ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2023 թվականի |
թիվ 53 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ընդհանուր առմամբ սատարել ստեղծվող Եվրասիական վերաապահովագրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում գտնվելու վայրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առաջարկը։
2. Հաշվի առնելով Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն Աթա քաղաքում 2022 թվականի օգոստոսի 25-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին քննարկման արդյունքներով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրված՝ Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին հայտարարությունը, ինչպես նաև Ընկերության արագացված ձևավորումն ու դրա գործունեության համար անհրաժեշտ նորմատիվ ակտերի ընդունումն ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 12 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների ցանկի 3.5 կետին համապատասխան՝ նպատակահարմար ճանաչել Ընկերության ստեղծումից հետո դրա կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը՝ Ընկերության հետ համատեղ մշակելով Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում դրա գործունեության հետ կապված հարցերը՝ հաշվի առնելով Ընկերության կարգավիճակի առանձնահատկություններն ու դրա ռազմավարությամբ սահմանվող գործունեության հիմնական ուղղությունները։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ հաշվի առնելով սույն որոշման 1-ին և 2-րդ կետերը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Ընկերության հետ համատեղ պատրաստել Ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագիծը։
Ժամկետը՝ 2023 թվականի II կիսամյակ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|