Գլխավոր տեղեկություն
Համար
N 989-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.2023-14.10.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2023
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 989-Ա

 

ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին 2023 թվականի հոկտեմբերի 17-20-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)՝ «Միջազգային շինարարության առաջնություն» միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Արմեն Ղուլարյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


 

02.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.10.2023, N 1019-Ա 14.10.2023, N 989-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան