ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 2023 թվականի |
թիվ 17 |
քաղ. Մոսկվա |
ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՀԱՅՏԱԳՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ (ԼՐԱՑՄԱՆ) ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին և 260-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ին թիվ 124 որոշմամբ հաստատված՝ Ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման և ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգի 21-րդ կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Վանդակում նշվում են տեղեկություններ տեղափոխվող բոլոր ապրանքների մասին (բացի օգտագործման մեջ եղած այն ապրանքներից, որոնք անհրաժեշտ են ընթացուղում և նշանակման վայրում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման թիվ 1 հավելվածի ծանոթագրությունների 2-րդ կետով սահմանված չափորոշիչների համաձայն)՝ 3.3 վանդակի լրացման դեպքում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: