Գլխավոր տեղեկություն
Համար
N 1907-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.30-2023.11.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 նոյեմբերի 2023 թվականի N 1907-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ, 57-րդ և 57.1-ին կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի NN 3, 4 և 6 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել՝

1) «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի օգոստոսի 24-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/20Շ-3 պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալը նվազեցնելով 141590049 դրամի չափով և այդ գումարի չափով նվազեցնելով պայմանագրի ընդհանուր գինը.

2) «Քարավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի օգոստոսի 24-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/20Շ-2 պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալը նվազեցնելով 22966418 դրամի չափով և այդ գումարի չափով նվազեցնելով պայմանագրի ընդհանուր գինը.

3) «Եվրոասֆալտ» փակ բաժնետիրական ընկերության հետ 2022 թվականի նոյեմբերի 3-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/32Շ-1 պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների փոխարինումն այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով, որոնք միասին գումարային արտահայտությամբ չեն գերազանցում պայմանագրի գնի 40 տոկոսը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետի 11-րդ և 14-րդ ենթակետերի, 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:

3. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակի «Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները» սյունակում «Տ-3-14, /Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտգ. Արմավիր (Տ-3-16) կմ 0+000-կմ1+300, կմ3+800-կմ4+500 և կմ4+800-կմ6+800 հատվածների հիմնանորոգման աշխատանքներ» բառերը փոխարինել «Տ-3-14, /Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտ-գ. Արմավիր (Տ-3-16) կմ 0+000-կմ1+300, կմ3+000-կմ4+200 և կմ4+700-կմ6+200 հատվածների հիմնանորոգման աշխատանքներ» բառերով:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սույն որոշման 3-րդ կետից բխող համապատասխան փոփոխություններ կատարել «Դրիմ Պրոջեքթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2023 թվականի հուլիսի 3-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ-2023/9Ն-3 և «ՎԻՌԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2023 թվականի հունիսի 29-ին կնքված թիվ ՏԿԵՆԳՀԾՁԲ-2023/10Փ պայմանագրերում և դրանց անբաժանելի մասը կազմող հավելվածներում և համաձայնագրերում:

5. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները տարածվում են կողմերի միջև 2023 թվականի օգոստոսի 29-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

03.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 2-ի N 1907-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 2-ի N 1907-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 2-ի N 1907-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 2-ի N 1907-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 2-ի N 1907-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 2-ի N 1907-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 2-ի N 1907-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 2-ի N 1907-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան