ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2023 թվականի |
թիվ 57 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 236 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4 կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5 կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջների պահպանումը, և «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» թիվ 236 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 25-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 57 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 236 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ
1. Սույն որոշմամբ հաստատված՝ կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում՝
ա) 405-րդ դիրքը հանել.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 60611 դիրքով՝
60611 |
ԳՕՍՏ Ռ 70337-2022 «Շոկոլադ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» |
2. Սույն որոշմամբ հաստատված՝
«Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 639-652 դիրքերով.
639 |
11-րդ հավելված |
ԳՕՍՏ 5479-64 «Յուղեր բուսական և բնական ճարպաթթուներ. Չօճառացվող նյութերի որոշման մեթոդ» |
|
640 |
ԳՕՍՏ 31681-2012 «Հրուշակեղեն. Կաթով շոկոլադե արտադրատեսակներում չոր յուղազերծված կաթնային մնացորդի որոշման մեթոդ» |
||
641 |
ԳՕՍՏ 31682-2012 «Հրուշակեղեն. Շոկոլադե արտադրատեսակներում կակաոյի ընդհանուր չոր մնացորդի պարունակության որոշման մեթոդներ» |
||
642 |
ԳՕՍՏ 31722-2012 «Հրուշակեղեն. Շոկոլադե արտադրատեսակներում կաթնայուղի պարունակության որոշման մեթոդ» |
||
643 |
ԳՕՍՏ 31723-2012 «Հրուշակեղեն։ Շոկոլադե արտադրատեսակներում չոր յուղազերծված կակաոյի մնացորդի պարունակության որոշման մեթոդ» |
||
644 |
ԳՕՍՏ 31902-2012 «Հրուշակեղեն։ Ճարպի զանգվածային մասի որոշման մեթոդներ» |
||
645 |
ԳՕՍՏ 34604-2019 «Կակաո մթերքներ. Կակաոյի հատիկների կեղևի (կակաովելլայի) և սաղմի (ծիլի) որոշման մեթոդներ» |
||
646 |
ГОСТ ISO 11053-2015 «Բուսական ճարպեր և յուղեր։ Կակաո-յուղի համարժեքների որոշում կաթնային շոկոլադում» |
||
647 |
ԳՕՍՏ ISO 23275-1-2020 «Ճարպեր և յուղեր՝ կենդանական ու բուսական. Կակաո-յուղի համարժեքները կակաոյի յուղում ու շոկոլադում։ Մաս 1. Կակաո-յուղի համարժեքների առկայության որոշում» |
||
648 |
ԳՕՍՏ ISO 23275-2-2020 «Ճարպեր և յուղեր՝ կենդանական ու բուսական. Կակաո-յուղի համարժեքները կակաոյի յուղում ու շոկոլադում. Մաս 2. Կակաո-յուղի համարժեքների քանակական որոշում» |
||
649 |
ԳՕՍՏ Ռ ISO 23275-1-2013 «Ճարպեր և յուղեր՝ կենդանական ու բուսական. Կակաո-յուղի համարժեքները կակաոյի յուղում ու շոկոլադում. Մաս 1. Կակաո-յուղի համարժեքների առկայության որոշում» |
կիրառվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը | |
650 |
ԳՕՍՏ Ռ ISO 23275-2-2013 «Ճարպեր և յուղեր՝ կենդանական ու բուսական. Կակաո-յուղի համարժեքները կակաոյի յուղում ու շոկոլադում. Մաս 2. Կակաո-յուղի համարժեքների քանակի որոշում» |
կիրառվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը | |
651 |
ՍՏԲ ISO 23275-1-2009 «Ճարպեր և յուղեր՝ կենդանական ու բուսական։ Կակաո-յուղի համարժեքները կակաոյի յուղում ու շոկոլադում. Մաս 1. Կակաո-յուղի համարժեքների առկայության որոշում» |
կիրառվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը | |
652 |
ՍՏԲ ISO 23275-2-2009 «Ճարպեր և յուղեր՝ կենդանական ու բուսական. Կակաո-յուղի համարժեքները կակաոյի յուղում ու շոկոլադում. Մաս 2. Կակաո-յուղի համարժեքների քանակական որոշում» |
կիրառվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: