Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 98
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.10.2015-01.06.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 08.07.2015
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.12.2014
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2014 թվականի

թիվ 98

քաղ. Մոսկվա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրված պայմանագրի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը՝ պետությունների ղեկավարների մակարդակով, որոշեց.

1. Հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի՝ կից ներկայացվող կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ)։

2. Ուժը կորցրած ճանաչել՝

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1 որոշումը՝ բացառությամբ նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 39-41-րդ կետերի և նշված Կանոնակարգի թիվ 2 հավելվածի,

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2013 թվականի մայիսի 29-ի թիվ 32 որոշման 1-ին կետը՝ բացառությամբ նշված որոշման հավելվածի 2-րդ և 5-րդ կետերի,

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2013 թվականի մայիսի 29-ի թիվ 33 որոշումը։

3. Սահմանել, որ՝

Կանոնակարգի 22-րդ կետի յոթերորդ պարբերությունը և 69-րդ կետի յոթերորդ պարբերությունը կիրառվում են 2015 թվականի մարտի 1-ից սկսած՝ Հանձնաժողովի այն որոշումների նախագծերի նկատմամբ, որոնք ենթակա են նախնական հրապարակման՝ Կանոնակարգի VIII բաժնով սահմանված կարգով,

Կանոնակարգի 22-րդ կետի ութերորդ պարբերությունը և 69-րդ կետի ութերորդ պարբերությունը կիրառվում են 2015 թվականի ապրիլի 1-ից սկսած՝ Հանձնաժողովի այն որոշումների նախագծերի նկատմամբ, որոնք ենթակա են կարգավորման ազդեցության գնահատմանը՝ Կանոնակարգի IX բաժնով սահմանված կարգով,

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 39-41-րդ կետերը և դրա թիվ 2 հավելվածը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2013 թվականի մայիսի 29-ի թիվ 32 որոշման հավելվածի 2-րդ և 5-րդ կետերը կորցնում են ուժը «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը, որով սահմանվում են երրորդ պետությունների, դրանց ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի կնքման հարցերը։

4. Սահմանել, որ նախքան «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելը, Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից նշանակված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների լիազորությունների ժամկետը լրանալուն նախորդող ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե Կոլեգիայի անդամները դրան մասնակցում են Կոլեգիայի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդն ապահովող ձայների թվով և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից յուրաքանչյուրից Կոլեգիայի առնվազն 1 անդամով։

5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը։

 

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամները՝

 

Բելառուսի Հանրապետության կողմից

Ղազախստանի Հանրապետության կողմից

Ռուսաստանի Դաշնության կողմից

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի 2014 թվականի

դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Կանոնակարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան, որով սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (այսուհետ՝ Կոլեգիա) գործունեության, Խորհրդի և Կոլեգիայի լիազորությունների ու գործառույթների սահմանազատման, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մարմինների որոշումների նախագծերի՝ «Ինտերնետ» տեղեկատվական հաղորդակցության ցանցում՝ Միության պաշտոնական կայքում (այսուհետ՝ Միության պաշտոնական կայք) նախնական հրապարակման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) հետ փոխգործակցության կարգը։

2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր), Միության գործունեությանն ու զարգացմանն առնչվող հարցերով անդամ պետությունների միջև կնքվող միջազգային պայմանագրերով (այսուհետ՝ Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրեր), երրորդ պետությունների, դրանց ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ կնքվող միջազգային պայմանագրերով (այսուհետ՝ երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրեր), Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (այսուհետ՝ Բարձրագույն խորհուրդ) և Եվրասիական միջկառավարական խորհրդի (այսուհետ՝ Միջկառավարական խորհուրդ) որոշումներով և կարգադրություններով։

 

II. Խորհրդի կազմավորումը և գործունեությունը

 

1. Խորհրդի կազմավորումը

 

3. Խորհուրդը կազմավորվում է Միության մասին պայմանագրի թիվ 1 հավելվածը հանդիսացող «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի II բաժնին համապատասխան (այսուհետ՝ Հանձնաժողովի մասին հիմնադրույթ)։

4. Անդամ պետությունների Կառավարությունները գրավոր ծանուցում են միմյանց, ինչպես նաև Կոլեգիային՝ Խորհրդում անդամ պետության ներկայացուցչի մասին, որին անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, Միջկառավարական խորհրդի ներկայացրած Բարձրագույն խորհրդի կողմից անցկացված՝ Խորհրդի անդամի թեկնածության հարցով քննարկման արդյունքում, Միության մասին պայմանագրի 16-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, վերապահվել են անհրաժեշտ լիազորություններ, այդ ներկայացուցչին համապատասխան լիազորություններ վերապահելու մասին ակտն ուժի մեջ մտնելու օրվանից՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում։ Ծանուցմանը կցվում է նշված ակտի պատճենը։

5. Խորհրդում անդամ պետության ներկայացուցչի՝ անդամ պետության կառավարության ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվելու, կամ անդամ պետության կառավարության ղեկավարի տեղակալի լիազորությունների իրականացումը դադարեցնելու, կամ անդամ պետության կառավարության ղեկավարի տեղակալների միջև պարտականությունները վերաբաշխելու դեպքում, Խորհրդում անդամ պետության ներկայացուցչի փոխարինում է կատարվում։

Անդամ պետության կառավարությունը տեղեկացնում է մյուս անդամ պետություններին և Կոլեգիային՝ Խորհրդում իր ներկայացուցչի փոխարինման անհրաժեշտության մասին։

Խորհրդում անդամ պետության ներկայացուցչի փոխարինումն իրականացվում է անդամ պետության ներկայացուցիչ նշանակելու՝ Միության մասին պայմանագրով սահմանված կարգով։

6. Խորհրդի նախագահը նշանակվում է Խորհրդի կարգադրությամբ՝ հաշվի առնելով Խորհրդում նախագահություն իրականացնելու կարգն ու ժամկետը՝ սահմանված Միության մասին պայմանագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետով և Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 28-րդ կետի դրույթներով։

 

2. Խորհրդի նիստերի անցկացման կազմակերպումը

 

Հերթական նիստերը

 

7. Խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն առնվազն եռամսյակը մեկ անգամ։

8. Խորհրդի հերթական նիստի անցկացման ժամն ու վայրը որոշվում են Խորհրդի նախորդ նիստում և նշվում են Խորհրդի կարգադրության մեջ։

Հերթական նիստը նախօրոք որոշված վայրում կամ ժամին անցկացնելու անհնարինության դեպքում Խորհրդի նախագահը, Խորհրդի անդամների համաձայնությամբ, որոշում է դրա անցկացման նոր վայրը և (կամ) ժամը։

 

Արտահերթ նիստերը

 

9. Խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են Խորհրդի ցանկացած անդամի կամ Կոլեգիայի նախագահի նախաձեռնությամբ՝ Կոլեգիայի որոշմամբ։

Խորհրդի արտահերթ նիստի անցկացման մասին որոշումն ընդունվում է Խորհրդի բոլոր անդամների հետ համաձայնեցմամբ։

10. Խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու համար արտահերթ նիստի անցկացումը նախաձեռնող Խորհրդի անդամը կամ Կոլեգիայի նախագահը Խորհրդի նախագահին ուղարկում է դիմում՝ Խորհրդի արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտության հիմնավորմամբ։

Խորհրդի նախագահը որոշում է արտահերթ նիստի անցկացման ամսաթիվն ու ժամը և առաջարկն ուղարկում Խորհրդի մյուս անդամներին։

Արտահերթ նիստի անցկացման մասին առաջարկը Խորհրդի անդամների հետ համաձայնեցնելուց հետո Խորհրդի նախագահը ծանուցում է Կոլեգիայի նախագահին դրա անցկացման ամսաթվի և ժամանակի մասին՝ Խորհրդի արտահերթ նիստի նախապատրաստումը կազմակերպելու համար։

11. Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումը չեղյալ հայտարարելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցի ուսումնասիրության վերաբերյալ Խորհրդի արտահերթ նիստն անցկացվում է սույն Կանոնակարգի IV բաժնով սահմանված կարգով։

12. Խորհրդի նիստերը կարող են անցկացվել տեսաժողովի ռեժիմով։

13. Խորհրդի նիստը տեսաժողովի ռեժիմով անցկացվելու դեպքում Խորհրդի որոշումը ձևակերպվում է Խորհրդի անդամների թվին համապատասխանող օրինակների թվով։ Խորհրդի որոշման օրինակները ստորագրվում են Խորհրդի անդամների կողմից նիստի ընթացքում։

Խորհրդի՝ նշված որոշումն ընդունելու ամսաթիվ է համարվում տեսաժողովն անցկացնելու ամսաթիվը։

Խորհրդի՝ նշված որոշումն ընդունելու վայր է համարվում Խորհրդի նախագահի գտնվելու վայրը։

 14. Տեսաժողովի ռեժիմով ընդունված որոշման՝ Խորհրդի անդամների կողմից ստորագրված օրինակները ուղարկվում են Հանձնաժողով՝ ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում։

 

3. Խորհրդի նիստի օրակարգի կազմումը և Խորհրդի նիստի համար փաստաթղթերի ու նյութերի նախապատրաստումը

 

Խորհրդի նիստի օրակարգի կազմումը

 

15. Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկվում են Խորհրդի անդամի, Կոլեգիայի նախագահի կողմից առաջարկված հարցեր՝ Կոլեգիայի որոշմամբ։

Խորհրդի նիստի օրակարգում հարց ընդգրկելու մասին առաջարկները ենթակա են հիմնավորման՝ սույն Կանոնակարգի 21-րդ կետին համապատասխան փաստաթղթերի և նյութերի փաթեթում ներառվող տեղեկանքում։

16. Խորհրդի նիստի օրակարգի նախագծի և օրակարգի նախագծում ընդգրկված հարցերին առնչվող նյութերի նախապատրաստումը, Խորհրդի անդամների համաձայնեցմանն ուղարկելը և Խորհրդի նախագահի կողմից օրակարգի հաստատումն ապահովվում են Կոլեգիայի նախագահի կողմից՝ ոչ ուշ, քան Խորհրդի հերթական նիստն անցկացնելու օրվանից 45 օրացուցային օր առաջ։

17. Այն հարցը, որի ուսումնասիրությունն առաջարկվել է Խորհրդի անդամի կողմից, ընդգրկվում է Խորհրդի նիստի օրակարգի նախագծում՝ անկախ Խորհրդի մյուս անդամների հետ դրա համաձայնեցումից։

18. Խորհրդի նիստում այն որոշումների ընդունման մասին հարցերը, որոնց նախագծերը, Միության մասին պայմանագրի 111-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, ենթակա են նախնական հրապարակման, ինչպես նաև այն որոշումների մասին հարցերը, որոնց առնչությամբ «Հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 15-րդ կետին համապատասխան պետք է անցկացվի կարգավորման ազդեցության գնահատում, Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկվում են նշված ընթացակարգերի իրականացման մասին տեղեկությունների առկայության դեպքում՝ սույն Կանոնակարգի համապատասխանաբար VIII և IX բաժիններով սահմանված կարգով։

19. Խորհրդի նիստի օրակարգը հաստատելիս Խորհրդի նախագահն իրավունք չունի դրանից հանելու որևէ հարցի ուսումնասիրություն, որը սահմանված կարգով ընդգրկվել է օրակարգում։

20. Խորհրդի անդամների կողմից համաձայնեցված և Խորհրդի նախագահի կողմից հաստատված Խորհրդի նիստի օրակարգը, օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող փաստաթղթերն ու նյութերը Կոլեգիայի նախագահին են ուղարկվում ոչ ուշ, քան Խորհրդի նիստի անցկացման օրվանից 20 օրացուցային օր առաջ՝ Խորհրդի նիստի նախապատրաստումը կազմակերպելու համար։

 

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին վերաբերող փաստաթղթերի և նյութերի փաթեթի պատրաստումն ու դրա ուղարկումը

 

21. Ոչ ուշ, քան Խորհրդի նիստի անցկացման օրվանից 15 օրացուցային օր առաջ Կոլեգիայի նախագահը Խորհրդի նախագահին և Խորհրդի անդամներին է ուղարկում Խորհրդի նիստի՝ Խորհրդի նախագահի կողմից հաստատված օրակարգը և Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող փաստաթղթերի ու նյութերի նախապատրաստված փաթեթը։

Միևնույն ժամանակ, նշված փաստաթղթերի (բացառությամբ սահմանափակ տարածման ենթակա փաստաթղթերի) էլեկտրոնային տարբերակներն էլեկտրոնային եղանակով ուղարկվում են անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմինների էլեկտրոնային փոստի հասցեին:

22. Խորհրդի նիստի օրակարգի հարցերից յուրաքանչյուրին առնչվող փաստաթղթերի և նյութերի փաթեթը ներառում է՝

տեղեկանք՝ ուսումնասիրվող հարցի վերաբերյալ աշխատանքի ընթացքի շարադրմամբ՝ հիմնավորելով առաջարկվող փաստաթղթի (որոշման, կարգադրության, առաջարկության) ընդունման անհրաժեշտությունը.

Միության մասին պայմանագրով, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով տվյալ հարցի վերաբերյալ նախատեսված փաստաթղթերը.

ստորագրելու ենթակա փաստաթղթերի (որոշումների, կարգադրությունների, առաջարկությունների) նախագծերը: Խորհրդի որոշման (առաջարկության) նախագիծը պետք է հղում պարունակի Միության մասին պայմանագրի, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրի՝ տվյալ որոշումն ընդունելու՝ Հանձնաժողովի լիազորությունը նախատեսող դրույթին.

Միջկառավարական խորհրդի, Բարձրագույն խորհրդի ուսումնասիրմանը ներկայացվող փաստաթղթերի նախագծերը.

Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 44-րդ կետին համապատասխան ստեղծված՝ Կոլեգիային առընթեր խորհրդակցական մարմնի (այսուհետ՝ խորհրդակցական մարմին) կողմից քննարկված որոշումների նախագծերի ուսումնասիրության ամփոփիչ նյութերը, եթե տվյալ հարցը Խորհրդի կողմից սահմանվել է խորհրդակցական մարմնի շրջանակներում պարտադիր խորհրդատվության անցկացման համար՝ Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 25-րդ կետին համապատասխան, ինչպես նաև այլ դեպքերում, երբ հարցն ուսումնասիրվել է խորհրդակցական մարմնի կողմից.

Հանձնաժողովի՝ Միության պաշտոնական կայքում նախապես հրապարակված որոշման նախագծի վերաբերյալ մեկնաբանությունների և առաջարկությունների ամփոփագիրը (առկայության դեպքում), եթե, սույն Կանոնակարգի VIII բաժնին համապատասխան, որոշման նախագիծը ենթակա է նախնական հրապարակման.

Հանձնաժողովի որոշման նախագծի՝ կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանների վրա նշված նախագծի ունեցած ազդեցության հետևանքների մասին տեղեկատվական-վերլուծական տեղեկանքը, եթե, սույն Կանոնակարգի IX բաժնին համապատասխան, Հանձնաժողովի որոշումը պետք է ընդունվի՝ հաշվի առնելով կարգավորման ազդեցության գնահատման արդյունքները.

Հանձնաժողովի որոշումների նախագծերի ֆինանսատնտեսական հիմնավորումը, որը պարունակում է որոշման իրականացման տնտեսական ազդեցության նկարագրությունը, Միության բյուջեի ծախսերի վրա որոշման իրականացման ազդեցության գնահատումը, ինչպես նաև, որոշման նախագծի բովանդակությունից կախված՝ դրամական արտահայտությամբ հաշվարկները (ռուսական ռուբլով).

Հանձնաժողովի հարցմամբ ներկայացված փաստաթղթերը, որոնցում ներկայացվում են ուսումնասիրվող հարցի վերաբերյալ անդամ պետությունների դիրքորոշումները, Կոլեգիայի նիստի համար փաստաթղթերի և նյութերի փաթեթում ընդգրկված՝ որոշումների նախագծերի և այլ փաստաթղթերի վերաբերյալ անդամ պետությունների դիտողություններն ու առաջարկությունները (առկայության դեպքում).

այլ փաստաթղթեր և նյութեր, որոնք ուսումնասիրվող հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար նշանակություն ունեն:

Խորհրդի նիստի օրակարգի հարցի վերաբերյալ փաստաթղթերի և նյութերի փաթեթում Խորհրդի որոշման նախագծի կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանների վրա նշված որոշման ունեցած ազդեցության հետևանքների մասին տեղեկատվական-վերլուծական տեղեկանքի բացակայության դեպքում, եթե Խորհրդի որոշումը պետք է ընդունվի՝ հաշվի առնելով կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու արդյունքները, ապա Խորհրդի որոշման նախագիծը վերադարձվում է՝ կարգավորման ազդեցության գնահատում իրականացնելու համար: Կարգավորման ազդեցության գնահատում իրականացնելու համար Խորհրդի որոշման նախագիծը վերադարձնելու մասին որոշումը կարող է ընդունվել Կոլեգիայի նախագահի կողմից, այդ թվում՝ Հանձնաժողովի և գործարար համայնքի միջև մշտական փոխգործակցություն իրականացնելու համար անդամ պետությունների կողմից ստեղծված գործարար երկխոսությամբ սահմանված՝ յուրաքանչյուր անդամ պետության գործարար համայնքի համակարգողների ընդհանուր դիրքորոշման հիման վրա (այսուհետ՝ գործարար երկխոսություն)։

23. Այն հարցերի առնչությամբ, որոնց մասով Խորհրդի կողմից որոշումների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օպերատիվ արձագանք պահանջող բացառիկ դեպքերով, փաստաթղթերի և նյութերի փաթեթը կարող է ներկայացվել ոչ ամբողջական ծավալով, սակայն, բավարար՝ դրանք ըստ էության ուսումնասիրելու համար։ Փաստաթղթերի և նյութերի ոչ ամբողջական փաթեթ ներկայացնելու պատճառների և հարցն ըստ էության ուսումնասիրելու համար դրա բավարար լինելու հիմնավորումը ներկայացվում է տեղեկանքում՝ ուսումնասիրվող հարցի վերաբերյալ աշխատանքի ընթացքի շարադրմամբ։

24. Եթե անդամ պետությունները Խորհրդի նիստի փաստաթղթերի և նյութերի փաթեթում ընդգրկված Խորհրդի որոշումների նախագծերը իրենց նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ուսումնասիրելու արդյունքում ունեն դիտողություններ և առաջարկություններ, ապա անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմիններն ապահովում են այդ դիտողություններն ու առաջարկությունները Հանձնաժողով ուղարկելը։

Նշված դիտողությունները և առաջարկությունները Հանձնաժողով են ուղարկվում անդամ պետությունների պետական իշխանության մարմինների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության կարգը սահմանող նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետներում այնպիսի հաշվարկով, որ տվյալ դիտողություններն ու առաջարկությունները Հանձնաժողով ներկայացվեն լինեն ոչ ուշ, քան Խորհրդի նիստի անցկացման օրվանից՝ 3 օրացուցային օր առաջ:

 

4. Կոլեգիայի նիստերի անցկացումը

 

25. Խորհրդի նիստերին մասնակցում են Խորհրդի բոլոր անդամները, Կոլեգիայի նախագահը, ինչպես նաև Խորհրդի հրավերով՝ Կոլեգիայի անդամները։ Կոլեգիայի այն անդամները, որոնց իրավասությանն են վերապահված Խորհրդի նիստում ուսումնասիրվող հարցերը, պարտադիր հրավիրվում են Խորհրդի նիստին՝ իրենց հարցի վերաբերյալ զեկուցելու համար։

Խորհրդի անդամները Խորհրդի նիստերին կարող են հրավիրել անդամ պետությունների ներկայացուցիչների (պետական իշխանության մարմինների պաշտոնատար անձանց և աշխատակիցների, անդամ պետությունների կառավարությունների աշխատակազմերի աշխատակիցների), համակարգողների՝ յուրաքանչյուր անդամ պետության գործարար համայնքից, և այլ անձանց։ Խորհրդի անդամի կողմից հրավիրված՝ անդամ պետությունների ներկայացուցիչների և այլ անձանց կազմում, որպես կանոն, ընդգրկվում են անդամ պետության պետական իշխանության մարմինների 4 ներկայացուցիչ և 7 փորձագետ, որոնք Խորհրդի նիստի ընթացքում ուսումնասիրվող հարցերով համազեկուցողներ են։ Հրավիրվածների թիվը կարող է փոփոխվել Խորհրդի անդամի կողմից։

Խորհրդի նիստերին կարող են մասնակցել երրորդ պետությունների ներկայացուցիչներ՝ Միության մասին պայմանագրով սահմանվող կարգով և պայմաններով։

Խորհրդի նախագահի հետ համաձայնեցմամբ՝ Խորհրդի նիստերին կարող են մասնակցել Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձինք և աշխատակիցները։ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների մասնակցության մասին առաջարկը ներկայացվում է Կոլեգիայի նախագահի կողմից, այդ թվում՝ Կոլեգիայի անդամների առաջարկների հիման վրա։

Խորհրդի նիստերին զանգվածային լրատվամիջոցների հավատարմագրված ներկայացուցիչների ներկա գտնվելու հարցը որոշվում է Խորհրդի նախագահի կողմից՝ Խորհրդի անդամների հետ համաձայնեցմամբ։

26. Խորհրդի նիստերը բացվում և փակվում են Խորհրդի նախագահի կողմից։

27. Խորհրդի բոլոր անդամների համաձայնությամբ՝ Խորհրդի նիստում կարող է քննարկվել նիստի օրակարգում չընդգրկված հարց։

28. Խորհրդի նիստերը սղագրվում են։

Նիստերի սղագրությունները (աշխատանքային գրառումները) ծառայողական օգտագործման փաստաթղթեր են։

Կոլեգիայի նախագահն ապահովում է նիստերի սղագրությունների (աշխատանքային գրառումների) ուղարկումը Խորհրդի և Կոլեգիայի անդամներին՝ ոչ ուշ, քան նիստն ավարտվելու օրվանից՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ սահմանափակ տարածման ենթակա (գաղտնի և ծառայողական օգտագործման) փաստաթղթերի հետ Հանձնաժողովում աշխատելու՝ Խորհրդի կողմից հաստատված կարգին համապատասխան։

29. Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական-տեխնիկական ապահովման համար պատասխանատու՝ Հանձնաժողովի դեպարտամենտն իրականացնում է Խորհրդի նիստի ձայնագրումը և տեսագրումը։

Տեսաժողովի ռեժիմով անցկացվող Խորհրդի նիստի ձայնագրումը և տեսագրումն իրականացվում են Հանձնաժողովի գտնվելու վայրում։

Խորհրդի նիստի տեսագրության պահպանումն ապահովվում է Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական-տեխնիկական ապահովման համար պատասխանատու՝ Հանձնաժողովի դեպարտամենտի կողմից, Խորհրդի ձայնագրության պահպանումը՝ Խորհրդի նիստերի անցկացումն ապահովող՝ Հանձնաժողովի դեպարտամենտի կողմից։

Խորհրդի նիստի ձայնագրությունը և (կամ) տեսագրությունը տրամադրվում է Խորհրդի ցանկացած անդամի գրավոր հարցմամբ՝ դիմելու օրվանից՝ 3-օրյա ժամկետում։

30. Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական-տեխնիկական ապահովման համար պատասխանատու՝ Հանձնաժողովի դեպարտամենտն ապահովում է Հանձնաժողովի շենքում անցկացվող՝ Խորհրդի նիստի տեսագրության և ձայնագրության ուղիղ հեռարձակումը՝ անդամ պետությունների հրավիրված ներկայացուցիչների և այլ անձանց կողմից հեռարձակումները դիտելու համար հատուկ հատկացված տարածքում (բացառությամբ սահմանափակ տարածման ենթակա տեղեկություններ պարունակող հարցերի ուսումնասիրության հեռարձակման)։

Նշված տարածք մուտք գործելու իրավունք տրվում է անդամ պետությունների հրավիրված ներկայացուցիչներին և այլ անձանց՝ Հանձնաժողով ուղարկված տեղեկությունների հիման վրա կազմված ցուցակներով։

 

5. Խորհրդում հարցերի ուսումնասիրությունը

 

31. Խորհրդի նիստերին ուսումնասիրվում են Խորհրդի իրավասությանը վերապահված հարցեր՝ թիվ 1 հավելվածի համաձայն, ինչպես նաև Միության մասին պայմանագրին և սույն Կանոնակարգի II-VI բաժինների դրույթներին համապատասխան։

32. Խորհրդի այն որոշումները, որոնք կարող են ազդեցություն ունենալ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանների վրա, ընդունվում են՝ հաշվի առնելով այդ որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու արդյունքները՝ սույն Կանոնակարգի IX բաժնով սահմանված կարգով։

33. Փաստաթղթերի (Խորհրդի որոշումների, կարգադրությունների, առաջարկությունների, այդ թվում՝ Միջկառավարական խորհրդի որոշումների (կարգադրությունների) նախագծերի, Բարձրագույն խորհրդի որոշումների (կարգադրությունների) նախագծերի, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի նախագծերի, երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերի նախագծերի մասին) նախագծերի նախապատրաստումը, այդ նախագծերի նախնական հրապարակումը և դրանց քննարկման կազմակերպումը, դրանց կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելն ապահովում են Կոլեգիայի անդամները՝ Բարձրագույն խորհրդի կողմից սահմանված՝ Կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխմանը համապատասխան, և Կոլեգիայի անդամներին կցված Հանձնաժողովի դեպարտամենտները՝ Խորհրդի որոշմանը համապատասխան:

34. Խորհրդի նիստի օրակարգի հարցերը զեկուցվում են Կոլեգիայի նախագահի կամ Կոլեգիայի անդամի կողմից՝ իրենց իրավասությանը համապատասխան։

35. Խորհուրդը որոշումներն ընդունում է ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով)։

36. Հարցը, որի շուրջ Խորհրդի կողմից ընդհանուր համաձայնություն (կոնսենսուս) ձեռք չի բերվել, Խորհրդի ցանկացած անդամի առաջարկով փոխանցվում է Միջկառավարական խորհրդի կամ Բարձրագույն խորհրդի ուսումնասիրությանը։

Միության այն մարմինը որոշելիս, որի ուսումնասիրությանը փոխանցվում է նշված հարցը, Խորհրդի անդամներն առաջնորդվում են Միության մասին պայմանագրի հատուկ դրույթներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ Միության մասին պայմանագրի՝ Միջկառավարական խորհրդի և Բարձրագույն խորհրդի լիազորությունները սահմանող հոդվածներով։

37. Հարցը Միջկառավարական խորհրդի կամ Բարձրագույն խորհրդի ուսումնասիրությանը ներկայացնելու մասին Խորհրդի կողմից որոշում ընդունվելու դեպքում Կոլեգիայի նախագահը, Խորհրդի անդամի գրավոր առաջարկի հիման վրա, այն ընդգրկում է համապատասխանաբար Միջկառավարական խորհրդի կամ Բարձրագույն խորհրդի հերթական նիստի օրակարգում։

 

6. Խորհրդի որոշումները, կարգադրությունները և առաջարկությունները։

 

Խորհրդի հանձնարարականները

 

38. Խորհրդի որոշումները ձևակերպվում են մեկ օրինակից (բացառությամբ սույն Կանոնակարգի 13-րդ կետին համապատասխան տեսաժողովի ընթացքում ընդունվող որոշումների) ձևաթղթերի վրա՝ Հանձնաժողովում ներքին փաստաթղթաշրջանառության կանոններով սահմանվող ձևով։

39. Խորհրդի որոշումները ստորագրվում են Խորհրդի անդամների կողմից։

Խորհրդի որոշումների հավելվածները վավերացվում են Խորհրդի նախագահի և Կոլեգիայի նախագահի ստորագրություններով։

40. Խորհրդի կարգադրություններն ու առաջարկություններն ընդունվում և ձևակերպվում են Խորհրդի որոշումներն ընդունելու և ձևակերպելու համար՝ սույն բաժնով սահմանված կարգով։

Խորհրդի կարգադրությունների և առաջարկությունների ձևաթղթերի ձևերը սահմանվում են Հանձնաժողովում ներքին փաստաթղթաշրջանառության կանոններով։

41. Կոլեգիայի նախագահն ապահովում է Խորհրդի որոշման (կարգադրության, առաջարկության) պատճենների և դրանց հավելվածների ուղարկումը Խորհրդի անդամներին, անդամ պետությունների արտաքին գործերի նախարարություններ և անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմիններ՝ ոչ ուշ, քան դրա ընդունման օրվանից՝ 3 օրացուցային օրվա ընթացքում (Խորհրդի բոլոր անդամների կողմից ստորագրված որոշումը (կարգադրությունը, առաջարկությունը) Հանձնաժողով մուտք լինելու օրվանից)։

42. Խորհրդի՝ սահմանափակ տարածման ենթակա տեղեկություններ պարունակող որոշումները (կարգադրությունները) նախապատրաստվում, ընդունվում և ուղարկվում են սահմանափակ տարածման ենթակա (գաղտնի և ծառայողական օգտագործման) փաստաթղթերի հետ Հանձնաժողովում աշխատելու կարգին համապատասխան։

Անդամ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց անորոշ շրջանակի իրավունքների և պարտականությունների վրա անմիջականորեն ազդող Խորհրդի որոշումները չեն կարող դասվել սահմանափակ տարածման ենթակա փաստաթղթերի շարքին։

43. Կոլեգիայի նախագահն ապահովում է Խորհրդի որոշումների (կարգադրությունների, առաջարկությունների) և դրանց հավելվածների տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ Միջկառավարական խորհրդի կողմից՝ Միության մասին պայմանագրի 111-րդ հոդվածին համապատասխան սահմանված կարգով՝ բացառությամբ սույն Կանոնակարգի 42-րդ կետում նշվածների։

44. Խորհրդի որոշումներն ուժի մեջ են մտնում Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 16-րդ կետին համապատասխան։

Խորհրդի որոշումներն ուժի մեջ մտնելու՝ Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 16-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված ժամկետից տարբեր այլ ժամկետի մասին հարցը քննարկման է ներկայացվում Խորհրդի նիստի անցկացման ընթացքում։

45. Կոլեգիայի խորհրդի հանձնարարականները գրավոր ձևակերպվում են ձևաթղթի վրա՝ Հանձնաժողովում ներքին փաստաթղթաշրջանառության կանոններով սահմանվող ձևով, և համարվում են Հանձնաժողովի ներքին փաստաթղթերը։

Կոլեգիայի Խորհրդի հանձնարարականները ստորագրվում են Խորհրդի անդամների կողմից։

Խորհրդի հանձնարարականում նշվում է Կոլեգիայի կողմից դրա կատարման ժամկետը։

 

III. Կոլեգիայի կազմավորումը և գործունեությունը

 

1. Կոլեգիայի կազմավորումը

 

46. Կոլեգիան կազմավորվում է Հանձնաժողովի մասին հիմնադրույթի III բաժնին համապատասխան։

47. Կոլեգիայի հերթական կազմի կազմավորման մասին հարցն ուսումնասիրվում է Բարձրագույն խորհրդի նիստում՝ ոչ ուշ, քան Կոլեգիայի գործող կազմի լիազորությունների ժամկետը լրանալուց 2 ամիս առաջ։

 

2. Կոլեգիայի անդամի հետկանչը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

 

48. Եթե անդամ պետությունը մտադիր է հետ կանչել Կոլեգիայում այդ պետությունը ներկայացնող անդամին՝ Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 35-37-րդ, 41-րդ կետերով նախատեսված հիմքերով, Հանձնաժողով է ուղարկվում Կոլեգիայի անդամի հետկանչի պատճառի հիմնավորմամբ համապատասխան ծանուցում։

Եթե անդամ պետությունը մտադիր է բարձրացնել Կոլեգիայի՝ այլ անդամ պետություն ներկայացնող անդամի հետկանչի մասին հարց, ապա Հանձնաժողով ծանուցում է ուղարկվում Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 35-37-րդ, 41-րդ կետերով նախատեսված հետկանչի համար հիմքերի առկայության մասին։

49. Սույն Կանոնակարգի 48-րդ կետում նշված ծանուցման հիման վրա այդ ծանուցումը քննարկելու մասին հարցն ընդգրկվում է Բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում։ Տվյալ հարցի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվում են Խորհրդի անդամներին։

50. Կոլեգիայում այդ պետությունը ներկայացնող Կոլեգիայի անդամի հետկանչի մասին ծանուցում ուղարկած անդամ պետությունը Բարձրագույն խորհուրդ է ներկայացնում Կոլեգիայի անդամի պաշտոնի համար նոր թեկնածությունը՝ նախքան Բարձրագույն խորհրդի այն նիստը, որի ընթացքում ուսումնասիրվելու է Կոլեգիայի անդամի հետկանչի մասին հարցը։

51. Ծանուցման մեջ շարադրված փաստերը ստուգվում են։

Կոլեգիայի անդամին առնչվող ստուգման արդյունքները հաստատվում են

Կոլեգիայի նախագահի կողմից, իսկ Կոլեգիայի նախագահին առնչվողները՝ Խորհրդի նախագահի կողմից՝ ոչ ուշ, քան նշված ծանուցումը Հանձնաժողով մուտք լինելու օրվանից՝ 2 ամսվա ընթացքում։

Ստուգման նյութերը Խորհրդի անդամներին են ուղարկվում ստուգման արդյունքները հաստատելու օրվանից՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում։

52. Նիստում Խորհուրդն ուսումնասիրում է Կոլեգիայի անդամի հետկանչի մասին հարցը, ձևավորում իր դիրքորոշումը՝ Կոլեգիայի անդամի հետկանչի համար որպես հիմք ներկայացված սահմանափակումների խախտման փաստի և Կոլեգիայի անդամի հետկանչի վերաբերյալ, և Կոլեգիայի անդամի հետկանչի մասին հարցը ներկայացնում է Բարձրագույն խորհրդի նիստին։

53. Ստուգման արդյունքների հետ համաձայն լինելու դեպքում անդամ պետությունը՝ իրեն ներկայացնող Կոլեգիայի այն անդամի փոխարինման համար, որը կարող է հետ կանչվել, Բարձրագույն խորհուրդ է ներկայացնում Կոլեգիայի անդամի պաշտոնի համար նոր թեկնածություն՝ նախքան Բարձրագույն խորհրդի այն նիստը, որի ընթացքում ուսումնասիրվելու է Կոլեգիայի անդամի հետկանչի մասին հարցը։

54. Կոլեգիայի անդամի, Կոլեգիայի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են՝ սեփական ցանկությամբ լիազորություններից հրաժարվելու մասին գրավոր դիմումի հիման վրա (ինքնակամ հրաժարական)։

Լիազորություններից հրաժարվելու մասին Կոլեգիայի անդամի, Կոլեգիայի նախագահի դիմումը ներկայացվում է համապատասխանաբար Կոլեգիայի նախագահին կամ Խորհրդի նախագահին՝ ոչ ուշ, քան 30 օրացուցային օր առաջ։

Կոլեգիայի նախագահը կամ Խորհրդի նախագահը տեղեկացնում է Բարձրագույն խորհրդի անդամներին, ինչպես նաև Կոլեգիայի՝ լիազորություններից հրաժարված անդամին ներկայացնող անդամ պետությանը, համապատասխանաբար Կոլեգիայի անդամի կամ Կոլեգիայի նախագահի ինքնակամ հրաժարականի մասին։

55. Կոլեգիայի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և միևնույն անդամ պետությունից Կոլեգիայի նոր անդամ նշանակելու մասին հարցը Կոլեգիայի նախագահի կողմից ընդգրկվում է Բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում և ուսումնասիրվում Բարձրագույն խորհրդի կողմից։

 

3. Կոլեգիայի նիստերի անցկացման կազմակերպումը

 

56. Կոլեգիայի նիստերն անցկացվում են, որպես կանոն, շաբաթական առնվազն մեկ անգամ՝ Կոլեգիայի նախագահի կողմից հաստատված հերթական կիսամյակի ծրագրի համաձայն։

Կոլեգիայի նիստերի ծրագրում ընդգրկվում է Կոլեգիայի նիստում ուսումնասիրման համար ծրագրվող հարցերի ընդհանուր բնութագիրը (ներառյալ Հանձնաժողովի որոշումների ընդունման համար առաջարկվող իրավական կարգավորման առարկաների մասին տեղեկությունները)։

Կոլեգիայի նիստերի ծրագիրը տեղադրվում է Միության պաշտոնական կայքում՝ ոչ ուշ, քան Կոլեգիայի նախագահի կողմից հաստատվելու օրվանից՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։

57. Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 49-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան գումարվող՝ Կոլեգիայի արտահերթ նիստերն անցկացվում են Կոլեգիայի նախագահի որոշման հիման վրա։

58. Կոլեգիայի նիստն իրավազոր է՝ դրան Կոլեգիայի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի (որակյալ մեծամասնություն) և անդամ պետություններից յուրաքանչյուրից Կոլեգիայի առնվազն 1 անդամի մասնակցության դեպքում։

59. Կոլեգիայի նիստին ուսումնասիրվում են անմիջապես դրա իրավասությանը վերապահված հարցեր՝ Միության մասին պայմանագրին համապատասխան, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով և սույն Կանոնակարգով, ինչպես նաև Հանձնաժողովի իրավասությանը վերապահված հարցեր, եթե որոշումների ուսումնասիրության և ընդունման գծով լիազորությունները վերապահված չեն Խորհրդին՝ Միության մասին պայմանագրին, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին և սույն Կանոնակարգին համապատասխան։

 

4. Կոլեգիայի նիստի օրակարգի ձևավորումը և Կոլեգիայի նիստի համար փաստաթղթերի ու նյութերի նախապատրաստումը

 

Կոլեգիայի նիստի օրակարգի ձևավորումը

 

60. Կոլեգիայի նիստի օրակարգում ընդգրկվում են Կոլեգիայի անդամների, Կոլեգիայի նախագահի, Խորհրդի անդամի կողմից առաջարկված հարցեր, ինչպես նաև հարցեր՝ ըստ Խորհրդի, Միջկառավարական խորհրդի և Բարձրագույն խորհրդի հանձնարարականների։

61. Հարցը Կոլեգիայի նիստի օրակարգում ընդգրկելու մասին Կոլեգիայի անդամի առաջարկներն ուղարկվում են Կոլեգիայի նախագահին՝ դրան վերաբերող փաստաթղթերի և նյութերի փաթեթի հետ միասին։

62. Խորհրդի անդամի առաջարկով այն հարցը, որի վերաբերյալ որոշման ընդունումը վերապահված է Կոլեգիայի իրավասությանը, ընդգրկվում է Կոլեգիայի առաջիկա նիստի օրակարգում, որի անցկացման ամսաթիվը որոշվում է՝ հաշվի առնելով Միության մասին պայմանագրի, սույն Կանոնակարգի դրույթները և սույն կետի երկրորդ պարբերությունը։

Հարցը Կոլեգիայի նիստի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ Խորհրդի անդամի առաջարկն ուսումնասիրվում է Կոլեգիայի անդամի կողմից՝ Բարձրագույն խորհրդի կողմից սահմանված՝ Կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխմանը համապատասխան՝ ոչ ուշ, քան մուտք լինելու օրվանից՝ 30 օրացուցային օրվա ընթացքում։

63. Անդամ պետության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմինը կարող է Հանձնաժողով ուղարկել Կոլեգիայի նիստում այն հարցն ուսումնասիրելու մասին առաջարկ, որի վերաբերյալ որոշման ընդունումը վերապահված է Հանձնաժողովի իրավասությանը։

Հանձնաժողով մուտք եղած առաջարկն ուսումնասիրվում է Կոլեգիայի անդամի կողմից՝ Բարձրագույն խորհրդի կողմից սահմանված՝ Կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխմանը համապատասխան՝ ոչ ուշ, քան մուտք լինելու օրվանից՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Միության մասին պայմանագրով, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով, սույն Կանոնակարգով անդամ պետության առաջարկն ուսումնասիրելու այլ ժամկետ սահմանված չէ։ Առաջարկն ուսումնասիրելու արդյունքների հիման վրա Կոլեգիայի անդամը պատրաստում է փորձագիտական եզրակացության նախագիծ՝ Հանձնաժողով մուտք եղած առաջարկի վերաբերյալ։

Նշված փորձագիտական եզրակացությունն ուղարկվում է անդամ պետության՝ առաջարկը ներկայացրած պետական իշխանության մարմնին։

Հարցն ընդգրկվում է Կոլեգիայի առաջիկա այն նիստի օրակարգում, որի անցկացման ամսաթիվը որոշվում է՝ հաշվի առնելով Միության մասին պայմանագրի և սույն Կանոնակարգի դրույթները, եթե փորձագիտական եզրակացությունից չի ենթադրվում, որ այն վերապահված չէ Հանձնաժողովի իրավասությանը։

64. Անդամ պետության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմնի՝ Հանձնաժողով մուտք եղած առաջարկը, որը վերաբերում է մաքսասակագնային կարգավորման միջոցների մասին հարցը Կոլեգիայի նիստին ուսումնասիրելուն, անդամ պետություններին է ուղարկվում Հանձնաժողովում դրա գրանցման օրվանից՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Կոլեգիայի այն անդամը, որի իրավասությանը վերապահված է ուսումնասիրության համար առաջարկված հարցը, ապահովում է՝

ստացված առաջարկի մասին տեղեկությունների տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ Հանձնաժողովում դրա գրանցման օրվանից՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում,

նշված առաջարկի մասին վիճակագրական տվյալների ուղարկումը անդամ պետություններին՝ Հանձնաժողովում դրա գրանցման օրվանից՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում,

աշխատանքային խորհրդակցությունների և խորհրդատվությունների անցկացումը, այդ թվում՝ գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ցանկացած անդամ պետության հարցման հիման վրա՝ ոչ ուշ, քան Հանձնաժողովում դրա գրանցման օրվանից՝10 օրացուցային օրվա ընթացքում, կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ,

ստացված առաջարկի ուսումնասիրությունը համապատասխան խորհրդատվական մարմնի շրջանակներում՝ նախքան Հանձնաժողովի նիստում դա ուսումնասիրելը,

անդամ պետությունների բյուջեների եկամուտների, անդամ պետությունների ներմուծման և արտահանման կառուցվածքի ու ծավալի, շուկայի ազգային սուբյեկտների տնտեսական գործունեության վրա Հանձնաժողովի, Միջկառավարական խորհրդի, Բարձրագույն խորհրդի որոշման հնարավոր ազդեցության մասին տեղեկատվական-վերլուծական տեղեկանքի նախապատրաստումը։

65. Կոլեգիան հաշվառում է անդամ պետությունների պետական իշխանության մարմինների՝ Հանձնաժողով մուտք եղած առաջարկները՝ սույն Կանոնակարգի 63-րդ կետին համապատասխան, դրանց պատասխանները, դրանց արդյունքների ուսումնասիրությունը Կոլեգիայի անդամների կողմից, ինչպես նաև Կոլեգիայի նիստերի ընթացքում։

Նշված տեղեկությունները ներկայացվում են Կոլեգիայի անդամներին, անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմիններին՝ նրանց հարցմամբ (այդ թվում՝ Միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի կիրառմամբ, ինչպես նաև էլեկտրոնային փոստի համապատասխան հասցեին ուղարկելու միջոցով (բացառությամբ սահմանափակ տարածման ենթակա տեղեկությունների))։

66. Կոլեգիայի նիստում այն որոշումների ընդունման մասին հարցերը, որոնց նախագծերը, Միության մասին պայմանագրի 111-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, ենթակա են նախնական հրապարակման, ինչպես նաև այն որոշումների ընդունման մասին հարցերը, որոնց նախագծերի առնչությամբ, Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 15-րդ կետին համապատասխան պետք է անցկացվի կարգավորման ազդեցության գնահատում, Կոլեգիայի նիստի օրակարգում ընդգրկվում են նշված ընթացակարգերի իրականացումը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում՝ սույն Կանոնակարգի համապատասխանաբար VIII և IX բաժիններով սահմանված կարգով, եթե սույն Կանոնակարգով այլ բան սահմանված չէ։

67. Կոլեգիայի նախագահը հաստատում է Կոլեգիայի նիստի օրակարգի նախագիծը։

 

Կոլեգիայի նիստի օրակարգում ներառված հարցերին վերաբերող փաստաթղթերի և նյութերի փաթեթը պատրաստելն ու ուղարկելը

 

68. Կոլեգիային նիստի օրակարգում ներառված հարցերին վերաբերող փաստաթղթերի և նյութերի փաթեթի պատրաստումն ապահովվում է Կոլեգիայի անդամների կողմից՝ Բարձրագույն խորհրդի կողմից սահմանված՝ Կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխմանը համապատասխան:

Հարցը Կոլեգիայի նիստում ուսումնասիրելու նպատակով պատրաստելու համար Կոլեգիայի նախագահը Կոլեգիայի նիստի հաստատված օրակարգը և օրակարգում ներառված հարցերին վերաբերող փաստաթղթերի և նյութերի պատրաստված փաթեթն ուղարկում է Կոլեգիայի անդամներին և անդամ պետություններին ոչ ուշ, քան Կոլեգիայի նիստն անցկացնելու օրվանից 30 օրացուցային օր առաջ (այդ թվում՝ կիրառելով Միության ինտեգրված տեղեկատվական համակարգը՝ բացառությամբ սահմանափակ տարածման ենթակա տեղեկություններ պարունակող փաստաթղթերի):

Միևնույն ժամանակ նշված փաստաթղթերի (բացառությամբ սահմանափակ տարածման ենթակա փաստաթղթերի) էլեկտրոնային տարբերակները նաև ուղարկվում են էլեկտրոնային եղանակով Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների էլեկտրոնային փոստի հասցեին:

69. Փաստաթղթերի և նյութերի փաթեթը, որը մակագրվում է Կոլեգիայի այն անդամի կողմից, որի իրավասությանն է վերապահված Կոլեգիայի նիստի օրակարգի հարցը, Կոլեգիայի նիստի օրակարգի հարցերից յուրաքանչյուրի վերաբերյալ ներառում է՝

տեղեկանք՝ ուսումնասիրվող հարցի վերաբերյալ աշխատանքի ընթացքի շարադրմամբ՝ հիմնավորելով առաջարկվող փաստաթղթերի (որոշման, կարգադրության, առաջարկության) ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև նշելով Կոլեգիայի նիստի ծրագրի համապատասխան կետը.

Միության մասին պայմանագրով, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով՝ տվյալ հարցի մասով նախատեսված փաստաթղթերը.

ստորագրելու ենթակա փաստաթղթերի (որոշումների, կարգադրությունների, առաջարկությունների) նախագծերը:

Կոլեգիայի որոշման (առաջարկության) նախագիծը պետք է պարունակի Միության մասին պայմանագրի, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրի այն դրույթին հղում, որով նախատեսվում է Հանձնաժողովի՝ տվյալ որոշումն ընդունելու լիազորությունը.

Խորհրդի, Միջկառավարական խորհրդի, Բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի նախագծերը.

խորհրդակցական մարմնի կողմից որոշումների նախագծերի ուսումնասիրության վերջնական նյութերը, եթե տվյալ հարցը Խորհրդի կողմից սահմանվել է խորհրդակցական մարմնի շրջանակներում և Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 25-րդ կետին համապատասխան պարտադիր խորհրդակցություն անցկացնելու համար, ինչպես նաև այլ դեպքերում, երբ հարցն ուսումնասիրվել է խորհրդակցական մարմնի կողմից.

Հանձնաժողովի՝ Միության պաշտոնական կայքում նախնական հրապարակված որոշման նախագծի վերաբերյալ մեկնաբանությունների և առաջարկությունների ամփոփագիրը (առկայության դեպքում), եթե որոշման նախագիծը ենթակա է նախնական հրապարակման` սույն Կանոնակարգի VIII բաժնին համապատասխան.

Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորիչ ազդեցության գնահատման մասին եզրակացություն և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանների վրա այդպիսի որոշման ազդեցության հետևանքների մասին տեղեկատվական-վերլուծական տեղեկանք, եթե, սույն Կանոնակարգի IX բաժնին համապատասխան, Հանձնաժողովի որոշումը պետք է ընդունվի՝ հաշվի առնելով կարգավորիչ ազդեցության գնահատման արդյունքները.

Հանձնաժողովի որոշման նախագծի ֆինանսատնտեսական հիմնավորումը, որը պարունակում է որոշման կիրարկման տնտեսական ազդեցության նկարագրությունը, Միության բյուջեի ծախսերի վրա որոշման կիրարկման ազդեցության գնահատումը, ինչպես նաև որոշման նախագծի բովանդակությունից կախված՝ դրամական արտահայտությամբ հաշվարկները (ռուսական ռուբլով).

Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին և Միության մարմինների որոշումներին Կոլեգիայի որոշման նախագծի համապատասխանության մասին եզրակացություն.

Հանձնաժողովի պահանջով ներկայացված փաստաթղթեր՝ ուսումնասիրվող հարցի վերաբերյալ անդամ պետությունների դիրքորոշումների նկարագրությամբ, Կոլեգիայի նիստին ներկայացվող փաստաթղթերի և նյութերի փաթեթում ընդգրկված՝ որոշումների նախագծերի և այլ փաստաթղթերի վերաբերյալ անդամ պետությունների դիտողություններն ու առաջարկությունները (առկայության դեպքում).

այլ փաստաթղթեր և նյութեր, որոնք ուսումնասիրվող հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար էական նշանակություն ունեն:

Խորհրդի, Միջկառավարական խորհրդի, Բարձրագույն խորհրդի որոշումների նախագծերին հավանություն տալու վերաբերյալ հարցը Կոլեգիայի նիստում ուսումնասիրելու համար պատրաստելիս փաստաթղթերի և նյութերի փաթեթում լրացուցիչ ընդգրկվում է Միության մասին պայմանագրին և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին նշված նախագծերի համապատասխանության մասին եզրակացությունը:

Կոլեգիային նիստի օրակարգի հարցի վերաբերյալ փաստաթղթերի և նյութերի փաթեթում Կոլեգիայի որոշման նախագծի կարգավորիչ ազդեցության գնահատման մասին եզրակացության և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանների վրա նշված որոշման ազդեցության հետևանքների մասին տեղեկատվական-վերլուծական տեղեկանքի բացակայության դեպքում, եթե Կոլեգիայի որոշումը ենթակա է ընդունման՝ հաշվի առնելով կարգավորիչ ազդեցության գնահատման արդյունքները, ապա Կոլեգիայի որոշման նախագիծը վերադարձվում է՝ կարգավորիչ ազդեցության գնահատում իրականացնելու համար:

Կոլեգիայի որոշման նախագիծը կարգավորիչ ազդեցության գնահատում իրականացնելու նպատակով վերադարձնելու մասին որոշումը կարող է ընդունվել Կոլեգիայի նախագահի կողմից, այդ թվում՝ գործարարական երկխոսությամբ սահմանված՝ յուրաքանչյուր անդամ պետության գործարար հասարակության համակարգողների կոնսոլիդացված դիրքորոշման հիման վրա:

70. Հանձնաժողովի որոշումների նախագծերի, ինչպես նաև դրանց կից փաստաթղթերի և նյութերի փաթեթի համաձայնեցումը Կոլեգիայի անդամների և Հանձնաժողովի ստորաբաժանումների կողմից իրականացվում է՝ Հանձնաժողովում ներքին փաստաթղթաշրջանառության կանոններին համապատասխան (այդ թվում՝ կիրառելով Միության ինտեգրված տեղեկատվական համակարգը՝ բացառությամբ սահմանափակ տարածման ենթակա տեղեկություններ պարունակող փաստաթղթերի):

71. Կոլեգիայի նիստի փաստաթղթերի և նյութերի փաթեթում ընդգրկված` Հանձնաժողովի որոշումների նախագծերի՝ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ուսումնասիրության արդյունքներով անդամ պետությունների մոտ համապատասխան դիտողությունների և առաջարկությունների առկայության դեպքում, Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմիններն ապահովում են այդպիսի դիտողություններն ու առաջարկությունները Հանձնաժողով ուղարկելը:

Նշված դիտողությունները և առաջարկություններն ուղարկվում են Հանձնաժողով անդամ պետությունների պետական իշխանության մարմինների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության կարգը սահմանող նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետներում այն հաշվարկով, որ տվյալ դիտողություններն ու առաջարկությունները Հանձնաժողով մուտք գործեն Կոլեգիայի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օրացուցային օր առաջ:

72. Եթե ուսումնասիրվող հարցի վերաբերյալ որոշման ընդունումը վերապահված է Կոլեգիայի իրավասությանը, ապա հարցը դրվում է Կոլեգիայի անդամների քննարկմանը և քվեարկությանը:

Եթե քննարկվող հարցի վերաբերյալ որոշման կայացումը վերապահված է Խորհրդի իրավասությանը, ապա Կոլեգիան որոշում է կայացնում Հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ հարցը Խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ։

 

5. Կոլեգիայի նիստերի անցկացումը

 

73. Կոլեգիայի անդամները նիստերին մասնակցում են անձամբ՝ առանց փոխարինման իրավունքի։

74. Կոլեգիայի նիստին մասնակցելու օբյեկտիվ անհնարինության դեպքում Կոլեգիայի անդամը ոչ ուշ, քան նիստի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ գրավոր դիմում է Կոլեգիայի նախագահին՝ կոլեգիայի նիստին ներկա գտնվելու անհնարինության պատճառի հիմնավորմամբ։

Կոլեգիայի անդամի՝ Կոլեգիայի նիստին մասնակցելու օբյեկտիվ անհնարինություն է համարվում`

Կոլեգիայի անդամի արձակուրդը,

Կոլեգիայի անդամի գործուղումը,

Կոլեգիայի անդամի ժամանակավոր անաշխատունակությունը,

այլ հանգամանքներ, որոնք Կոլեգիայի նախագահի կողմից համարվում են որպես Կոլեգիայի նիստին Կոլեգիայի անդամի մասնակցությունը խոչընդոտող հանգամանքներ։

Կոլեգիայի նիստին մասնակցելու օբյեկտիվ անհնարինության դեպքում Կոլեգիայի անդամն իրավունք ունի գրավոր շարադրելու իր դիրքորոշումը՝ այդպիսով նիստին այն ներկայացնելու իրավունքը պատվիրակելով Կոլեգիայի նախագահին, կամ լիազորագրով և Կոլեգիայի նախագահի համաձայնությամբ՝ պատվիրակելու իր դիրքորոշումը ներկայացնելու իրավունքը Հանձնաժողովի այն դեպարտամենտի տնօրենին, որի իրավասության մեջ մտնում է դիտարկվող հարցը։

Կոլեգիայի անդամի գրավոր դիրքորոշումը կամ Կոլեգիայի անդամի՝ իր դիրքորոշումը ներկայացնելու իրավունքը Հանձնաժողովի դեպարտամենտի տնօրենին պատվիրակելու մասին գրավոր դիմումը Հանձնաժողովի դեպարտամենտի տնօրենին տրված լիազորագրի հետ միասին պետք է ներկայացվեն Կոլեգիայի նախագահին ոչ ուշ, քան Կոլեգիայի նիստի անցկացման օրվանից 2 աշխատանքային օր առաջ։

Կոլեգիայի անդամի դիրքորոշումը ներկայացնող Հանձնաժողովի դեպարտամենտի տնօրենը քվեարկության ժամանակ ձայնի իրավունք չունի։

75. Կոլեգիայի նիստին Կոլեգիայի նախագահի ներկա գտնվելու օբյեկտիվ անհնարինության դեպքում նա նշանակում է Կոլեգիայի անդամ, որը կատարելու է Կոլեգիայի նախագահի պարտականությունները, և սահմանում է նրան փոխանցվող լիազորությունները։

76. Կոլեգիայի անդամների հրավերով Կոլեգիայի նիստերին կարող են ներկա գտնվել Հանձնաժողովի՝ փաստաթղթերի և նյութերի փաթեթի նախապատրաստումն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցները և պաշտոնատար անձինք, ինչպես նաև Կոլեգիայի նախագահի համաձայնությամբ՝ այլ անձինք։

77. Կոլեգիայի նիստերին անդամ պետություններից կարող է ներկա գտնվել մեկական ներկայացուցիչ։ Անդամ պետության ներկայացուցչի՝ Կոլեգիայի նիստին ներկայության մասին տեղեկությունները Հանձնաժողով են ներկայացվում ոչ ուշ, քան Կոլեգիայի նիստի անցկացման օրվանից՝ 3 օրացուցային օր առաջ։

Խորհրդի անդամների գրավոր հանձնարարականների հիման վրա Կոլեգիայի նիստերին մասնակցում են անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչները՝ Հանձնաժողովի համապատասխան որոշումների (կարգադրությունների, առաջարկությունների) նախագծերը քննարկելու համար։

78. Կոլեգիայի նիստերին զանգվածային լրատվամիջոցների հավատարմագրված ներկայացուցիչների ներկա գտնվելու հարցը որոշվում է Կոլեգիայի նախագահի կողմից։

79. Կոլեգիայի նիստերը բացվում և փակվում են Կոլեգիայի նախագահի առաջարկությամբ։

80. Առանձնակի կարևորության այն հարցերի մասով, որոնք, թիվ 2 հավելվածի համաձայն, ընդգրկված են ցանկում, Կոլեգիան որոշում է կայացնում ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով)։

Մնացած հարցերով Կոլեգիան որոշումներ է ընդունում որակյալ մեծամասնությամբ։

81. Կոլեգիայի որոշումը համարվում է ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով) ընդունված, եթե Կոլեգիայի՝ նիստին ներկա անդամներից ոչ մեկն այդ որոշումն ընդունելուն դեմ չի քվեարկել։

Կոլեգիայի նիստին դիտարկվող հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն (կոնսենսուս) ձեռք չբերվելու դեպքում, նիստին մասնակցող Կոլեգիայի անդամների մեծամասնության կողմից հավանության արժանացած՝ Կոլեգիայի նախագահի առաջարկի հիման վրա հարցը կրկին ընդգրկվում է Կոլեգիայի նիստի օրակարգում, որի անցկացման ժամկետը սահմանվում է՝ հաշվի առնելով լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնելու և Միության մասին պայմանագրի 111-րդ հոդվածի 4-րդ կետի և Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 15-րդ կետի դրույթների կատարումն ապահովելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը։ Նախքան Կոլեգիայի նշված նիստի անցկացումը՝ Կոլեգիայի նախագահը տարաձայնությունները վերացնելու և համընդունելի որոշում մշակելու նպատակով խորհրդակցություն է անցկացնում որոշումն ընդունելու կապակցությամբ առարկություններ ունեցող Կոլեգիայի անդամների մասնակցությամբ, ինչպես նաև Կոլեգիայի այն անդամի մասնակցությամբ, որի իրավասությանն է վերապահված այն հարցը, որի շուրջ ձեռք չի բերվել ընդհանուր համաձայնություն (կոնսենսուս)։

Եթե Միության մասին պայմանագրին, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին, Միջկառավարական խորհրդի կամ Բարձրագույն խորհրդի որոշումներին (հանձնարարականներին) համապատասխան անհրաժեշտություն է առաջացել կայացնելու անհետաձգելի որոշում այն հարցի վերաբերյալ, որի շուրջ ընդհանուր համաձայնություն (կոնսենսուս) ձեռք չի բերվել, ապա հարցը կարող է փոխանցվել Խորհրդի ուսումնասիրությանը։ Նշված հարցը Խորհրդի ուսումնասիրությանն է փոխանցվում Կոլեգիայի այն անդամի առաջարկով, որը, Բարձրագույն խորհրդի կողմից սահմանված՝ Կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխմանը համապատասխան, պատասխանատու է դիտարկվող հարցին առնչվող փաստաթղթերի նախապատրաստման համար, որը նիստին մասնակցող Կոլեգիայի բոլոր անդամների կողմից հավանության է արժանացել։

Հարցը փոխանցվում է Խորհրդի ուսումնասիրությանը, եթե Կոլեգիայի նիստում՝ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, դրա կրկնակի ուսումնասիրության արդյունքներով ընդհանուր համաձայնություն (կոնսենսուս) կրկին ձեռք չի բերվել, և նիստին մասնակցող Կոլեգիայի անդամների մեծամասնության կարծիքով՝ ընդհանուր համաձայնության (կոնսենսուսի) ձեռք բերելու բոլոր ջանքերը սպառված են։

Հարցը Խորհրդի ուսումնասիրությանը փոխանցելու մասին Կոլեգիայի որոշումը ձևակերպվում է Կոլեգիայի կարգադրությամբ։

82. Եթե սույն Կանոնակարգի 81-րդ կետի երրորդ կամ չորրորդ պարբերությանը համապատասխան՝ Խորհրդի ուսումնասիրությանը փոխանցվող հարցը կարող է ուսումնասիրվել Խորհրդի հերթական նիստում, ապա Կոլեգիայի նախագահն այդ հարցը Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկելու նախաձեռնությամբ դիմում է Խորհրդի նախագահին։

Եթե նշված հարցը չի կարող ուսումնասիրվել Խորհրդի հերթական նիստում, ապա Կոլեգիայի նախագահը, սույն Կանոնակարգի 11-րդ կետին համապատասխան, նախաձեռնում է արտահերթ նիստի անցկացումը։

Խորհրդի նիստում այն հարցի ուսումնասիրության արդյունքների հիման վրա, որի վերաբերյալ, համաձայնություն (կոնսենսուս) ձեռք չբերելու պատճառով, Կոլեգիայի կողմից որոշում չի կայացվել, Խորհուրդը Կոլեգիային տալիս է այնպիսի հանձնարարական, որը Կոլեգիայի նիստում հարցի կրկնակի ուսումնասիրության դեպքում ենթակա է հաշվառման։

83. Երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների մասին, այդ թվում՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) նկատմամբ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքային պատժամիջոցներ կիրառելու մասին գործերով Հանձնաժողովի որոշումների ընդունման առանձնահատկությունները սահմանվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննման կարգով, տուգանքների հաշվարկի մեթոդաբանությամբ և դրանց նշանակման կարգով, որոնք Հանձնաժողովի կողմից հաստատվում են «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության 11-րդ կետին համապատասխան (Միության մասին պայմանագրի թիվ 19 հավելված)։

84. Կոլեգիայի նիստերը սղագրվում են։

Նիստերի սղագրությունները (աշխատանքային գրառումները) ծառայողական օգտագործման փաստաթղթեր են և ոչ ուշ, քան նիստն ավարտվելու օրվանից՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում Կոլեգիայի նիստերի անցկացումն ապահովող Հանձնաժողովի դեպարտամենտի կողմից ուղարկվում են Կոլեգիայի նախագահին, Կոլեգիայի անդամներին և Խորհրդի անդամներին՝ սահմանափակ տարածման ենթակա փաստաթղթերի (գաղտնի և ծառայողական օգտագործման) հետ Հանձնաժողովում աշխատելու կարգին համապատասխան։

 

6. Կոլեգիայի որոշումները, կարգադրությունները և առաջարկությունները

 

85. Կոլեգիայի որոշումները ձևակերպվում են մեկ օրինակից, ձևաթղթերի վրա՝ Հանձնաժողովում ներքին փաստաթղթաշրջանառության կանոններով սահմանվող ձևով։

86. Կոլեգիայի որոշումները ստորագրվում են Կոլեգիայի նախագահի կողմից։

Կոլեգիայի որոշումների հավելվածները վավերացվում են Կոլեգիայի նախագահի ստորագրությամբ։

87. Կոլեգիայի կողմից որոշում ընդունելու վերաբերյալ քվեարկության արդյունքներն արտացոլվում են Կոլեգիայի նախագահի կողմից ստորագրվող՝ Կոլեգիայի նիստի արձանագրության մեջ։

88. Կոլեգիայի կարգադրություններն ու առաջարկություններն ընդունվում և ձևակերպվում են Կոլեգիայի որոշումներն ընդունելու և ձևակերպելու համար՝ սույն բաժնով սահմանված կարգով։

Կոլեգիայի կարգադրությունների և առաջարկությունների ձևաթղթերի ձևերը սահմանվում են Հանձնաժողովում ներքին փաստաթղթաշրջանառության կանոններով։

89. Կոլեգիայի նախագահն ապահովում է, որպեսզի ուղարկվեն՝.

Կոլեգիայի որոշումների (կարգադրությունների, առաջարկությունների) պատճենները և դրանց հավելվածները՝ Խորհրդի անդամներին, Կոլեգիայի անդամներին, անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմիններ և անդամ պետությունների արտաքին գործերի նախարարություններ՝ ոչ ուշ, քան դրանք ընդունելու օրվանից՝ 3 օրացուցային օրվա ընթացքում,

Կոլեգիայի նիստերի արձանագրությունների պատճենները՝ Խորհրդի անդամներին, Կոլեգիայի անդամներին և անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմիններ՝ ոչ ուշ, քան Կոլեգիայի նիստի անցկացման օրվանից՝ 3 օրացուցային օրվա ընթացքում։

90. Կոլեգիայի՝ սահմանափակ տարածման տեղեկություններ պարունակող որոշումները (կարգադրությունները, առաջարկությունները) նախապատրաստվում, ընդունվում և ուղարկվում են սահմանափակ տարածման ենթակա փաստաթղթերի (գաղտնի և ծառայողական օգտագործման) հետ Հանձնաժողովում աշխատելու կարգին համապատասխան։

Կոլեգիայի՝ անդամ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց անորոշ շրջանակի իրավունքների և պարտականությունների վրա անմիջական ազդեցություն ունեցող որոշումները չեն կարող դասվել սահմանափակ տարածման փաստաթղթերի շարքին։

Կոլեգիայի նախագահն ապահովում է Կոլեգիայի՝ սահմանափակ տարածման տեղեկություններ պարունակող որոշումների (կարգադրությունների, առաջարկությունների) պատճենների և դրանց հավելվածների ուղարկումը Խորհրդի անդամներին, Կոլեգիայի անդամներին, անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմիններ և անդամ պետությունների արտաքին գործերի նախարարություններ՝ ոչ ուշ, քան դրանց ընդունման օրվան հաջորդող օրը։

91. Կոլեգիայի նախագահն ապահովում է Կոլեգիայի որոշումների (կարգադրությունների, առաջարկությունների) և դրանց հավելվածների տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ Միության մասին պայմանագրի 111-րդ հոդվածին համապատասխան Միջկառավարական խորհրդի կողմից սահմանված կարգով՝ բացառությամբ սույն Կանոնակարգի 90-րդ կետում նշվածների։

Կոլեգիայի՝ սահմանափակ տարածման տեղեկություններ պարունակող որոշումները (կարգադրությունները, առաջարկությունները) պահվում և ուղարկվում են սահմանափակ տարածման փաստաթղթերի (գաղտնի և ծառայողական օգտագործման) հետ Հանձնաժողովում աշխատելու կարգին համապատասխան։

92. Կոլեգիայի որոշումներն ուժի մեջ են մտնում որոշման մեջ սահմանվող ժամկետում, սակայն դրանց պաշտոնական հրապարակման օրվանից՝ 30 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ, եթե այլ բան սահմանված չէ սույն կետով։

Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 16-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ընդունված՝ Կոլեգիայի որոշման մեջ դրա ուժի մեջ մտնելու ժամկետը, որը տարբեր է Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 16-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված ժամկետից, սակայն պակաս չէ 10 օրացուցային օրվանից՝ հաշվարկված այդ որոշման պաշտոնական հրապարակման օրվանից, սահմանվում է այն դեպքում, երբ դա նախատեսված է Խորհրդի, Միջկառավարական խորհրդի կամ Բարձրագույն խորհրդի որոշմամբ (կարգադրությամբ) կամ հանձնարարականով։

Հանձնաժողովի դեպարտամենտների աշխատանքի կազմակերպումը սահմանող՝ Կոլեգիայի որոշումները (Հանձնաժողովի դեպարտամենտների աշխատակիցներին թափուր պաշտոնների նշանակելու համար մրցակցային հանձնաժողովի կազմի, Հանձնաժողովում ներքին փաստաթղթաշրջանառության և Հանձնաժողովի դեպարտամենտների միջև փոխգործակցության մասին որոշումները և համարժեք այլ որոշումներ), ուժի մեջ են մտնում այդ որոշումներում սահմանված ժամկետներում, սակայն դրանց պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ։

 

7. Հարցումները և հարցումների պատասխանները

 

93. Անդամ պետությունների հարցումները Հանձնաժողով են ուղարկվում անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների կողմից՝ գրավոր կամ էլեկտրոնային փաստաթղթով՝ ռուսերենով։

Իրավաբանական և ֆիզիկական անձանց հարցումները Հանձնաժողով են ուղարկվում գրավոր կամ էլեկտրոնային փաստաթղթով՝ ռուսերենով կամ անդամ պետության ցանկացած այլ պետական լեզվով՝ բացառությամբ «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության 8-րդ կետում նշված դեպքերի (Միության մասին պայմանագրի թիվ 8 հավելված)։

Հարցումները ենթակա են Հանձնաժողովում գրանցման մուտք լինելու օրը՝ Հանձնաժողովում ներքին փաստաթղթաշրջանառության կանոններով սահմանված կարգով։

94. Անդամ պետությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հարցումներին Հանձնաժողովի պատասխանները պատրաստվում են Հանձնաժողովի դեպարտամենտների կողմից։

Հանձնաժողովն ըստ էության չի դիտարկում իրավաբանական և ֆիզիկական անձանց հարցումներն այն հարցերի վերաբերյալ, որոնք վերապահված չեն իր իրավասությանը։

Եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձի հարցումն ուսումնասիրելու արդյունքներով սահմանվի, որ հարցման մեջ ներկայացված հարցը վերապահված չէ Հանձնաժողովի իրավասությանը, Հանձնաժողովը, հարցումը Հանձնաժողովում գրանցվելու օրվանից՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հարցումն ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձին, որ այդ հարցը վերապահված չէ Հանձնաժողովի իրավասությանը (նշելով անդամ պետության պետական իշխանության այն մարմինը, որի իրավասությանը, Հանձնաժողովի կարծիքով, վերապահվում է տվյալ հարցը)։

Եթե Միության մասին պայմանագրով, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսվում է լիազոր մարմինների հարցումների հիման վրա Հանձնաժողովի կողմից տեղեկությունների տրամադրում, ապա այդ հարցումների պատասխանները նախապատրաստվում են Միության մասին պայմանագրին, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի դրույթներին, այդ թվում՝ այդ հարցումները Հանձնաժողով ուղարկելու համար լիազորված մարմիններ սահմանող դրույթներին համապատասխան։

95. Իրավաբանական կամ ֆիզիկական անձի հարցման պատասխանը կազմվում է ռուսերենով և ուղեկցվում անդամ պետության պետական լեզվով կատարված թարգմանությամբ, որով կազմված է եղել հարցումը։ Նշված թարգմանությունը պաշտոնական չէ։

Իրավաբանական կամ ֆիզիկական անձի հարցման պատասխանն ուղարկվում է գրավոր կամ էլեկտրոնային փաստաթղթով Հանձնաժողովում հարցումը գրանցվելու օրվանից՝ 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում։

Եթե պատասխանը չի կարող ուղարկվել նշված ժամկետում՝ լրացուցիչ ուսումնասիրություն անցկացնելու կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված, Հանձնաժողովի՝ համապատասխան հարցման պատասխանը նախապատրաստելու համար պատասխանատու դեպարտամենտը Կոլեգիայի անդամի հանձնարարականով հարցումն ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձին գրավոր տեղեկացնում է պատասխանի նախապատրաստման ժամկետների մասին։

Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հարցումների պատասխաններում ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու, նշված հարցումների պատասխանները ոչ ժամանակին ուղարկելու համար Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները կարող են ենթարկվել կարգապահական պատասխանատվության։

96. Անդամ պետությունների հարցումների պատասխանները ստորագրվում են Կոլեգիայի նախագահի, Կոլեգիայի անդամի կողմից՝ Բարձրագույն խորհրդի կողմից սահմանված՝ Կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխմանը համապատասխան կամ Կոլեգիայի անդամի գրավոր հանձնարարականով՝ Հանձնաժողովի դեպարտամենտի պաշտոնատար անձի կողմից։

Իրավաբանական և ֆիզիկական անձանց հարցումների պատասխանները կարող են ստորագրվել Հանձնաժողովի դեպարտամենտի պաշտոնատար անձանց կողմից։

97. Անդամ պետության հարցման պատասխանն ուղարկվում է գրավոր՝ Հանձնաժողովում հարցումը գրանցվելու օրվանից՝ 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում։

Եթե պատասխանը չի կարող ուղարկվել նշված ժամկետում՝ լրացուցիչ ուսումնասիրություն անցկացնելու կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված, Հանձնաժողովի՝ համապատասխան հարցման պատասխանը նախապատրաստելու համար պատասխանատու դեպարտամենտը Կոլեգիայի անդամի հանձնարարականով անդամ պետությանը գրավոր տեղեկացնում է պատասխանի նախապատրաստման ժամկետների մասին՝ նշելով պատասխանն ուղարկելու ժամկետի տեղափոխման համար հիմք հանդիսացած պատճառները։

98. Եթե անդամ պետություններից և (կամ) իրավաբանական և ֆիզիկական անձանցից ստացվել են համանման, այդ թվում՝ Հանձնաժողովի որոշումների դրույթների կիրառման հարցերը պարզաբանելու անհրաժեշտությանը վերաբերող հարցումներ, ապա Կոլեգիայի անդամը՝ Բարձրագույն խորհրդի կողմից սահմանված՝ Կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխմանը համապատասխան, իրավունք ունի նախաձեռնելու Հանձնաժողովի համապատասխան առաջարկության նախագծի մշակումը։

99. Կոլեգիան կամ Կոլեգիայի անդամները, Խորհրդի հանձնարարականով կամ սեփական նախաձեռնությամբ, Հանձնաժողովի անունից կարող են դիմել անդամ պետություններին՝ ներկայացնելու իրենց դիրքորոշումը Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող հարցերի շուրջ։

Դիրքորոշում ներկայացնելու վերաբերյալ հարցումը կազմվում է գրավոր, ռուսերենով, և ստորագրվում Կոլեգիայի նախագահի կամ Կոլեգիայի անդամի կողմից՝ Բարձրագույն խորհրդի կողմից սահմանված՝ Կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխմանը համապատասխան։ Նշված հարցումն ուղարկվում է անդամ պետությունների կառավարություններ։

Անդամ պետությունն ապահովում է հարցվող դիրքորոշման տրամադրումը Հանձնաժողովի հարցումն ստանալու օրվանից՝ 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում, եթե այլ ժամկետ սահմանված չէ Միության մասին պայմանագրով, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով։

Բացառիկ դեպքերում, երբ դիրքորոշումը չի կարող Հանձնաժողով ուղարկվել նշված ժամկետում՝ լրացուցիչ ուսումնասիրություն անցկացնելու կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված, անդամ պետության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմինը Հանձնաժողովին գրավոր տեղեկացնում է դիրքորոշումը նախապատրաստելու ժամկետի մասին, որը չի կարող գերազանցել 45 օրացուցային օրը՝ Հանձնաժողովի հարցումն ստանալու օրվանից։

Նշված հարցման պատասխանը կազմվում է գրավոր, ռուսերենով, և ստորագրվում անդամ պետության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմնի ղեկավարի (ղեկավարի տեղակալի) կողմից։

Կոլեգիայի նիստում մաքսային սակագնային կարգավորման միջոցների վերաբերյալ հարցն ուսումնասիրելու մասին այն առաջարկի վերաբերյալ անդամ պետության դիրքորոշումը, որն այլ անդամ պետության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմնի կողմից ներկայացվել է Հանձնաժողովին, համապատասխան տեղեկատուների և տեղեկատվական բնույթի նյութերը Հանձնաժողով են ներկայացվում ոչ ուշ, քան անդամ պետության կողմից առաջարկն ստանալու օրվանից՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան այն խորհրդատվական մարմնի շրջանակներում առաջարկն ուսումնասիրելու օրվան նախորդող օրը, որի իրավասությանն է վերապահված առևտրային հարցերով Հանձնաժողովի համար առաջարկությունների նախապատրաստումը։

100. Հանձնաժողովի անունից անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններին (անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների ղեկավարներին (ղեկավարների տեղակալներին) հասցեագրված տեղեկությունների տրամադրման մասին հարցումը կազմվում է գրավոր, ռուսերենով, և ստորագրվում Կոլեգիայի անդամի կողմից՝ Բարձրագույն խորհրդի կողմից սահմանված՝ Կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխմանը համապատասխան, կամ «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության 211-րդ և 251-րդ կետերին (Միության մասին պայմանագրի թիվ 8 հավելված), «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության 13-րդ և 74-րդ կետերին համապատասխան (Միության մասին պայմանագրի թիվ 19 հավելված) համապատասխան հարցումն ուղարկելու համար լիազորված պաշտոնատար անձի կողմից։

Հանձնաժողովի անունից իրավաբանական և ֆիզիկական անձանց հասցեագրված տեղեկությունների տրամադրման մասին հարցումը կազմվում է գրավոր, ռուսերենով, և ստորագրվում Կոլեգիայի անդամի կողմից՝ Բարձրագույն խորհրդի կողմից սահմանված՝ Կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխմանը համապատասխան, կամ Միության մասին պայմանագրին համապատասխան հարցումն ուղարկելու համար լիազորված պաշտոնատար անձի կողմից։

101. Հանձնաժողովի՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց հասցեագրված հարցումների պատճենները, բացառությամբ գաղտնի տեղեկություններ պարունակող հարցումների, միաժամանակ ուղարկվում են անդամ պետության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված գործադիր իշխանության մարմին։

102. Անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններն ապահովում են իրենցից հարցվող տեղեկությունների տրամադրումը՝ պայմանով, որ այդ տեղեկությունները չեն պարունակում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիքին (պետական գաղտնիքներին) կամ սահմանափակ տարածման ենթակա տեղեկություններին վերաբերող տվյալներ, բացառությամբ Միության մասին պայմանագրով, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի՝ ոչ ուշ, քան իրենց կողմից այդ հարցումն ստանալու օրվանից՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, եթե Միության մասին պայմանագրով, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ։

Բացառիկ դեպքերում, եթե Հանձնաժողովի հարցման պատասխանը չի կարող Հանձնաժողով ուղարկվել նշված ժամկետում՝ լրացուցիչ ուսումնասիրություն անցկացնելու կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված, ապա անդամ պետության գործադիր իշխանության այն մարմինը, որին ուղարկվել է հարցումը, Հանձնաժողովին գրավոր տեղեկացնում է պատասխանը նախապատրաստելու ժամկետների մասին։

Հանձնաժողովի հարցման պատասխանը կազմվում է գրավոր, ռուսերենով, և ստորագրվում անդամ պետության գործադիր իշխանության մարմնի ղեկավարի (ղեկավարի տեղակալի) կողմից։

103. Միության մասին պայմանագրի XVIII բաժնին և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (Միության մասին պայմանագրի թիվ 19 հավելված) համապատասխան՝ երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները պահպանելու նկատմամբ հսկողության մասով Հանձնաժողովի կողմից լիազորությունների իրականացման նպատակով հարցումներն ուղարկելու և դրանց պատասխանները նախապատրաստելու առանձնահատկությունները սահմանվում են «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության 11-րդ կետին (Միության մասին պայմանագրի թիվ 19 հավելված) համապատասխան հաստատվող անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների մասին դիմումների (նյութերի) ուսումնասիրության, անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննության անցկացման և անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների վերաբերյալ գործերի ուսումնասիրության կարգերով, մրցակցային վիճակի գնահատման մեթոդաբանությամբ և Հանձնաժողովի ու անդամ պետությունների լիազոր մարմինների փոխգործակցության (այդ թվում՝ տեղեկատվական) կարգով, ինչպես նաև «Մրցակցության միասնական կանոնները պահպանելու նկատմամբ հսկողության մասով լիազորությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացնելիս գաղտնի տեղեկությունների պաշտպանության և դրանց հրապարակման համար պատասխանատվության կարգի մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրով։

 

IV. Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումները վերացնելը կամ դրանցում փոփոխություններ կատարելը՝ անդամ պետություններին, Խորհրդի անդամներին դիմելու հիման վրա

 

104. Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումը վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին առաջարկն անդամ պետության կամ Խորհրդի անդամի կողմից կարող է Հանձնաժողով ներկայացվել դիմումի ձևով Կոլեգիայի նախագահի անունով՝ ոչ ուշ, քան այդ որոշման հրապարակման օրվանից՝ 15 օրացուցային օրվա ընթացքում, իսկ Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի սահմանափակ տարածման ենթակա փաստաթղթերի շարքին դասվող որոշման կապակցությամբ՝ դրա ընդունման օրվանից, բայց ոչ ուշ, քան ուժի մեջ մտնելու օրը։

Դիմումի հետ ներկայացվում է Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումը վերացնելու կամ դրանում փոփոխություն կատարելու անհրաժեշտության հիմնավորումը։

Անդամ պետությունը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի՝ սույն կետում նշված դիմումն ուղարկելու մասին Հանձնաժողովին օպերատիվ կերպով ծանուցելու համար։

105. Անդամ պետության կամ Խորհրդի անդամի դիմումն ստանալու օր է համարվում Հանձնաժողովում դրա գրանցման օրը։

106. Անդամ պետության կամ Խորհրդի անդամի դիմումը Հանձնաժողով մուտք լինելու օրը Կոլեգիայի նախագահն ապահովում է համապատասխան որոշմանն առնչվող նյութերի ուղարկումը Խորհրդի անդամներին և Կոլեգիայի անդամներին, այդ թվում՝ էլեկտրոնային փոստով (բացառությամբ սահմանափակ տարածման ենթակա փաստաթղթերի)։

Եթե դիմումը ներկայացվել է Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի այն որոշման առնչությամբ, որով նախատեսվում է ուժի մեջ մտնելու ավելի կարճ ժամկետ, քան Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 16-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետն է, ապա Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելը կասեցվում է՝ մինչ դիմումի կապակցությամբ Խորհրդի կողմից որոշում ընդունելը կամ մինչ Խորհրդի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելը, ինչի մասին Խորհրդի անդամները և Կոլեգիայի անդամները տեղեկացվում են իրենց ուղարկվող նյութերին կցված ուղեկցող նամակով։

107. Կոլեգիայի նախագահն ապահովում է դիմումն ստանալու մասին հաղորդագրության տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ ոչ ուշ, քան անդամ պետության կամ Խորհրդի անդամի դիմումը Հանձնաժողով մուտք լինելու օրվան հաջորդող աշխատանքային օրը։ Եթե դիմումը ներկայացվել է ուժի մեջ մտնելու՝ Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 16-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետից ավելի կարճ ժամկետ նախատեսող որոշման առնչությամբ, ապա նշված հաղորդագրության հետ միաժամանակ Միության պաշտոնական կայքում տեղադրվում է Հանձնաժողովի նշված որոշումն ուժի մեջ մտնելը կասեցնելու մասին հաղորդագրություն։

Նշված հաղորդագրությունները ենթակա չեն տեղադրման Միության պաշտոնական կայքում, եթե դիմումը ներկայացվել է Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի՝ սահմանափակ տարածման ենթակա փաստաթղթերի շարքին դասվող որոշման առնչությամբ։

108. Եթե Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումը վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցը կարող է ուսումնասիրվել Խորհրդի հերթական նիստում, ապա Կոլեգիայի նախագահն այդ հարցը Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկելու նախաձեռնությամբ դիմում է Խորհրդի նախագահին։

Եթե Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումը վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցը չի կարող ուսումնասիրվել Խորհրդի հերթական նիստում, Կոլեգիայի նախագահը նախաձեռնում է սույն Կանոնակարգի 11-րդ կետին համապատասխան Խորհրդի արտահերթ նիստի անցկացումը։

Խորհրդի նիստի անցկացման ժամը որոշելիս հաշվի են առնվում Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 16-րդ կետի առաջին պարբերության և սույն Կանոնակարգի 112-րդ կետի չորրորդ պարբերության դրույթները։

109. Կոլեգիայի նախագահն ապահովում է փաստաթղթերի և նյութերի փաթեթի պատրաստումը Խորհրդի նիստում ուսումնասիրելու համար՝ անդամ պետության կամ Խորհրդի անդամի դիմումը Հանձնաժողով մուտք լինելու օրվանից՝ 5 օրացուցային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան Խորհրդի նիստի անցկացման օրվանից՝ 1 օրացուցային օր առաջ։

Փաստաթղթերի և նյութերի փաթեթը ներառում է.

սույն Կանոնակարգի 104-րդ կետում նշված դիմումը,

Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումը վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության՝ անդամ պետության կամ Խորհրդի անդամի կողմից ներկայացված հիմնավորումը,

դիմումի կապակցությամբ Խորհրդի կողմից ուսումնասիրվող, Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումը, և դրան կից՝ սույն Կանոնակարգի 22-րդ կետին համապատասխան ձևակերպված նյութերը։

Պատրաստված փաստաթղթերի և նյութերի փաթեթն ուղարկվում է Խորհրդի անդամներին։

110. Խորհրդի նախագահը սույն Կանոնակարգի 104-րդ կետում նշված դիմումը և կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումը վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցին առնչվող փաստաթղթերի և նյութերի փաթեթն ստանալուց հետո, Խորհրդի անդամների հետ համաձայնեցմամբ, ընդունում է Խորհրդի հերթական կամ արտահերթ նիստում հարցն ուսումնասիրելու մասին որոշում, սահմանում է տվյալ հարցի շուրջ Խորհրդի արտահերթ նիստի անցկացման վայրն ու ժամը և ընդունված որոշման մասին ծանուցում է Կոլեգիայի նախագահին։ Կոլեգիայի նախագահն ապահովում է հարցի ընդգրկումը Խորհրդի համապատասխան նիստի օրակարգում։

111. Խորհուրդն ուսումնասիրում է Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումը վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցը Խորհրդի նիստում Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 30-րդ կետի երրորդ պարբերությամբ սահմանված ժամկետում, որը հաշվարկվում է դիմումն ուսումնասիրելու համար փաստաթղթերի և նյութերի փաթեթը Կոլեգիայի նախագահի կողմից Խորհրդի անդամներին ուղարկելու օրվանից։

112. Եթե Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումը վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցի ուսումնասիրության արդյունքներով Խորհուրդը չհանգի այն եզրակացության, որ բացակայում են այդ որոշումը վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հիմքերը, ապա նա ընդունում է այդ որոշումը համապատասխանաբար վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին որոշում։

Եթե նշված հարցի ուսումնասիրության արդյունքներով Խորհուրդն ընդունում է Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումը վերացնելու մասին որոշում, ապա վերջինս վերացվում է Խորհրդի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

Եթե նշված հարցի ուսումնասիրության արդյունքներով Խորհուրդն ընդունում է Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում, ապա վերջինս վերացվում է Խորհրդի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, որով նախատեսվում է այն հարցի համապատասխան իրավական կարգավորումը, որի շուրջ ընդունվել է վերացնելու մասին որոշում։

Սույն կետի երկրորդ կամ երրորդ պարբերության մեջ նշված որոշումը Խորհրդի կողմից ընդունվելու դեպքում դրա ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանվում է այն հաշվարկով, որ Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումը վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Խորհրդի որոշումն ուժի մեջ մտնի նախքան Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը լրանալը։

113. Կոլեգիայի կողմից ընդունված` Հանձնաժողովի որոշումը վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Խորհրդի որոշումը ենթակա է Միության պաշտոնական կայքում հրապարակման՝ ոչ ուշ, քան դա ընդունելու օրվան հաջորդող աշխատանքային օրը։

Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանվում է Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 16-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան։

114. Եթե անդամ պետության կամ Խորհրդի անդամի դիմումի ուսումնասիրության արդյունքներով Խորհուրդը որոշում չի ընդունում Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումը վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին՝ տվյալ որոշումը վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հիմքերի բացակայությամբ պայմանավորված կամ տվյալ հարցի շուրջ ընդհանուր համաձայնության (կոնսենսուսի) չհասնելու պատճառով, ապա Կոլեգիայի նախագահն ապահովում է դրա մասին տեղեկությունների տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ ոչ ուշ, քան Խորհրդի նիստն անցկացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը։

115. Սույն Կանոնակարգի 112-րդ կետում նշված` Խորհրդի որոշման հետ համաձայն չլինելու կամ Խորհրդի կողմից նշված հարցի ուսումնասիրության համար սահմանված ժամկետը լրանալու դեպքում, բայց Հանձնաժողովի որոշման պաշտոնական հրապարակման օրվանից՝ 30 օրացուցային օրվանից ոչ ուշ, իսկ Հանձնաժողովի այն որոշումների առնչությամբ, որոնցով նախատեսվում է ուժի մեջ մտնելու՝ Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 16-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետից ավելի կարճ ժամկետ, նշված ժամկետն սկսվելուց ոչ ուշ, անդամ պետությունը կարող է Հանձնաժողով ուղարկել անդամ պետության կառավարության ղեկավարի ստորագրությամբ գրություն՝ համապատասխան հարցը Միջկառավարական խորհրդի և (կամ) Բարձրագույն խորհրդի ուսումնասիրությանը ներկայացնելու առաջարկով։

116. Անդամ պետության կառավարության ղեկավարն իրավունք ունի դիմելու Հանձնաժողովին՝ Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 16-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված Հանձնաժողովի որոշումներին առնչվող հարցը Միջկառավարական խորհրդի և (կամ) Բարձրագույն խորհրդի ուսումնասիրությանը ներկայացնելու առաջարկով ցանկացած փուլում՝ նախքան դրանք ուժի մեջ մտնելու օրը։

117. Հանձնաժողովի այն որոշումը, որի առնչությամբ Հանձնաժողով է ներկայացվել անդամ պետության (անդամ պետության կառավարության ղեկավարի)՝ Հանձնաժողովի այդ որոշումը վերացնելու կամ փոփոխելու մասին հարցը Միջկառավարական խորհրդի և (կամ) Բարձրագույն խորհրդի ուսումնասիրությանը ներկայացնելուն վերաբերող առաջարկը, ուժի մեջ չի մտնում և կասեցվում է այդ որոշմանն առնչվող հարցը Միջկառավարական խորհրդի և (կամ) Բարձրագույն խորհրդի կողմից ուսումնասիրելու և այդ ուսումնասիրության արդյունքներով համապատասխան որոշում ընդունելու համար անհրաժեշտ ժամկետով։ Հանձնաժողովի նշված որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետի կասեցման մասին հաղորդագրությունը տեղադրվում է Միության պաշտոնական կայքում (բացառությամբ սահմանափակ տարածման ենթակա փաստաթղթերի շարքին դասվող Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը կասեցնելու դեպքի)։

118. Հանձնաժողովի որոշումը վերացնելուն կամ փոփոխելուն առնչվող հարցը Միջկառավարական խորհրդի և (կամ) Բարձրագույն խորհրդի ուսումնասիրությանը ներկայացնելուն վերաբերող առաջարկն անդամ պետությունից (անդամ պետության կառավարության ղեկավարից) ստանալուց հետո Կոլեգիայի նախագահն ապահովում է.

1) Հանձնաժողովի որոշմանն առնչվող՝ փոփոխության կամ վերացնելու մասին հարցի ընդգրկումը Միջկառավարական խորհրդի և (կամ) Բարձրագույն խորհրդի նիստերի օրակարգում,

2) նշված հարցը Միջկառավարական խորհրդի և (կամ) Բարձրագույն խորհրդի նիստերի օրակարգում ընդգրկելու և դրա առնչությամբ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելը կասեցնելու մասին ծանուցման ուղարկումը անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին,

3) սույն Կանոնակարգի 117-րդ կետում նշված հաղորդագրության տեղադրումը Միության պաշտոնական կայքում։

119. Հանձնաժողովի կամ Միջկառավարական խորհրդի կողմից ընդունված որոշումները վերացնելուն կամ փոփոխելուն վերաբերող հարցերն ուսումնասիրվում են համապատասխանաբար Միջկառավարական խորհրդի կամ Բարձրագույն խորհրդի կողմից՝ Միջկառավարական խորհրդի կամ Բարձրագույն խորհրդի նիստերի անցկացումը կազմակերպելու կարգին համապատասխան անցկացվող նիստում։

120. Կոլեգիան կարող է ինքնուրույն ընդունել իր կողմից ընդունված Հանձնաժողովի որոշումը վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին որոշում, որի վերաբերյալ ստացվել է սույն Կանոնակարգի 104-րդ կետում նշված դիմումը։

Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումը Կոլեգիայի կողմից վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին հարցը կարող է ուսումնասիրվել Կոլեգիայի նիստում՝ անդամ պետության կամ Խորհրդի անդամի դիմումը Խորհրդի կողմից ուսումնասիրելու համար սույն Կանոնակարգով սահմանված ժամկետի կեսից ոչ ավելին կազմող ժամկետում։ Եթե Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումը Կոլեգիայի կողմից վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին հարցը չի կարող ուսումնասիրվել Կոլեգիայի հերթական նիստում, ապա Կոլեգիայի նախագահը կազմակերպում է Կոլեգիայի արտահերթ նիստի անցկացումը Կոլեգիայի այն անդամի խնդրանքով, որի իրավասությանը վերապահված է այն հարցը, որի առնչությամբ ընդունվել է Հանձնաժողովի որոշումը։

Կոլեգիայի կողմից իր որոշումը վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին ընդունված այն որոշումը, որի առնչությամբ անդամ պետության կամ Խորհրդի անդամի կողմից ներկայացվել է համապատասխան դիմում, ենթակա է Միության պաշտոնական կայքում հրապարակման և ուղարկվում է անդամ պետություններին և Խորհրդի անդամներին՝ ոչ ուշ, քան դա ընդունելու օրվան հաջորդող աշխատանքային օրը, բայց ամեն դեպքում՝ նախքան Խորհրդի այն նիստի օրը, որի օրակարգում ընդգրկված է Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումը վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցը։ Նշված որոշումն ուժի մեջ է մտնում դրա՝ նիստում ուսումնասիրության արդյունքներով Խորհրդի կողմից հավանության արժանանալու դեպքում։

Եթե Կոլեգիայի կողմից իր որոշումը վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին ընդունված որոշումը Խորհրդի կողմից ուսումնասիրելու արդյունքներով Խորհուրդը հանգի այն եզրակացության, որ վերացման կամ փոփոխությունների կատարման արդյունքում վերանում են անդամ պետության կամ Խորհրդի անդամի կողմից համապատասխան դիմումը ներկայացնելու համար հիմք հանդիսացած հանգամանքները, ապա Խորհուրդը կարգադրում է հավանության արժանացնել Կոլեգիայի կողմից ընդունված որոշումը և սահմանում այդ որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը։

Եթե Կոլեգիայի կողմից իր որոշումը վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին ընդունված որոշումը ուսումնասիրելու արդյունքներով Խորհուրդը հանգի այն եզրակացության, որ վերացման կամ փոփոխությունների կատարման արդյունքում չեն վերանում անդամ պետության կամ Խորհրդի անդամի կողմից համապատասխան դիմումը ներկայացնելու համար հիմք հանդիսացած հանգամանքները, ապա Խորհուրդն ուսումնասիրում է նիստի օրակարգում ընդգրկված՝ Կոլեգիայի կողմից ընդունված Հանձնաժողովի որոշումը վերացնելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցը և որոշում կայացնում սույն Կանոնակարգի 108-րդ կետով սահմանված կարգով։

 

V. Հանձնաժողովի դեպարտամենտների գործունեությունը

 

121. Հանձնաժողովի դեպարտամենտներն ստեղծվում են Հանձնաժողովի մասին հիմնադրույթի IV բաժնով և 12-րդ կետով սահմանված կարգով։

Հանձնաժողովի դեպարտամենտների ղեկավարումն իրականացնում է Կոլեգիան։

122. Հանձնաժողովի դեպարտամենտների հաստիքային կազմը ձևավորվում է Միության մասին պայմանագրի 9-րդ հոդվածին և Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 54-րդ կետին համապատասխան։

123. Հանձնաժողովի դեպարտամենտներն իրենց գործունեությունն իրականացնում են Հանձնաժողովի մասին հիմնադրույթի IV բաժնին համապատասխան։

124. Հանձնաժողովի՝ Կոլեգիայի, Խորհրդի նիստերի անցկացումն ապահովող դեպարտամենտն իրականացնում է Կոլեգիայի, Խորհրդի նիստերի անցկացման կազմակերպական և տեղեկատվական-տեխնիկական ապահովումը և սղագրությունների (աշխատանքային գրառումների) պահպանումը։

125. Կոլեգիայի, Խորհրդի, Միջկառավարական խորհրդի, Բարձրագույն խորհրդի նիստերի նյութերը նախապատրաստելու նպատակով Հանձնաժողովի դեպարտամենտները՝ Կոլեգիայի անդամի հանձնարարականով, Բարձրագույն խորհրդի կողմից սահմանված՝ Կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխմանը համապատասխան, կարող են, անհրաժեշտության դեպքում, անցկացնել աշխատանքային խորհրդակցություններ՝ ներգրավելով անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների։

 

VI. Խորհրդատվական մարմինների ստեղծումը և գործունեությունը

 

126. Խորհրդատվական մարմինները ստեղծվում են Կոլեգիայի կողմից՝ համաձայն Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 7-րդ և 44-րդ կետերի՝ Միության արդյունավետ գործունեության ապահովման նպատակով առանձին հարցերի վերաբերյալ խորհրդատվությունների անցկացման համար, որոնց վերաբերյալ որոշումների ընդունումը վերապահվում է Հանձնաժողովի իրավասությանը:

127. Խորհրդատվական մարմինները գործունեություն են իրականացնում համաձայն Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 45-47-րդ կետերի:

Խորհրդատվական մարմինների մասին հիմնադրույթները հաստատվում են Կոլեգիայի կողմից:

128. Խորհրդատվական մարմնի կազմի ձևավորման համար Կոլեգիան դիմում է անդամ պետություններին՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների թեկնածությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու խնդրանքով: Անդամ պետությունները կարող են Կոլեգիա ներկայացնել առաջարկություններ՝ խորհրդատվական մարմնի կազմում գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, այլ անկախ փորձագետների ներառելու մասին:

Անդամ պետությունները ժամանակին տեղեկացնում են Կոլեգիային խորհրդատվական մարմնում անդամ պետությունների լիազորված ներկայացուցիչների փոխարինման անհրաժեշտության մասին, ինչպես նաև ներկայացնում առաջարկություններ՝ խորհրդատվական մարմնի կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

129. Այն հարցերը, որոնք Խորհրդի կողմից սահմանված են որպես հարցեր, որոնց վերաբերյալ Կոլեգիան, համաձայն Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 25-րդ կետի, պարտավոր է անցկացնել խորհրդատվություններ խորհրդատվական մարմնի շրջանակներում, ուսումնասիրվում են համապատասխան խորհրդատվական մարմնի շրջանակներում՝ նախքան Կոլեգիայի նիստում տվյալ հարցերի քննարկումը:

Հանձնաժողովի հետ փոխգործակցման լիազորություն ունեցող անդամ պետության պետական իշխանության մարմնի՝ Հանձնաժողով ներկայացված առաջարկությունը՝ Կոլեգիայի նիստում մաքսասակագնային կարգավորման միջոցառումների մասին հարցի ուսումնասիրման վերաբերյալ, ենթակա է ուսումնասիրման խորհրդատվական մարմնի նիստում, որի իրավասությանն է վերապահվում Հանձնաժողովի համար առևտրային հարցերի վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը Հանձնաժողովում դրա գրանցման օրվանից հետո 45 օրացուցային օրից ոչ ուշ:

 

VII. Միության պաշտոնական կայքի ձևավորումը և վարումը

 

130. Հանձնաժողովի, Միջկառավարական խորհրդի և Բարձրագույն խորհրդի գործունեության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության և հրապարակայնության ապահովման, Միության մասին պայմանագրի համաձայն փաստաթղթերի հրապարակման և տեղեկատվության տեղադրման նպատակներով Կոլեգիան իրականացնում է Միության պաշտոնական կայքի ձևավորումը և վարումը:

Միության պաշտոնական կայքի ձևավորման և վարման կարգը հաստատվում է Կոլեգիայի կողմից:

131. Միության պաշտոնական կայքը վարվում է անդամ պետությունների պետական լեզուներով և անգլերեն լեզվով:

 

VIII. Հանձնաժողովի կողմից նախապատրաստված Հանձնաժողովի, Միջկառավարական խորհրդի և Բարձրագույն խորհրդի որոշումների նախագծերի նախնական հրապարակումը

 

132. Հանձնաժողովն ապահովում է Հանձնաժողովի կողմից նախապատրաստված Միության մարմինների որոշումների նախագծերի նախնական հրապարակումը Միության պաշտոնական կայքում դրանց ընդունման համար պլանավորված ամսաթվից առնվազն 30 օրացուցային օր առաջ՝ շահագրգռված անձանց կողմից նախագծերի վերաբերյալ իրենց մեկնաբանությունների և առաջարկությունների ներկայացման նպատակով (այսուհետ սույն բաժնում՝ հանրային քննարկում):

133. Սույն բաժնի դրույթները չեն տարածվում՝

1) Միության մարմինների՝ սահմանափակ տարածման տեղեկություններ պարունակող որոշումների նախագծերի վրա.

2) Միության բյուջեի և դրա կատարման հարցերի վերաբերյալ Միության մարմինների որոշումների նախագծերի վրա.

3) Հանձնաժողովի գործունեության կազմակերպման և ֆինանսավորման հարցերի վերաբերյալ Միության մարմինների որոշումների նախագծերի վրա` բացառությամբ այն որոշումների, որոնք վերաբերում են Հանձնաժողովի կարիքների համար գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը.

4) երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերի կնքման հարցերի վերաբերյալ Միության մարմինների որոշումների նախագծերի վրա.

5) Հանձնաժողովի այն որոշումների նախագծերի վրա, որոնք ենթակա են կարգավորման ազդեցության գնահատման՝ սույն Կանոնակարգի 141-րդ կետի համաձայն: Կարգավորման ազդեցության գնահատման նպատակներով նշված որոշումների նախագծերի հրապարակումը Միության պաշտոնական կայքում իրականացվում է սույն Կանոնակարգի IX բաժնի համաձայն.

6) Միության մասին պայմանագրի XVIII բաժնի և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (Միության մասին պայմանագրի թիվ 19 հավելված) համաձայն Հանձնաժողովի կողմից 2 կամ ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ Հանձնաժողովի կողմից վերահսկողության իրականացման հետ կապված հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի որոշումների նախագծերի վրա.

7) Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման, հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների փոփոխման կամ վերացման կամ միջոցների չկիրառման մասին Հանձնաժողովի որոշումների նախագծերի վրա, ինչպես նաև «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության (Միության մասին պայմանագրի թիվ 8 հավելված) համաձայն քննություն սկսելու մասին Հանձնաժողովի որոշումների նախագծերի վրա.

8) Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 30-րդ կետի համաձայն, սույն Կանոնակարգի IV բաժնով սահմանված կարգով Կոլեգիայի կողմից ընդունված Հանձնաժողովի որոշումները վերացնելու մասին կամ դրանցում փոփոխություններ մտցնելու մասին Խորհրդի որոշումների նախագծերի վրա.

9) Հանձնաժողովի որոշումը կամ դրա առանձին դրույթները Միության մասին պայմանագրին, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին և (կամ) Միության մարմինների որոշումներին չհամապատասխանող ճանաչելու մասին Եվրասիական տնտեսական միության դատարանի որոշումների համաձայն Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների վերացման մասին Խորհրդի որոշումների նախագծերի վրա.

10) այն որոշումների նախագծերի վրա, որոնց նախնական հրապարակումը կարող է խանգարել դրանց կատարմանը կամ այլ կերպ հակասում է հանրային շահերին.

11) էլեկտրոնային տեսքով տրամադրվող փաստաթղթերի և տեղեկությունների դասակարգիչներում, կառուցվածքներում և ձևաչափերում փոփոխություններ մտցնելու հարցերի հետ կապված մաքսային կարգավորման ոլորտի որոշումների նախագծերի վրա:

134. Միության մարմնի որոշման նախագծի նախնական հրապարակումը Միության պաշտոնական կայքում ապահովում է Հանձնաժողովի դեպարտամենտը, որը պատասխանատու է որոշման այդ նախագծի նախապատրաստման համար, կամ Հանձնաժողովի դեպարտամենտը, որի իրավասությանն է վերապահված անդամ պետությունների պետական իշխանության մարմնի առաջարկության հիման վրա Հանձնաժողովի որոշման նախագծի նախապատրաստումը՝ համաձայն սույն Կանոնակարգի 63-րդ կետի (այսուհետ՝ մշակող դեպարտամենտ):

Միության մարմնի որոշման նախագծի հետ մեկտեղ մշակող դեպարտամենտը Միության պաշտոնական կայքում տեղադրում է այդ նախագծի հանրային քննարկման ժամկետների մասին տեղեկությունը:

135. Միության մարմնի որոշման նախագծի հանրային քննարկման ժամկետը որոշվում է մշակող դեպարտամենտի կողմից՝ հաշվի առնելով Միության մասին պայմանագրի 111-րդ հոդվածի 4-րդ կետով Հանձնաժողովի որոշման նախնական հրապարակման համար սահմանված ժամկետը, ինչպես նաև սույն Կանոնակարգով անդամ պետություններին, Կոլեգիայի անդամներին, Խորհրդի անդամներին որոշման նախագծի ուղարկման համար սահմանված ժամկետը:

Հանձնաժողովի որոշման նախագծի հանրային քննարկման համար մշակող դեպարտամենտի կողմից սահմանված ժամկետը չի կարող պակաս լինել 20 օրացուցային օրվանից՝ հաշվարկված Միության պաշտոնական կայքում որոշման նախագծի հրապարակման օրվանից՝ բացառությամբ սույն կետի երրորդ և չորրորդ պարբերություններում նշված որոշումների նախագծերի:

Մշակող դեպարտամենտը կարող է սահմանել Հանձնաժողովի որոշման նախագծի հանրային քննարկման կրճատ ժամկետ, որը, սակայն, պետք է լինի 10 օրացուցային օրվանից ոչ պակաս` հաշված Միության պաշտոնական կայքում որոշման նախագծի հրապարակման օրվանից, եթե Կոլեգիայի խորհրդի հանձնարարականում, Միջկառավարական խորհրդի կամ Հանձնաժողովի Գերագույն խորհրդի հանձնարարականում կամ էլ Խորհրդի, Միջկառավարական խորհրդի, Գերագույն խորհրդի՝ օպերատիվ արձագանքում պահանջող բացառիկ դեպքի հետ կապված որոշման համապատասխան նախագծի մշակման մասին կարգադրության մեջ սահմանված է որոշման նախագծի մշակման և դրա ընդունման՝ 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետ:

Հանձնաժողովի որոշման նախագծի հանրային քննարկումը կարող է չանցկացվել, եթե Կոլեգիայի խորհրդի հանձնարարականում, Միջկառավարական խորհրդի կամ Հանձնաժողովի Գերագույն խորհրդի հանձնարարականում կամ էլ Խորհրդի, Միջկառավարական խորհրդի, Գերագույն խորհրդի՝ օպերատիվ արձագանքում պահանջող բացառիկ դեպքի հետ կապված որոշման համապատասխան նախագծի մշակման մասին կարգադրության մեջ սահմանված է որոշման նախագծի մշակման և դրա ընդունման՝ 10 օրացուցային օրը չգերազանցող ժամկետ:

136. Միության պաշտոնական կայքում Միության մարմինների որոշումների նախագծերի վերաբերյալ շահագրգիռ անձանց կողմից մեկնաբանությունների և առաջարկությունների տեղադրման համար նախատեսվում է Միության պաշտոնական կայքում նշված անձանց գրանցում և նրանց անձնական աշխատասենյակների ստեղծում՝ Միության պաշտոնական կայքի ձևավորման և վարման՝ Կոլեգիայի կողմից հաստատվող կարգի համաձայն:

137. Միության մարմինների՝ Միության պաշտոնական կայքում նախապես հրապարակված որոշումների նախագծերի վերաբերյալ մեկնաբանությունների և առաջարկությունների հավաքումը, վերլուծությունը և հաշվառումն իրականացվում են մշակող դեպարտամենտի կողմից:

Մշակող դեպարտամենտը ուսումնասիրում է սահմանված ժամկետում ստացված մեկնաբանությունները և առաջարկությունները:

Հանրային քննարկման համար սահմանված ժամկետի ավարտման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում մշակող դեպարտամենտը տեղադրում է Միության պաշտոնական կայքում ստացված մեկնաբանությունների և առաջարկությունների ամփոփագիրը (նշելով դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը)` Հանձնաժողովում ներքին թղթաշրջանառության կանոններով սահմանվող ձևի համաձայն:

Միության մարմնի նախապես հրապարակված որոշման նախագծի վերաբերյալ մեկնաբանությունների և առաջարկությունների բացակայության դեպքում համապատասխան տեղեկատվությունը տեղադրվում է Միության պաշտոնական կայքում, ինչպես նաև ներկայացվում է ուսումնասիրվող հարցի կապակցությամբ աշխատանքի ընթացքի շարադրմամբ տեղեկանքի մեջ առաջարկվող որոշման ընդունման անհրաժեշտության հիմնավորման հետ միասին, որը ներառվում է Միության մարմնի համապատասխան նիստի համար նախատեսված փաստաթղթերի և նյութերի փաթեթում:

138. Հանրային քննարկման արդյունքներով Կոլեգիայի անդամի կողմից, որին, Խորհրդի որոշման համաձայն, կցված է մշակող դեպարտամենտը, կարող է ընդունվել որոշում ընդունելուց հրաժարվելու մասին որոշում՝ դեպարտամենտի կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա:

Այն դեպքում, երբ Միության մարմնի որոշման նախագիծը մշակվել է Կոլեգիայի խորհրդի հանձնարարականի, Միջկառավարական խորհրդի կամ Հանձնաժողովի Գերագույն խորհրդի հանձնարարականի հիման վրա կամ էլ Խորհրդի, Միջկառավարական խորհրդի, Գերագույն խորհրդի՝ Խորհրդի, Միջկառավարական խորհրդի, Գերագույն խորհրդի կողմից սահմանված ժամկետում որոշման նախագծի մշակման և ընդունման մասին կարգադրության հիման վրա, Կոլեգիայի անդամը Կոլեգիայի նախագահին ներկայացնում է տեղեկություն՝ Միության մարմնի նիստի օրակարգում համապատասխան հարցի ընդգրկման նպատակով՝ հանձնարարականի չկատարման պատճառների մասին այդ մարմնին տեղեկացնելու համար:

139. Այն դեպքում, երբ հանրային քննարկման արդյունքներից ելնելով՝ Միության մարմնի որոշման նախագծի լրամշակման համար պահանջվում է նշված որոշման ընդունման համար սահմանված ժամկետը գերազանցող ժամանակ, մշակող դեպարտամենտը ապահովում է համապատասխան տեղեկատվության տեղադրումը Միության պաշտոնական կայքում:

Հանրային քննարկումների արդյունքների հիման վրա լրամշակման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կոլեգիայի նիստի օրակարգից այն հարցի հանման մասին առաջարկությունը, որի շուրջ պլանավորված է համապատասխան որոշման ընդունումը, Կոլեգիայի անդամի կողմից ուղարկվում է Կոլեգիայի նախագահին:

140. Միության մարմնի որոշման նախագիծը, որը լրամշակվել է՝ հաշվի առնելով ստացված մեկնաբանությունները և առաջարկությունները, այդ որոշման նախագծի կապակցությամբ ստացված մեկնաբանությունների և առաջարկությունների ամփոփագրի հետ միասին ներառվում է Միության մարմնի համապատասխան նիստի համար նախատեսված փաստաթղթերի և նյութերի փաթեթում:

Այն դեպքում, երբ Միության մարմնի որոշման նախագծի հանրային քննարկումն ավարտվել է անդամ պետություններին և (կամ) Խորհրդի անդամներին համապատասխան նիստի համար նախատեսված փաստաթղթերի և նյութերի փաթեթն ուղարկելուց հետո, և դրա արդյունքում Միության մարմնի որոշման նախագիծը լրամշակվել է, այդ որոշման նախագծի շուրջ մեկնաբանությունների և առաջարկությունների ամփոփագիրը ներառվում է Միության մարմնի համապատասխան նիստի համար նախատեսված փաստաթղթերի և նյութերի փաթեթում և քննարկվում է նիստի անցկացման ընթացքում:

 

IX. Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումը

 

1. Կարգավորման ազդեցության գնահատման օբյեկտները, Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման որակական բնութագրերը և փուլերը

 

141. Հանձնաժողովի որոշումները, որոնք կարող են ազդեցություն ունենալ ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների վրա, բացառությամբ Հանձնաժողովի՝ սույն Կանոնակարգի 142-րդ կետում նշված որոշումների, ընդունվում են՝ նման որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման (այսուհետ՝ կարգավորման ազդեցության գնահատում) անցկացման արդյունքները հաշվի առնելով:

Կարգավորման ազդեցության գնահատման անցկացման մեթոդական ապահովումը և խորհրդատվական ուղեկցումն իրականացվում են Խորհրդի որոշման համաձայն Կոլեգիայի անդամին կցված Հանձնաժողովի դեպարտամենտի կողմից, որի պարտականությունների շարքում են ձեռնարկատիրական գործունեության վարման պայմաններին վերաբերող հարցերը (այսուհետ՝ համահավաք դեպարտամենտ):

142. Սույն բաժնի դրույթները չեն տարածվում՝

1) Հանձնաժողովի՝ սահմանափակ տարածման տեղեկություններ պարունակող որոշումների նախագծերի վրա.

2) Հանձնաժողովի այն որոշումների նախագծերի վրա, որոնք կրում են ծրագրառազմավարական բնույթ և ազդեցություն չեն ունենում ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների վրա.

3) Հանձնաժողովի գործունեության կազմակերպման և ֆինանսավորման հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի որոշումների նախագծերի վրա.

4) Միության բյուջեի և դրա կատարման հարցերի վերաբերյալ Միության մարմինների որոշումների նախագծերի վրա.

5) հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման, հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների փոփոխման կամ վերացման կամ միջոցների չկիրառման մասին Հանձնաժողովի որոշումների նախագծերի վրա, ինչպես նաև «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության (Միության մասին պայմանագրի թիվ 8 հավելված) համաձայն քննություն սկսելու մասին Հանձնաժողովի որոշումների նախագծերի վրա.

6) մաքսասակագնային կարգավորման վերաբերյալ Հանձնաժողովի որոշումների նախագծերի վրա.

7) այնպիսի երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներդրման, կիրառման, երկարաձգման կամ վերացման մասին Հանձնաժողովի որոշումների նախագծերի վրա, որոնց վերաբերյալ, համաձայն «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության (Միության մասին պայմանագրի թիվ 7 հավելված) 8-րդ կետի, չեն անցկացվում խորհրդակցություններ այն անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության մասնակիցների հետ, որոնց տնտեսական շահերը կարող են շոշափվել նման որոշումների ընդունմամբ.

8) տնտեսվարող սուբյեկտների կողմից (շուկայի սուբյեկտներ) 2 կամ ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի վերաբերյալ Հանձնաժողովի որոշումների նախագծերի վրա, որոնք ընդունվում են Միության մասին պայմանագրի XVIII բաժնի և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (Միության մասին պայմանագրի թիվ 19 հավելված) համաձայն, ինչպես նաև Հանձնաժողովի պահանջով Հանձնաժողովին տեղեկությունների (տեղեկատվության) չներկայացման կամ ոչ ժամանակին ներկայացման կամ Հանձնաժողովին կանխահայտորեն ոչ արժանահավատ տեղեկությունների (տեղեկատվության) ներկայացման համար տուգանքների նշանակման մասին Հանձնաժողովի որոշումների վրա.

9) արդյունաբերական սուբսիդիաների կարգավորման, վերահսկման և կիրառման հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի որոշումների նախագծերի վրա՝ բացառությամբ Միության մասին պայմանագրի 93-րդ հոդվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված Հանձնաժողովի որոշումների նախագծերի.

10) գյուղատնտեսության պետական աջակցության միջոցների կարգավորման, վերահսկման և կիրառման, ինչպես նաև գյուղարդյունաբերական համաձայնեցված (համակարգված) քաղաքականության իրականացման հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի որոշումների նախագծերի վրա.

11) երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերի կնքման հարցերին առնչվող՝ Հանձնաժողովի որոշումների նախագծերի վրա.

12) Մաքսային կարգավորման ոլորտում հետևյալ հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի որոշումների նախագծերի վրա՝

ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխում.

օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, այլ պաշտոնական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, այդ ներկայացուցչությունների, հիմնարկների և կազմակերպությունների անձնակազմի կողմից պաշտոնեական օգտագործման նպատակով Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխում.

ապրանքների առանձին տեսակների դասակարգում.

13) երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման ծառայությունների սակագների փոփոխման հետ կապված՝ երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների գործողությունների արդյունքում իրենց խախտված իրավունքների և շահերի պաշտպանության մասին սպառողների դիմումների քննարկման արդյունքների հիման վրա ընդունվող՝ Հանձնաժողովի որոշումների նախագծերի վրա.

14) Կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումների վերացման վերաբերյալ կամ Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 30-րդ կետի համաձայն սույն Կանոնակարգի IV բաժնով սահմանված կարգով դրանցում փոփոխություններ մտցնելու մասին Խորհրդի որոշումների նախագծերի վրա.

15) գների պետական կարգավորման չեղյալ հայտարարելու անհրաժեշտության մասին Հանձնաժողովի որոշումների նախագծերի վրա.

16) պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում ազգային ռեժիմից բացառություններ սահմանելու վերաբերյալ անդամ պետությունների ակտերի վերացման անհրաժեշտության մասին Հանձնաժողովի որոշումների նախագծերի վրա.

17) տրանսպորտային համակարգված (համաձայնեցված) քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի վերաբերյալ Բարձրագույն խորհրդի որոշումների նախագծերին հավանություն տալու, ինչպես նաև անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից այլ անդամ պետության տարածքում տեղակայված կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման ծրագրի մասին Հանձնաժողովի որոշումների նախագծերի վրա.

18) Հանձնաժողովի այն որոշումների նախագծերի վրա, որոնք կրում են տեխնիկական և (կամ) իրավատեխնիկական բնույթ և ազդեցություն չեն ունենում ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների վրա: Հանձնաժողովի նշված որոշումների նախագծերի բնույթի (տեխնիկական և (կամ) իրավատեխնիկական), Հանձնաժողովի նման որոշումների նախագծերի՝ ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների վրա ազդեցություն չունենալու մասին հարցերը որոշվում են մշակող դեպարտամենտի կողմից.

19) Հանձնաժողովի՝ ֆինանսական շուկայի կարգավորման հարցերի վերաբերյալ որոշումների նախագծերի վրա.

20) Հանձնաժողովի՝ անդամ պետություններում բնական մենաշնորհների ոլորտների ընդլայնման վերաբերյալ որոշումների նախագծերի վրա:

143. Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորման ազդեցության գնահատման անցկացման անհրաժեշտության մասին Համահավաք դեպարտամենտի դիրքորոշման առկայության դեպքում համապատասխան հարցը ենթակա է ուսումնասիրման Կանոնակարգի 164-րդ հոդվածում նշված՝ Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման անցկացման՝ Հանձնաժողովի աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) նիստում:

Այն դեպքում, երբ մշակող դեպարտամենտի և համահավաք դեպարտամենտի միջև աշխատանքային խմբի նիստի անցկացման արդյունքներով ձեռք չի բերվել համաձայնություն՝ Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորման ազդեցության գնահատման անցկացման անհրաժեշտության հարցի շուրջ, տվյալ հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է Կոլեգիայի կողմից:

144. Կարգավորման ազդեցության գնահատումը հանդիսանում է նախապատրաստման գործընթացի պարտադիր փուլ Հանձնաժողովի այն որոշումների նախագծերի համար, որոնք կարող են ազդեցություն ունենալ ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների վրա: Կարգավորման ազդեցության գնահատումն ուղղված է Հանձնաժողովի որոշումների նախագծերի դրույթներով նախատեսված կամ նշված դրույթների կապակցությամբ ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների համար ծագող այնպիսի ավելցուկային պարտավորությունների, սահմանափակումների և (կամ) արգելքների, ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների այնպիսի չհիմնավորված ծախսերի (այսուհետ՝ ավելցուկային սահմանափակումներ) բացահայտմանը և վերացմանը, որոնք Միության տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար խոչընդոտներ են ստեղծում:

145. Կարգավորման ազդեցության գնահատումը ներառում է ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների և այլ շահագրգիռ անձանց հետ առաջարկվող կարգավորման հանրային քննարկում, դրա հիման վրա Հանձնաժողովի որոշման նախագծի կառուցվածքավորված գնահատման նախապատրաստում:

146. Սույն բաժնի նպատակներով «կարգավորում» ասելով պետք է հասկանալ՝ Հանձնաժողովի որոշման ընդունում, որն ունի նորմատիվ իրավական բնույթ, պարտադիր է կիրառման համար և Միության իրավունքի մաս է կազմում, «ազդեցություն» ասելով պետք է հասկանալ՝ կարգավորման դրական կամ բացասական ազդեցություն, որը ներառում է ինչպես ազդեցություններ, որոնք կարող են գնահատվել դրամական արտահայտությամբ, այնպես էլ ազդեցություններ, որոնք հնարավոր չէ ենթարկել դրամական գնահատման:

147. Կարգավորման ազդեցության գնահատումը անցկացվում է՝ ըստ կարգավորման հետևյալ հիմնական որակական բնութագրերի՝

1) խնդիր, որի լուծմանն է ուղղված Հանձնաժողովի որոշման նախագիծը, կարգավորման նպատակ և անձանց խումբ, որոնց շահերի պաշտպանությանն է ուղղված Հանձնաժողովի որոշման նախագիծը.

2) կարգավորման հասցեատերեր, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտներ և կարգավորմամբ դրանց վրա ցուցաբերվող ազդեցություն.

3) կարգավորման հասցեատերերի համար սահմանվող սահմանափակումների (վարքագծի պարտադիր կանոնների) բովանդակություն.

4) խնդրի լուծման և կարգավորման նպատակին հասնելու մեխանիզմ՝ նախատեսված Հանձնաժողովի որոշման նախագծով (առաջարկվող կարգավորման և լուծվող խնդրի միջև փոխադարձ կապի նկարագրություն).

5) առաջարկվող կարգավորման՝ ուսումնասիրված այլընտրանքների մասին տեղեկություններ:

148. Կարգավորման ազդեցության գնահատման անցկացումը բաղկացած է հետևյալ փուլերից՝

1) ընթացիկ գնահատում. Հանձնաժողովի որոշման նախագծի մշակում, ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների վրա Հանձնաժողովի որոշման նախագծի ազդեցության հետևանքների մասին տեղեկատվական-վերլուծական տեղեկանքի (այսուհետ՝ տեղեկատվական-վերլուծական տեղեկանք) և Հանձնաժողովի որոշման նախագծի հանրային քննարկման անցկացման համար հարցաթերթիկի (այսուհետ՝ հարցաթերթիկ) կազմում, ինչպես նաև դրանց հրապարակային քննարկում (լրացում).

2) վերջնական գնահատում. կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստում:

149. Կարգավորման ազդեցության գնահատումն անցկացվում է վերջնական գնահատման փուլի բոլոր միջոցառումների իրականացման միջոցով, ինչպես նաև ընթացիկ գնահատման փուլի միջոցառումների իրականացման միջոցով՝ միայն սույն Կանոնակարգի 154-րդ կետի երկրորդ մասով նախատեսված տեղեկատվական-վերլուծական տեղեկանքի կազմման մասով՝

1) սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման ոլորտում Հանձնաժողովի որոշումների նախագծերի նկատմամբ.

2) այնպիսի երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներդրման, կիրառման, երկարաձգման կամ վերացման մասին Հանձնաժողովի որոշումների նախագծերի նկատմամբ, որոնց վերաբերյալ Հանձնաժողովի կողմից, հաշվի առնելով «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության (Միության մասին պայմանագրի թիվ 7 հավելված) 6-8-րդ կետերով սահմանված նորմերը, անցկացվել են խորհրդակցություններ այն անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության մասնակիցների հետ, որոնց տնտեսական շահերը կարող են շոշափվել նման որոշումների ընդունմամբ, ինչպես նաև այդ որոշումներում փոփոխություններ մտցնելու մասին Հանձնաժողովի որոշումների նախագծերի նկատմամբ:

150. Սանիտարական միջոցառումների կիրառման ոլորտում Հանձնաժողովի որոշումների նախագծերի հանրային քննարկման նպատակներով հրապարակումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների և ընթացակարգերի մշակման, հաստատման, փոփոխման և կիրառման կարգի համաձայն: Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման ոլորտում Հանձնաժողովի որոշումների նախագծերի հանրային քննարկման ժամկետը չի կարող լինել 60 օրացուցային օրվանից պակաս՝ հաշված Միության պաշտոնական կայքում որոշման նախագծի հրապարակման օրվանից: Հանձնաժողովի նշված որոշումների նախագծերի հանրային քննարկման արդյունքում ստացված մեկնաբանությունների և առաջարկությունների ամփոփագիրը (նշելով մշակող դեպարտամենտի դիրքորոշումը՝ ստացված մեկնաբանությունների և առաջարկությունների կապակցությամբ) տեղադրվում է Միության պաշտոնական կայքում հանրային քննարկման համար սահմանված ժամկետի ավարտման օրվանից ոչ ուշ, քան 30 օրացուցային օրվա ընթացքում:

Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներդրման, կիրառման, երկարաձգման կամ վերացման մասին Հանձնաժողովի որոշումների նախագծերի վերաբերյալ խորհրդակցությունները այն անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության մասնակիցների հետ, որոնց տնտեսական շահերը կարող են շոշափվել նման որոշումների ընդունմամբ, անցկացվում են Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգի համաձայն:

151. Միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, դրանցում փոփոխությունների կատարման կամ դրանց վերացման՝ Միության ընդունված տեխնիկական կանոնակարգերը և Միության տեխնիկական կանոնակարգերի անցումային դրույթները գործողության մեջ դնելու մասին Հանձնաժողովի որոշումների նախագծերի մասով կարգավորման ազդեցության գնահատումը բաղկացած է Միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և վերացման՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով սահմանված փուլերից (ընթացակարգերից):

Միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի հաստատման մասին Հանձնաժողովի որոշումների նախագծերի նկատմամբ, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը, և միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի հաստատման մասին Հանձնաժողովի որոշումների նախագծերի նկատմամբ, որոնք պարունակում են ուսումնասիրությունների (փորձարկումների) և չափումների կանոնները և մեթոդները, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կանոնները, կարգավորման ազդեցության գնահատումը բաղկացած է միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգով սահմանված փուլերից (ընթացակարգերից), որոնք անհրաժեշտ են Հանձնաժողովի կողմից հաստատվող Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ապահովման և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար:

Սույն կանոնակարգի 148-րդ կետի դրույթները չեն տարածվում սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված Հանձնաժողովի որոշումների նախագծերի վրա:

152. Կարգավորման ազդեցության գնահատման անցկացման շրջանակներում Հանձնաժողովն ապահովում է՝

1) Միության պաշտոնական կայքում Հանձնաժողովի որոշումների նախագծերի, տեղեկատվական-վերլուծական տեղեկանքների, հարցաթերթիկների և կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունների տեղադրումը.

2) բոլոր շահագրգիռ անձանց համար Միության պաշտոնական կայքում տեղադրված Հանձնաժողովի որոշումների նախագծերի, տեղեկատվական-վերլուծական տեղեկանքների, հարցաթերթիկների և կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունների հասանելիությունը,

3) բոլոր շահագրգիռ անձանց կողմից Հանձնաժողովի որոշումների նախագծերի և տեղեկատվական-վերլուծական տեղեկանքների վերաբերյալ դիտողությունների և առաջարկությունների ուղարկման, ինչպես նաև հարցաթերթիկների լրացման հնարավորությունը Միության պաշտոնական կայքի օգտագործման միջոցով.

4) Միության պաշտոնական կայքում շահագրգիռ անձանց կողմից ուղարկված դիտողությունների և առաջարկությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տեղադրումը.

5) Միության պաշտոնական կայքում դիտողությունները և առաջարկությունները հաշվի առնելու և (կամ) դրանց մերժման հիմքերի վերաբերյալ շահագրգիռ անձանց տեղեկացումը:

153. Սույն Կանոնակարգի 152-րդ կետի իրագործման, ինչպես նաև ցանցի այլ ռեսուրսների, այդ թվում՝ կարգավորման հարցերով անդամ պետությունների պաշտոնական պորտալների, թեմատիկ ֆորումների, ցանցային համայնքների հետ կարգավորման ազդեցության գնահատման անցկացման վերաբերյալ Միության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությամբ փոխանակվելու հնարավորության ապահովման համար անհրաժեշտ տեխնոլոգիական, ծրագրային և լեզվաբանական միջոցների նկատմամբ պահանջները սահմանվում են Միության պաշտոնական կայքի ձևավորման և վարման կարգով:

Այն հարցերի շուրջ, որոնք ծագում են կարգավորման ազդեցության գնահատման անցկացման ընթացքում, կարող են անցկացվել խորհրդակցություններ համահավաք դեպարտամենտի և մշակող դեպարտամենտի միջև:

Մշակող դեպարտամենտի կողմից համահավաք դեպարտամենտին կամ համահավաք դեպարտամենտի կողմից մշակող դեպարտամենտին գրավոր դիմելու դեպքում՝ կապված կարգավորման ազդեցության գնահատման անցկացման ընթացքում ծագող հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտության հետ, նշված խորհրդակցությունների անցկացումը հանդիսանում է պարտադիր:

 

2. Կարգավորման ազդեցության ընթացիկ գնահատում

 

154. Հանձնաժողովի նախապատրաստվող որոշման նախագծին կից՝ մշակող դեպարտամենտը կազմում է՝

տեղեկատվական-վերլուծական տեղեկանք, որն իրենից ներկայացնում է միջանկյալ վերլուծական հաշվետվություն, և որում նշվում է մշակող դեպարտամենտի կարծիքը, այդ թվում՝ սույն Կանոնակարգի 147-րդ կետով նախատեսված կարգավորման հիմնական որակական բնութագրերի մասին.

շահագրգիռ անձանց ուղղված հարցերի ստանդարտացված ցանկ պարունակող հարցաթերթիկ՝ նախատեսված այդ անձանց կողմից Հանձնաժողովի որոշման նախագծի փորձագիտական գնահատական ստանալու համար, այդ թվում՝ սույն Կանոնակարգի 147-րդ կետով նախատեսված կարգավորման հիմնական որակական բնութագրերի վերաբերյալ:

Տեղեկատվական-վերլուծական տեղեկանքը և հարցաթերթիկը կազմվում են Հանձնաժողովում ներքին փաստաթղթաշրջանառության կանոններով սահմանվող ձևերի համաձայն:

155. Հանձնաժողովի որոշման նախագծի հանրային քննարկման կազմակերպման նպատակներով մշակող դեպարտամենտն ապահովում է Միության պաշտոնական կայքում Հանձնաժողովի որոշման նախագծի, տեղեկատվական-վերլուծական տեղեկանքի և հարցաթերթիկի տեղադրումը՝ նախքան Հանձնաժողովի շահագրգիռ դեպարտամենտների հետ Հանձնաժողովի որոշման նախագծի համաձայնեցումը կամ նշված համաձայնեցման անցկացման հետ միաժամանակ:

Հանրային քննարկման անցկացումն սկսվում է Միության պաշտոնական կայքում Հանձնաժողովի որոշման նախագծի, տեղեկատվական-վերլուծական տեղեկանքի և հարցաթերթիկի տեղադրման օրվանից:

156. Մշակող դեպարտամենտը Միության պաշտոնական կայքում Հանձնաժողովի որոշման նախագծի, տեղեկատվական-վերլուծական տեղեկանքի և հարցաթերթիկի տեղադրման օրվանից 5 օրացուցային օրվա ընթացքում գրավոր ձևով, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է հանրային քննարկման անցկացումն սկսելու վերաբերյալ՝

համահավաք դեպարտամենտին, աշխատանքային խմբի անդամներին,

յուրաքանչյուր անդամ պետության գործարար համայնքից՝ գործարար երկխոսությամբ որոշված համակարգողներին,

գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների՝ համապատասխան խորհրդատվական մարմնի կազմում ներառված ներկայացուցիչներին, այլ անկախ փորձագետներին,

այլ անձանց, որոնց, մշակող դեպարտամենտի կարծիքով, նպատակահարմար է ներգրավել Հանձնաժողովի որոշման նախագծի նախապատրաստմանը: Նշված անձանց ուղարկվում է տեղեկատվություն՝ Միության պաշտոնական կայքում Հանձնաժողովի որոշման նախագծի, տեղեկատվական-վերլուծական տեղեկանքի և հարցաթերթիկի տեղադրման տեղի (ամբողջական էլեկտրոնային հասցեների (հղումների)) մասին,

հանրային քննարկման անցկացման՝ մշակող դեպարտամենտի կողմից առաջարկությունների ընդունման ժամկետի և դրանց ներկայացման ձևերի (Միության պաշտոնական կայքի համապատասխան ծառայության օգտագործմամբ, թղթային կրիչների վրա և (կամ) էլեկտրոնային փոստի միջոցով) մասին:

157. Հանրային քննարկման ժամկետը չի կարող լինել 30 օրացուցային օրվանից պակաս՝ հաշված Միության պաշտոնական կայքում Հանձնաժողովի որոշման նախագծի, տեղեկատվական-վերլուծական տեղեկանքի և հարցաթերթիկի տեղադրման օրվանից:

158. Մշակող դեպարտամենտը պարտավոր է ապահովել հանրային քննարկման անցկացման ընթացքում ժամանակին ստացված բոլոր առաջարկությունների ուսումնասիրումը, այդ թվում՝ շահագրգիռ անձանց կողմից լրացված հարցաթերթիկի ուղարկման միջոցով:

159. Շահագրգիռ անձանց տեղեկացնելու նպատակով մշակող դեպարտամենտը հանրային քննարկման ժամկետի ավարտից 10 օրացուցային օրվանից ոչ ուշ, Հանձնաժողովում ներքին փաստաթղթաշրջանառության կանոններով սահմանվող ձևերի համաձայն, Միության պաշտոնական կայքում տեղադրում է ամփոփ տեղեկատվություն՝ ներկայացված առաջարկությունների մասին դրանց հաշվառման և (կամ) դրանց մերժման հիմնավորումների մասին տեղեկությունների նշմամբ: Նշված ամփոփ տեղեկատվությունը ստորագրվում է մշակող դեպարտամենտի ղեկավարի (ղեկավարի տեղակալի) կողմից:

160. Հանրային քննարկման արդյունքների հիման վրա՝ մշակող դեպարտամենտը լրամշակում է տեղեկատվական-վերլուծական տեղեկանքը և, անհրաժեշտության դեպքում, Հանձնաժողովի որոշման նախագիծը:

161. Եթե մշակող դեպարտամենտի կողմից Հանձնաժողովի որոշման նախագծի լրամշակման արդյունքում, այդ թվում՝ հանրային քննարկման արդյունքները հաշվի առնելով՝ որոշման նախագծում կատարվում են էական փոփոխություններ, որոնք նախատեսում են սահմանափակումների սահմանում ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների համար, և որոնց հրապարակային քննարկում նախկինում չի անցկացվել, ապա Հանձնաժողովի որոշման այդ նախագիծը պետք է մշակող դեպարտամենտի կողմից կրկին տեղադրվի Միության պաշտոնական կայքում՝ դրա հրապարակային քննարկման անցկացման նպատակով:

Նշված փոփոխությունների էական բնույթը, ինչպես նաև նշված սահմանափակումներ մտցնելու հանգամանքը սահմանվում են մշակող դեպարտամենտի կողմից ինքնուրույն:

162. Հանձնաժողովի որոշման նախագծի հանրային քննարկման անցկացման ընթացքում ստացված առաջարկությունների ուսումնասիրման արդյունքների հիման վրա՝ մշակող դեպարտամենտը կարող է ընդունել Հանձնաժողովի որոշման նախագծի հետագա նախապատրաստումից հրաժարվելու մասին հիմնավորված որոշում:

Հանձնաժողովի որոշման նախագծի հետագա նախապատրաստումից հրաժարվելու մասին որոշում ընդունելու դեպքում մշակող դեպարտամենտը 5 օրացուցային օրվա ընթացքում ապահովում է Միության պաշտոնական կայքում Հանձնաժողովի որոշման նախագծի հետագա նախապատրաստումից հրաժարվելու մասին տեղեկատվության տեղադրումը:

 

3. Կարգավորման ազդեցության վերջնական գնահատում

 

163. Հանրային քննարկման արդյունքների հիման վրա լրամշակված Հանձնաժողովի որոշման նախագիծը և տեղեկատվական-վերլուծական տեղեկանքը, ինչպես նաև սույն Կանոնակարգի 159-րդ կետում նշված ամփոփ տեղեկատվությունը մշակող դեպարտամենտի կողմից ուղարկվում են համահավաք դեպարտամենտ և աշխատանքային խմբի անդամներին: Միաժամանակ նշված փաստաթղթերը տեղադրվում են Միության պաշտոնական կայքում:

Սույն Կանոնակարգի 149-րդ կետում նշված Հանձնաժողովի որոշումների նախագծերը համահավաք դեպարտամենտ և աշխատանքային խմբի անդամներին ուղարկելիս դրանց կցվում են տեղեկատվական-վերլուծական տեղեկանքը, որը կազմվում է Հանձնաժողովում ներքին փաստաթղթաշրջանառության կանոններով սահմանվող ձևերի համաձայն, և արձագանքների ամփոփագիրը (մեկնաբանությունների և առաջարկությունների ամփոփագիր)՝ ըստ սույն Կանոնակարգի 150-րդ կետով նախատեսված հանրային քննարկման կամ խորհրդակցությունների արդյունքների:

164. Աշխատանքային խմբի կազմը և դրա մասին հիմնադրույթը հաստատվում են Կոլեգիայի կողմից:

Աշխատանքային խմբի ղեկավար է հանդիսանում Կոլեգիայի անդամը, որին կցված է համահավաք դեպարտամենտը, իսկ ղեկավարի տեղակալն է համահավաք դեպարտամենտի տնօրենը:

Աշխատանքային խմբի գործունեության տեղեկատվական-վերլուծական և կազմակերպչական-տեխնիկական ապահովումը իրականացվում է համահավաք դեպարտամենտի կողմից:

165. Աշխատանքային խումբը մշակող դեպարտամենտի կողմից Հանձնաժողովի որոշման նախագիծը, տեղեկատվական-վերլուծական տեղեկանքը և սույն Կանոնակարգի 159-րդ կետում նշված ամփոփ տեղեկատվությունը ստանալու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում ապահովում է կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստումը:

Կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստման ընթացքում աշխատանքային խումբը հաշվի է առնում Հանձնաժողովի որոշման տվյալ նախագծի նկատմամբ կարգավորման ազդեցության գնահատման (կարգավորչական ազդեցության վերլուծության) մասին անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից նախապատրաստած եզրակացությունները (դրանց առկայության դեպքում):

Կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստման ընթացքում աշխատանքային խումբն օգտագործում է գնահատման բոլոր փուլերում գործարար համայնքի և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների, ինչպես նաև այլ շահագրգիռ անձանց կողմից ստացված դիտողությունները և առաջարկությունները:

Կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության մեջ պարտադիր արտացոլման են ենթակա՝

Հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ գործարար երկխոսության համակարգողների համախմբված դիրքորոշման մասին տեղեկատվությունը (նման դիրքորոշման առկայության դեպքում).

որոշման նախագծի վերաբերյալ մշակող դեպարտամենտի դիրքորոշման մասին տեղեկությունները (համահավաք դեպարտամենտ դիրքորոշման ստացման կամ աշխատանքային խմբի նիստին դրա ներկայացման դեպքում):

166. Կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը ստորագրվում է աշխատանքային խմբի ղեկավարի կողմից, իսկ ժամանակավոր անաշխատունակության, արձակուրդի կամ գործուղման հետ կապված իր բացակայության ժամանակամիջոցում՝ աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալի կողմից:

167. Հանձնաժողովի որոշման նախագծի (բացառությամբ Հանձնաժողովի՝ սույն Կանոնակարգի 149-րդ կետի 2-րդ ենթակետում նշված որոշման նախագծի) վերաբերյալ հանրային խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտության մասին գործարար երկխոսության համակարգողների դիմումների առկայության դեպքում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստման՝ սույն Կանոնակարգի 165-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված ժամկետը կարող է երկարաձգվել Կոլեգիայի նախագահի կողմից աշխատանքային խմբի ղեկավարի ներկայացմամբ:

168. Համահավաք դեպարտամենտը կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության ստորագրման օրվանից ոչ ուշ, քան 3 օրացուցային օրվա ընթացքում այն ուղարկում է մշակող դեպարտամենտին, աշխատանքային խմբի անդամներին, ինչպես նաև ապահովում դրա տեղադրումը Միության պաշտոնական կայքում:

169. Կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության հիման վրա՝ մշակող դեպարտամենտը լրամշակում է տեղեկատվական-վերլուծական տեղեկանքը և, անհրաժեշտության դեպքում, Հանձնաժողովի որոշման նախագիծը:

Լրամշակված տեղեկատվական-վերլուծական տեղեկանքում ներկայացվում են տեղեկություններ՝ Հանձնաժողովի որոշման նախագծի լրամշակման ընթացքում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության մեջ նշված դիտողությունները հաշվի առնելու և (կամ) դրանց մերժման հիմքերի մասին:

Լրամշակված տեղեկատվական-վերլուծական տեղեկանքը և Հանձնաժողովի որոշման նախագիծը տեղադրվում են Միության պաշտոնական կայքում:

170. Կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը Կոլեգիայի և (կամ) Խորհրդի կողմից ընդունվում է ի գիտություն՝ Կոլեգիայի և (կամ) Խորհրդի նիստում Հանձնաժողովի որոշման նախագծի ուսումնասիրման ընթացքում:

Կոլեգիայի նիստում Խորհրդի որոշման նախագծի ուսումնասիրման արդյունքներով դրանում այնպիսի փոփոխություններ մտցնելու դեպքում, որոնք նախատեսում են ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների համար որևէ սահմանափակումների սահմանում, Խորհրդի նիստում ուսումնասիրման նպատակով դրա ներկայացման դեպքում աշխատանքային խումբը կարող է ներկայացնել նշված որոշման նախագծի կարգավորման ազդեցության գնահատման մասին արդիականացված եզրակացություն:

 

4. Կարգավորման ազդեցության գնահատման անցկացման դիտանցման մասին ամենամյա զեկույց

 

171. Հանձնաժողովի մասին հիմնադրույթի 24-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված Կարգավորման ազդեցության գնահատման անցկացման դիտանցման մասին Հանձնաժողովի ամենամյա զեկույցի նախապատրաստումը ապահովվում է համահավաք դեպարտամենտի կողմից մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 1-ը:

172. Կարգավորման ազդեցության գնահատման անցկացման դիտանցման մասին Հանձնաժողովի ամենամյա զեկույցը պետք է պարունակի տեղեկություն՝

1) Հանձնաժողովի այն որոշումների քանակի մասին, որոնց մասով անցկացվել է կարգավորման ազդեցության գնահատում, և դրա անցկացման արդյունքների քանակության, այդ թվում՝

Հանձնաժողովի որոշումների նախագծերի հանրային քննարկման ընթացքում ստացված առաջարկությունների ուսումնասիրման արդյունքների հիման վրա Հանձնաժողովի որոշումների նախագծերի հետագա նախապատրաստումից հրաժարվելու մասին մշակող դեպարտամենտի կողմից ընդունված որոշումների քանակության մասին,

Հանձնաժողովի որոշումների նախագծերում ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների համար ավելցուկային սահմանափակումներ նախատեսող դրույթների բացահայտման դեպքերի քանակության մասին,

2) մշակող դեպարտամենտների կողմից սույն Կանոնակարգով սահմանված կարգավորման ազդեցության գնահատման անցկացման կարգին չհետևելու դեպքերի (դրանց քանակության) մասին:

173. Կարգավորման ազդեցության գնահատման անցկացման մոնիթորինգի մասին Հանձնաժողովի ամենամյա զեկույցը լրացուցիչ կարող է պարունակել՝

1) սույն Կանոնակարգով սահմանված կարգավորման ազդեցության գնահատման անցկացման կարգի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ.

2) Առաջարկություններ՝ կարգավորման ազդեցության գնահատման անցկացման ընթացքում օգտագործվող փաստաթղթերի ձևերի և դրանց՝ Հանձնաժողովում ներքին փաստաթղթաշրջանառության կանոններով սահմանված կազմման կանոնների կատարելագործման վերաբերյալ.

3) կարգավորման ազդեցության գնահատման անցկացումն ապահովող կազմակերպչական-տեխնիկական և տեղեկատվական-վերլուծական միջոցների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ.

4) Առաջարկություններ՝ Հանձնաժողովի ընդունած այն որոշումներում փոփոխություններ մտցնելու մասին, որոնք ունեն կամ կարող են ունենալ բացասական ազդեցություն ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների վրա.

5) վիճակագրական և տեղեկատվական-վերլուծական բնույթի այլ տեղեկություններ:

174. Կոլեգիայի անդամը, որին կցված է համահավաք դեպարտամենտը, մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 15-ը ներկայացնում է կարգավորման ազդեցության գնահատման անցկացման դիտանցման մասին ամենամյա զեկույցի նախագիծը՝ Կոլեգիայի նիստում ուսումնասիրելու և Խորհրդի ուսումնասիրմանը ներկայացնելու համար՝ համաձայն սույն Կանոնակարգի II և III բաժիններով սահմանված կարգի:

Կոլեգիայի նիստում հավանության արժանացած՝ կարգավորման ազդեցության գնահատման անցկացման դիտանցման մասին ամենամյա զեկույցի նախագիծը ներկայացվում է Կոլեգիայի անդամի կողմից, որին կցված է համահավաք դեպարտամենտը, Խորհրդի նիստում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մայիսի 15-ը:

175. Խորհուրդը կարգավորման ազդեցության գնահատման անցկացման մոնիթորինգի մասին ամենամյա զեկույցը Միջկառավարական խորհրդի ուսումնասիրմանն է ներկայացնում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունիսի 15-ը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի աշխատանքի

կանոնակարգի

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

 

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր), Միության գործունեության և զարգացման հարցերի հետ կապված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև (այսուհետ, համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Միություն) կնքված միջազգային պայմանագրերի (այսուհետ՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրեր), Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի (այսուհետ՝ Հանձնաժողով) իրավասությանն անմիջականորեն վերապահված հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելը։

2. Հանձնաժողովի՝ Միության մասին պայմանագրին, Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան, ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի և (կամ) Բարձրագույն խորհրդի որոշումների (հանձնարարականների), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Բարձրագույն խորհրդի որոշմանը համապատասխան ստեղծված օժանդակ մարմինների կողմից պատրաստված՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի և (կամ) Բարձրագույն խորհրդի որոշումների նախագծերը (այդ թվում՝ միջազգային գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ) Եվրասիական միջկառավարական խորհրդի և (կամ) Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից (այսուհետ՝ Բարձրագույն խորհուրդ) հաստատման (ուսումնասիրման) ներկայացնելու համար ուսումնասիրելն ու հավանություն տալը։

3. Պետությունների, միջազգային կազմակերպությունների և միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ Միության միջազգային համագործակցությանը, ինչպես նաև երրորդ պետությունների, դրանց ինտեգրացիոն միավորումների ու միջազգային կազմակերպությունների հետ Միության միջազգային պայմանագրերի կնքմանն առնչվող հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելը։

4. Ապրանքների նկատմամբ, որոնք ներառված են զգայուն ապրանքների ցանկում, և որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխման վերաբերյալ որոշումն ընդունվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից, Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը սահմանելն ու փոփոխելը (բացառությամբ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում փոփոխություններ կատարելու դեպքում նշված ցանկում ներառված ապրանքների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մաքսատուրքերի դրույքաչափերը սահմանելը՝ առանց դրանց չափսերն ու տեսակները փոփոխելու):

5. Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկը և այդ ազատման պայմանները հաստատելը (ներառյալ դրա վերջնաժամկետները):

6. Այն ապրանքների կատեգորիաները, որոնց նկատմամբ կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և դրանք այդ ընթացակարգով ձևակերպելու պայմանները որոշելը։

7. Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների նկատմամբ սակագնային արտոնություններ տրամադրելու դեպքերն ու պայմանները սահմանելը։

8. Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման բացառիկ իրավունքի տրամադրման միջոցով արտաքին առևտրային գործունեության իրականացման նկատմամբ սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ որոշում ընդունելը:

9. Այն ապրանքները որոշելը, որոնց արտահանման և (կամ) ներմուծման համար տրամադրվում է բացառիկ իրավունք, ինչպես նաև անդամ պետությունների կողմից արտաքին առևտրային գործունեության այն մասնակիցներին որոշելու կարգը հաստատելը, որոնց տրամադրվում է նման բացառիկ իրավունք։

10. Զարգացող և (կամ) առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի կիրառման պայմաններն ու կարգը սահմանելը։

11. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոնները հաստատելը (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոնները):

12. Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոնները հաստատելը։

13. Միության մաքսային տարածքում պատասխան միջոցներ սահմանելու վերաբերյալ որոշում ընդունելը, այդ թվում՝ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի մակարդակը բարձրացնելու, քանակական սահմանափակումներ սահմանելու, առանձնաշնորհումների կամ համապատասխան պետության հետ արտաքին առևտրի արդյունքների վրա ազդող այլ միջոցներ տրամադրելու գործընթացը ժամանակավորապես կասեցնելու միջոցով։

14. Անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից ապրանքների ծագումը հավաստող փաստաթղթերի ընդունումը կասեցնելու վերաբերյալ որոշում ընդունելը։

15. Միության և երրորդ կողմի միջև առևտրային վեճ ծագելու դեպքում Հանձնաժողովի և անդամ պետությունների փոխգործակցության կարգը հաստատելը։

16. Սակագնային արտոնություններ կիրառելու կարգը հաստատելը։

17. Ներքին շուկայի պաշտպանության այն միջոցների երկկողմանի հիմունքներով կիրառման վերաբերյալ որոշում ընդունելը, որոնք տարբերվում են հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներից, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ այն դեպքում, երբ երրորդ երկրի հետ Միության՝ «Ազատ առևտրի ռեժիմ սահմանելու մասին» միջազգային պայմանագրով նախատեսված է նշված միջոցների կիրառման իրավունքը։

18. Ոչ սակագնային կարգավորման միջոցների սահմանման վերաբերյալ որոշում ընդունելը՝ արտաքին ֆինանսական վիճակի պաշտպանության և «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության VIII բաժնով (Միության մասին պայմանագրի թիվ 7 հավելված) սահմանված կարգով վճարային հաշվեկշռի հավասարակշռության ապահովման նպատակով։

19. Բացառիկ լիցենզիայի գործողության ժամկետը սահմանելը։

20. Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող զարգացող երկրների ցանկը հաստատելը։

21. Զարգացող երկրների կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման այն ապրանքների ցանկը հաստատելը, որոնց նկատմամբ Միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ։

22. Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող առավել թույլ զարգացած երկրների ցանկը հաստատելը։

23. Առավել թույլ զարգացած երկրների ծագման և այդ երկրներից ներմուծվող այն ապրանքների լրացուցիչ ցանկը հաստատելը, որոնց ներմուծման դեպքում տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ։

24. Ներմուծման մաքսատուրքերի(համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարների բաշխման մեխանիզմի գործունեության վերականգնման վերաբերյալ որոշում ընդունելը, եթե անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների հետ անդամ պետության կողմից ներմուծման մաքսատուրքերի գումարների փոխանցումը կասեցնելու հետ կապված Հանձնաժողովի կողմից անցկացրած խորհրդակցությունների արդյունքներով այդ անդամ պետության կողմից նշված մեխանիզմի գործունեության վերականգնման մասին որոշում չի ընդունվել։

25. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների բաշխման մեխանիզմի գործունեության վերականգնման վերաբերյալ որոշում ընդունելը, եթե անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների հետ անդամ պետության կողմից հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների փոխանցումը կասեցնելու հետ կապված Հանձնաժողովի կողմից անցկացրած խորհրդակցությունների արդյունքներով այդ անդամ պետության կողմից նշված մեխանիզմի գործունեության վերականգնման մասին որոշում չի ընդունվել։

26. Անդամ պետությունների կողմից ներմուծման մաքսատուրքերի (համարժեք գործողության այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) ստացված գումարների հաշվեգրման և բաշխման կարգի պահպանման նկատմամբ հսկողություն (աուդիտ) իրականացնելու նպատակով հատուկ կոմիտեի ստեղծման (անհրաժեշտության դեպքում) մասին որոշում ընդունելը։

27. Արտադրանքի միասնական ցանկը, դրա ձևավորման ու վարման կարգը հաստատելը, որի նկատմամբ Միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ։

28. Միության տեխնիկական կանոնակարգեր մշակելու և ընդունելու, դրանց մեջ փոփոխություններ կատարելու ու դրանք վերացնելու կարգը հաստատելը։

29. Միության տեխնիկական կանոնակարգեր, Միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ու դրանք վերացնելու վերաբերյալ որոշումներ ընդունելը։

30. Այնպիսի փաստաթղթեր ընդունելը, որոնց ընդունումը նախատեսված է Միության տեխնիկական կանոնակարգերով։

31. Միության տեխնիկական կանոնակարգեր մշակելու և դրանցում փոփոխություններ կատարելու ծրագիրը հաստատելը։

32. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի պատկերն ու դրա կիրառման կարգը հաստատելը։

33. Միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի ներմուծման կարգը հաստատելը։

34. Միասնական ձևով համապատասխանության հավաստագրերի ու համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի միասնական ցանկը հաստատելը։

35. Չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման կանոնները հաստատելը։

36. Չափման մեթոդիկաների (մեթոդների) չափագիտական ատեստավորման կարգը հաստատելը։

37. Չափման միջոցի տեսակի հաստատման կարգը հաստատելը։

38. Ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգը հաստատելը։

39. Միության տեխնիկական կանոնակարգի բովանդակության և տիպային կառուցվածքի վերաբերյալ առաջարկությունները հաստատելը։

40. Միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանումը, և միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների կիրառման և կատարման ու տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կանոնները պարունակող ազգային (պետական) ստանդարտների ցանկերը մշակելու ու ընդունելու կարգը հաստատելը։

41. Համապատասխանության գնահատման մարմինները (այդ թվում՝ հավաստագրման մարմինները, փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները)) Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառելու, ինչպես նաև այն ձևավորելու ու վարելու կարգը հաստատելը։

42. Համապատասխանության գնահատման տիպային սխեմաները հաստատելը։

43. Մաքսային միության անդամ չհանդիսացող՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետության կողմից Մաքսային միության անդամ պետությունների 2012 թվականի դեկտեմբերի 17-ի «Մաքսային միության անդամ պետություններ չհանդիսացող՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտները վերացնելու մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված պայմանների կատարումը սահմանելը։

44. Պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկը հաստատելը։

45. Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկը հաստատելը։

46. Միության մաքսային սահմանին և Միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ կարանտինային հսկողության տակ գտնվող արտադրանքի ցանկը հաստատելը։

47. Միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկը հաստատելը։

48. Միության մաքսային սահմանին և Միության մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնելու կարգը հաստատելը։

49. «Միության մաքսային սահմանին և Միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթը հաստատելը։

50. Միության մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու կարգը և Միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու կարգը հաստատելը։

51. «Օբյեկտների համատեղ ստուգումներ անցկացնելու և անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներից (արտադրանքից) փորձանմուշներ վերցնելու, ներառյալ՝ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից անասնաբուժության ոլորտում օտարերկրյա պաշտոնական հսկողության համակարգերի աուդիտ իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթը հաստատելը։

52. Ժամանակավոր սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցներ սահմանելիս անդամ պետությունների լիազոր մարմինների փոխգործակցության կարգը հաստատելը։

53. Սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներ և ընթացակարգեր մշակելու, հաստատելու, փոփոխելու և կիրառելու կարգը հաստատելը։

54. Կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների օջախների պրոֆիլակտիկայի, ախտորոշման, տեղայնացման ու վերացման ժամանակ անդամ պետությունների փոխգործակցության կարգը և ռեգիոնալիզացիայի ու կոմպարտմենտալիզացիայի իրականացման կարգը հաստատելը։

55. Կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջները հաստատելը։

56. Անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս լաբորատոր հետազոտությունների անցկացման կանոններն ու մեթոդաբանությունը հաստատելը։

57. Անասնաբուժական դեղամիջոցների, անասնաբուժական նշանակության ախտորոշիչ միջոցների, կերային հավելումների, ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցների շրջանառությունը կարգավորող կանոնները հաստատելը։

58. Միության մաքսային սահմանի անցման կետերում անձանց, տրանսպորտային միջոցների, հսկողության վերցված ապրանքների նկատմամբ սանիտարակարանտինային հսկողության իրականացման և սանիտարահակահամաճարակաբանական միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ՝ շենքերի, տարածքների և շինությունների սարքավորմանն ու տեխնիկական հագեցվածությանը ներկայացվող տիպային պահանջները հաստատելը։

59. Բույսերի կարանտինի ապահովման միասնական կանոններ և նորմեր հաստատելը։

60. Բույսերի կարանտինի համար նախատեսված կետերի (բուսասանիտարական հսկիչ կետերի) նյութատեխնիկական հագեցվածությանն ու սարքավորվածությանը ներկայացվող պահանջները հաստատելը։

61. Անդամ պետությունների տնտեսական զարգացման կայունությունը սահմանող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքներն անդամ պետությունների կողմից գերազանցելու դեպքում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված համատեղ միջոցների մշակման նպատակահարմարության վերաբերյալ որոշում ընդունելը։

62. Անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործման մասին հաշվետվություն ընդունելը։

63. Անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործման միջոցառումների ցանկը հաստատելը (ամենամյա հիմունքով)։

64. Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար Հանձնաժողովի կողմից տուգանքների հաշվարկի մեթոդիկան ու նշանակման կարգը հաստատելը։

65. Անդրսահմանային շուկայում մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկան հաստատելը։

66. Մենաշնորհային բարձր (ցածր) գների սահմանման մեթոդիկան սահմանելը։

67. Տնտեսության տարբեր ճյուղերում մրցունակության կանոնների կիրառման առանձնահատկությունները որոշելը։

68. Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) ուսումնասիրման կարգը հաստատելը։

69. Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների վերաբերյալ քննություն անցկացնելու կարգը հաստատելը։

70. Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրման կարգը հաստատելը։

71. Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորությունների իրականացման նպատակով Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազոր մարմինների միջև փոխգործակցության (այդ թվում՝ տեղեկատվական) կարգը հաստատելը։

72. Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների՝ պետական գնումների, որոշակի հնարավոր մատակարարներից պետական գնումների կատարման առանձնահատկությունները սահմանելու և ազգային ռեժիմից բացառումների վերաբերյալ ակտերն ընդունելու մասին ծանուցումները, նման ակտերը վերացնելու մասին անդամ պետությունների դիմումներն ուսումնասիրելու, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից նման ակտերը վերացնելու անհրաժեշտության մասին որոշումների ընդունման կարգը հաստատելը։

73. «Բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների ու կանոնների մասին» արձանագրության (Միության մասին պայմանագրի թիվ 20 հավելված) թիվ 1 և թիվ 2 հավելվածներում չնշված ոլորտներն անդամ պետության դիմումի հիման վրա բնական մենաշնորհի ոլորտին դասելու վերաբերյալ որոշում ընդունելը։

74. Անդամ պետությունների կողմից տրանսպորտային համակարգված (համաձայնեցված) քաղաքականության իրագործման դիտանցման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները ուսումնասիրելը։

75. Անդամ պետությունների արդյունաբերական սուբսիդիաների մասին ծանուցումների ձևերը և դրանք լրացնելու կարգը հաստատելը։

76. Իրավաբանական անձի կողմից արտադրված շարժիչավոր տրանսպորտային միջոցների մոդելների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 87 որոշմամբ նախատեսված դեպքերում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29-ի որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ որոշում ընդունելը։

77. Ընթացիկ տարում գյուղատնտեսության պետական աջակցության պլանավորվող ծրագրերի և հաշվետու տարում գյուղատնտեսությանը տրամադրված պետական աջակցության վերաբերյալ ծանուցումների ձևերը հաստատելը։

78. Համաձայնեցված (համակարգված) գյուղարդյունաբերական քաղաքականության հիմնական ուղղությունների իրագործմանն առնչվող փաստաթղթերի մշակման վերաբերյալ որոշումներ ընդունելը։

79. Վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման ծրագրերը հաստատելը՝ լիազոր մարմինների հետ համաձայնեցմամբ։

80. Անդամ պետությունների կողմից էներգետիկայի ոլորտում Միության մասին պայմանագրի XX բաժնով նախատեսված պարտավորությունների կատարման դիտանցման արդյունքների վերաբերյալ տեղեկություններն ուսումնասիրելը։

81. Միության տարածքում դեղամիջոցների շրջանառության ոլորտում դեղաբանական անվտանգության մշտադիտարկման (մոնիթորինգի) պատշաճ գործելակերպի կանոնները հաստատելը։

82. Միության տարածքում դեղամիջոցների շրջանառության ոլորտում արտադրական պատշաճ գործելակերպի կանոնները հաստատելը։

83. Միության տարածքում դեղամիջոցների շրջանառության ոլորտում կլինիկական պատշաճ գործելակերպի կանոնները հաստատելը։

84. Միության տարածքում դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոնները հաստատելը։

85. Միության տարածքում դեղամիջոցների շրջանառության ոլորտում դիստրիբյուտորային պատշաճ գործելակերպի կանոնները հաստատելը։

86. Միության տարածքում դեղամիջոցների շրջանառության ոլորտում վերարտադրված դեղամիջոցների կենսահամարժեքության հետազոտությունների անցկացման կանոնները հաստատելը։

87. Միության տարածքում դեղամիջոցների շրջանառության ոլորտում լաբորատոր պատշաճ գործելակերպի կանոնները հաստատելը։

88. Միության տարածքում կենսաբանական դեղամիջոցների հետազոտությունների անցկացման կանոնները հաստատելը։

89. Դեղամիջոցներ արտադրողների լիազորված անձանց ռեեստրի ձևավորման ու վարման կարգը հաստատելը։

90. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին կից գործող Դեղամիջոցների հարցերով փորձագիտական կոմիտեի ձևավորման ու գործունեության կարգը հաստատելը։

91. Կեղծված և (կամ) կոնտրաֆակտ դեղամիջոցների բացահայտման ուղղությամբ անդամ պետությունների փոխգործակցության կարգը հաստատելը։

92. Միության տարածքում բժշկական ապրանքների գրանցման, ինչպես նաև դրանց գրանցման նպատակով բժշկական ապրանքների անվտանգության, որակի և արդյունավետության փորձաքննության անցկացման կարգը հաստատելը։

93. Մարդկանց կյանքի և (կամ) առողջության համար վտանգ ներկայացնող բժշկական ապրանքների, վատորակ, կոնտրաֆակտ կամ կեղծված բժշկական ապրանքների կիրառումը կասեցնելու կամ արգելելու և Միության տարածքում դրանք շրջանառությունից հանելու ուղղությամբ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից միջոցներ կիրառելու կարգը հաստատելը։

94. Միության շուկայում բժշկական ապրանքի շրջանառության հատուկ նշանի պատկերն ու դրա մասին հիմնադրույթը հաստատելը։

95. Անդամ պետությունների դեղագործական տեսչությունների որակի համակարգին ներկայացվող ընդհանուր պահանջները հաստատելը։

96. Դեղագործական տեսչական ստուգումների անցկացման կանոնները հաստատելը։

97. Դեղամիջոցների դրոշմավորմանը ներկայացվող պահանջները հաստատելը։

98. Դեղամիջոցների բժշկական կիրառման վերաբերյալ ցուցումներին ներկայացվող միասնական պահանջները հաստատելը։

99. Դեղամիջոցներ արտադրողների լիազորված անձանց ատեստավորման կարգը հաստատելը։

100. Դեղագործական տեսչական ստուգումների անցկացումն ապահովելու կարգը և դեղագործական տեսուչների վարձատրության չափը որոշելու կարգը հաստատելը։

101. Միության դեղամիջոցների շրջանառության ոլորտում տեսուչների ռեեստրի ձևավորման ու վարման կարգը հաստատելը։

102. Միության գրանցված դեղամիջոցների միասնական ռեեստրի ձևավորման ու վարման կարգը հաստատելը։

103. Դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության տեղեկատվական համակարգի ստեղծման ու գործունեության կանոնները հաստատելը։

104. Բժշկական ապրանքերի անվտանգության ու արդյունավետության ընդհանուր պահանջները հաստատելը։

105. Բժշկական ապրանքների գրանցման նպատակով դրանց հետազոտությունների (փորձարկումների) անցկացման կանոնները հաստատելը։

106. Հաստատություններին, կազմակերպություններին և ձեռնարկություններին, այդ թվում՝ բժշկական ապրանքների գրանցման նպատակով հետազոտություններ (փորձարկումներ) կատարելու իրավունք ունեցող բժշկական հաստատություններին ու կազմակերպություններին ներկայացվող պահանջները և նշված պահանջներին դրանց համապատասխանության գնահատման կարգը հաստատելը։

107. Բժշկական ապրանքների որակի կառավարման համակարգի ներդրմանը, պահպանմանը և գնահատմանը ներկայացվող պահանջները հաստատելը՝ կախված դրանց կիրառման հնարավոր ռիսկից։

108. Բժշկական ապրանքների դրոշմավորմանը ներկայացվող պահանջները հաստատելը։

109. Բժշկական ապրանքի շահագործման փաստաթղթերին ներկայացվող պահանջները հաստատելը։

110. Գրանցման ժամանակ չափման միջոցների շարքին դասվող բժշկական ապրանքների ցանկը հաստատելը (ներառյալ՝ բժշկական ապրանքները չափման միջոցների շարքին դասելու կարգը):

111. Բժշկական ապրանքների գրանցման ժամանակ լիազորված մարմինների միջև ծագող տարաձայնությունների կարգավորման կարգը հաստատելը։

112. Բժշկական ապրանքների շրջանառության ոլորտում տեղեկատվական համակարգի ձևավորման ու վարման կարգը հաստատելը։

113. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) այն ապրանքների քանակին վերաբերող սահմանափակումներ սահմանելու կարգը հաստատելը, որոնք կարող են ճանաչվել Միության ապրանքներ։

114. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) այն ապրանքների քանակին վերաբերող սահմանափակումներ սահմանելու կարգը հաստատելը, որոնք կարող են ճանաչվել Միության ապրանքներ։

115. Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքում արգելված գործունեության տեսակները որոշելը։

116. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) և անկախ բավարար վերամշակման չափանիշները պահպանելու հանգամանքից օտարերկրյա ապրանքների կարգավիճակ ձեռք բերող ապրանքների ցանկը հաստատելը։

117. Ազատ պահեստների առանձին տիրապետողների նկատմամբ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) այն ապրանքների քանակին վերաբերող սահմանափակումներ սահմանելը, որոնք կարող են ճանաչվել Միության ապրանքներ։

118. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպման ոչ ենթակա ապրանքների ցանկը հաստատելը։

119. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը Միության ապրանք ճանաչելու համար բավարար պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունների ցանկը հաստատելը։

120. Այն գործառնությունների ցանկը հաստատելը, որոնց իրականացումը «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը որոշելիս չի համապատասխանում բավարար վերամշակման չափանիշներին՝ մաքսային նպատակներով «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգն ավարտելիս։

121. Արժեքային (ադվալորային) բաժնի կանոնը որպես «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների բավարար վերամշակման չափանիշ օգտագործելու կարգը հաստատելը։

122. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված), անկախ բավարար վերամշակման չափանիշները պահպանելու հանգամանքից օտարերկրյա ապրանքների կարգավիճակ ստացող ապրանքների ցանկը հաստատելը։

123. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) այն ապրանքների քանակին վերաբերող՝ առանձին ռեզիդենտների, ինչպես նաև առանձին անձանց նկատմամբ սահմանափակումներ սահմանելը, որոնք կարող են ճանաչվել Միության ապրանքներ։

124. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպման ոչ ենթակա ապրանքների ցանկը հաստատելը։

125. Այն գործողությունների ցանկը հաստատելը, որոնց կատարումը «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ արգելվում է։

126. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը Միության ապրանք ճանաչելու համար բավարար պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունների ցանկը հաստատելը։

127. Այն գործողությունների ցանկը հաստատելը, որոնց իրականացումը «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը որոշելիս չի համապատասխանում բավարար վերամշակման չափանիշներին՝ մաքսային նպատակներով «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգն ավարտելիս։

128. Արժեքային (ադվալորային) բաժնի կանոնը որպես «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների բավարար վերամշակման չափանիշ օգտագործելու կարգը հաստատելը։

129. Մաքսային հսկողության տակ չգտնվող ապրանքներն առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու, առանց արգելքներ և սահմանափակումներ կիրառելու և առանց «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպելու Միության ապրանքներ ճանաչելու ընդհանուր կարգը սահմանելը։

130. Հերթական տարվա համար գիտահետազոտական աշխատանքների պլանի վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից տրամադրված տեղեկությունների, ինչպես նաև անցած տարում անցկացված աշխատանքների արդյունքների ուսումնասիրելը։

131. Միության անունից երրորդ կողմի հետ միջազգային առ ևտրային վեճ նախաձեռնելու մասին որոշման ընդունում:

(131-րդ կետը լրաց. ԵՏԲԽ 16.10.15 թիվ 21)

132. Ապրանքների ցանկի հաստատում, որոնց համար «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման ընդունված պարտավորություններին համապատասխան` անդամ պետության կողմից կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, որոնք Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատ առավել ցածր են, և տուրքերի այդ դրույքաչափերի ցանկի հաստատում:

(132-րդ կետը լրաց. ԵՏԲԽ 16.10.15 թիվ 22)

(հավելվածը լրաց. ԵՏԲԽ 16.10.15 թիվ 21, ԵՏԲԽ 16.10.15 թիվ 22)

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի աշխատանքի

կանոնակարգի

 

Զգայուն հարցերի ՑԱՆԿԸ, որոնց վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով)։

 

1. Այն հարցերը, որոնց շուրջ որոշումներն ընդունվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) ընդհանուր համաձայնության (կոնսենսուսի) հիման վրա՝ Միության գործունեության և զարգացման հարցերի հետ կապված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև (այսուհետ, համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Միություն) կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան (այսուհետ՝ Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրեր)։

2. Հանձնաժողովի կողմից երրորդ պետությունների, դրանց ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ կնքվող՝ միջազգային բնույթի, սակայն միջազգային պայմանագրեր չհանդիսացող ակտերի նախագծերին հավանություն տալը։

3. Միության ներքին շուկայի համար էապես կարևոր այն ապրանքների ցանկը հաստատելը, որոնց նկատմամբ բացառիկ դեպքերում կարող են սահմանվել արտահանման ժամանակավոր արգելքներ կամ քանակական սահմանափակումներ։

4. Ապրանքի ներմուծման ժամանակ հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի կիրառմանը նախորդող քննությունների անցկացման համար պատասխանատու մարմին որոշելը։

5. Կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների կատարում ապահովող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների և ուսումնասիրությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կարգավորման համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական), իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը հաստատելը։

6. Տրամադրված կամ ընդունված՝ համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի միասնական ռեեստրներ ձևավորելու ու վարելու կարգը հաստատելը։

7. Կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների կատարում ապահովող միջպետական ստանդարտների և ուսումնասիրությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կարգավորման համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը հաստատելը։

8. Այն արտադրանքի ցանկը հաստատելը, որի առնչությամբ մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատմանն առնչվող փաստաթղթերի կամ այդպիսի փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրմամբ։

9. Համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի միասնական ձևերը և դրանց ձևակերպման կանոնները հաստատելը։

10. Համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի միասնական ձևերն ու դրանց ձևակերպման՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կարգավորման մասին» արձանագրության (Միության մասին պայմանագրի թիվ 9 հավելված) 7-րդ կետով նախատեսված կանոնները հաստատելը։

11. Միության ընդունած տեխնիկական կանոնակարգի անցումային դրույթները գործողության մեջ դնելու և դրանք սահմանելու մասին որոշումներ ընդունելը։

12. Միության տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ կիրառվող մեծությունների արտահամակարգային միավորների ցանկը հաստատելը (ներառյալ՝ դրանց հարաբերակցությունը Միավորների միջազգային համակարգի (ՄՀ) հետ)։

13. Միության տեխնիկական կանոնակարգի նախագիծը, այն ստանդարտների ցանկի նախագիծը, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է Միության տեխնիկական կանոնակարգով, ստանդարտների ցանկի նախագծով սահմանված պահանջների կատարումը, ուսումնասիրությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կիրառման և կատարման ու տեխնիկական կարգավորման համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկի նախագիծը չափագիտական փորձաքննության ենթարկելու կարգը հաստատելը։

14. Միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) կազմակերպման կարգը հաստատելը։

15. Որպես չափման ռեֆերենս մեթոդիկա (մեթոդ) կիրառվող՝ չափման մեթոդիկայի (մեթոդի) ատեստավորման կարգը հաստատելը։

16. Չափման միջոցի ստուգման և տրամաչափարկման կազմակերպման կարգը հաստատելը։

17. Տեղեկատվական ֆոնդերում պարունակվող՝ չափումների միասնականության ապահովման ոլորտին առնչվող տեղեկությունների փոխադարձ տրամադրման կարգը հաստատելը։

18. Կարանտինային բուսասանիտարական միջոցների լաբորատոր ապահովման կարգը հաստատելը։

19. Անասնաբուժական սերտիֆիկատների միասնական ձևերը հաստատելը։

20. Պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջները հաստատելը։

21. Արտադրանքի (ապրանքների)՝ սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներին համապատասխանությունը հավաստող՝ արտադրանքի (ապրանքների) պետական գրանցման վկայականի միասնական ձևը հաստատելը։

22. Անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միասնական պահանջները հաստատելը։

23. Բժշկական ապրանքների դասակարգման կանոնները հաստատելը՝ կախված դրանց կիրառման հնարավոր ռիսկից։

24. Բժշկական ապրանքների անվանացանկի վարման կանոնները հաստատելը։

25. Բժշկական ապրանքների անվտանգության, որակի և արդյունավետության դիտանցման կանոնները (ներառյալ՝ կիրառման հնարավոր ռիսկի բարձր կարգի առանձին տեսակների բժշկական ապրանքների կլինիկական կիրառման փորձի հիման վրա կազմված հաշվետվությունները բժշկական ապրանքներ արտադրողի կողմից անդամ պետության լիազորված մարմնին ուղարկելու կարգը) հաստատելը։

26. Դեղաձևերի անվանացանկը հաստատելը։

27. Անդամ պետությունների պետական դեղագրքերի (ֆարմակոպեաների) ներդաշնակեցման հայեցակարգը հաստատելը։

28. Դեղամիջոցների շրջանառության ոլորտում հասկացությունների ու սահմանումների տեղեկատուն հաստատելը։

29. Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի գործունեության կարգը հաստատելը։

30. Առանց դեղատոմսի բաց թողնվող դեղամիջոցների կատեգորիաների սահմանման կանոնները հաստատելը։

31. Ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրության վարման մեթոդաբանությունը հաստատելը։

32. Անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկությունների տրամադրման վիճակագրական ցուցանիշների, ժամկետների ու ձևաչափերի ցանկը հաստատելը։

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան