ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2023 թվականի |
թիվ 7 |
քաղ. Մոսկվա |
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 2-րդ կետին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 9 հավելված) 5-րդ կետին, «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 12 հավելված) 4-րդ կետի չորրորդ պարբերությանը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 9-րդ և 21-րդ կետերին համապատասխան և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների ցանկի 2.12 կետի իրագործման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 12 կարգադրությամբ հաստատված՝ մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 30-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Արտադրանքի պետական գրանցման վկայականի ձևակերպման կանոններում կատարել հետևյալ փոփոխությունները.
8-րդ կետի երրորդ պարբերության առաջին նախադասությունից հանել «և կցելով փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) հետ կնքված պայմանագրի պատճենը կամ փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) գրությունը» բառերը.
16-րդ կետում «30 օրացուցային օրը» բառերը փոխարինել «15 աշխատանքային օրը» բառերով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունները գործում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած՝ 12 ամսվա ընթացքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|