բ) 6-րդ դիրքի 3-րդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 2-ի թիվ 54 որոշում»
գ) 7-րդ դիրքի 3-րդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2019 թվականի մայիսի 5-ը»
դ) 22-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«22 |
Փոփոխությունները |
փոփոխություններն ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 16-ի թիվ 64 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։ հաշվի առնելով փոփոխությունները վստահելի աղբյուրներից մեկում՝ դասակարգչից հանվել են առանձին դիրքեր և հստակեցվել է դասակարգչի առանձին դիրքերի անվանումը. փոփոխությունները կատարվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 16-ի թիվ 64 որոշմամբ»։ |
3. 5-րդ աղյուսակի III բաժնում «Բազմ» սյունակում՝
ա) 1.3.3.3 և 1.3.3.3.3 դիրքերում «0..*» թիվը փոխարինել «1..*» թվով․
բ) 1.3.3.3.1, 1.3.3.3.2, 1.3.3.3.3.1 և 1.3.3.3.3.2 դիրքերում «1» թիվը փոխարինել «0..1» թվերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|