Գլխավոր տեղեկություն
Համար
N 420
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.03.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
24.06.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունիսի 1991 թվականի N 420

քաղ. Երևան

 

Տնամերձ ԵՎ այգեգործական (ամառանոցային) հողերի օգտագործումը կարգավորելու մասին


Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այգեգործության (ամառանոցային) նպատակով հատկացված հողերը 1991 թվականի մարտի 15-ից համարել նրանց սեփականությունը:

2. (կետն ուժը կորցրել է 09.02.98 N 79)

3. Եթե քաղաքներում, քաղաքատիպ ավաններում բնակվող քաղաքացին սեփականության իրավունքով ունի 0,04 հա և ավելի հողամաս, նրան այգեգործության (ամառանոցային) նպատակով նոր հողամաս չի հատկացվում:

4. Սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի պետական միասնական կադաստրում գրանցված հողամասից (այդ թվում` այգեգործական (ամառանոցային) ավելի հողատարածություն օգտագործվելու դեպքում, եթե այդ հողատարածությունը սահմանված կարգով հնարավոր չէ օտարել կամ այլ նպատակներով օգտագործել, ապա փաստացի օգտագործողի համաձայնությամբ, օրենքով սահմանված կարգով վաճառվում կամ վարձակալության է տրվում նրան:

Օգտագործվող հավելյալ հողատարածությունը գնելու կամ վարձակալելու վերաբերյալ փաստացի օգտագործողի կողմից համաձայնություն չտրվելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվում է նրա կողմից այդ հողատարածության օգտագործումը:

(4-րդ կետը խմբ. 06.02.96 N 31, 09.02.98 N 79)

5. (կետն ուժը կորցրել է 09.02.98 N 79)

6. (կետն ուժը կորցրել է 09.02.98 N 79)

7. Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերի համար գանձվում է հողի հարկ` «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

(7-րդ կետը լրաց. 23.09.94 N 455)

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ