Գլխավոր տեղեկություն
Համար
N 1892-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.30-2023.11.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 նոյեմբերի 2023 թվականի N 1892-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1589-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին» N 1589-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակում «Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները» սյունակում «1183. Ապահով դպրոց» ծրագրի «32009. Հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցում» միջոցառման «Շենքերի և շինությունների շինարարություն» բառերը փոխարինել «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» բառերով:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝

1) կատարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փշատավանի միջնակարգ դպրոցի, Սարդարապատի միջնակարգ դպրոցի և Արմավիրի հ. 8 հիմնական դպրոցի մարզադահլիճների մասնաշենքերի կառուցման կապալային աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով 2022 թվականի ապրիլի 4-ին «ԼԱՅՆ ԱՓ» ՍՊԸ-ի հետ կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/18 պայմանագրում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ նախադասության պահանջները.

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փշատավանի միջնակարգ դպրոցի, Սարդարապատի միջնակարգ դպրոցի և Արմավիրի հ. 8 հիմնական դպրոցի մարզադահլիճների մասնաշենքերի կառուցման կապալային աշխատանքների ձեռքբերման համար 2022 թվականի ապրիլի 4-ին «ԼԱՅՆ ԱՓ» ՍՊԸ-ի հետ կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/18 պայմանագրի 2-րդ հավելվածում կատարել փոփոխություն՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը սահմանելով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 10-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

02.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 2-ի N 1892-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 2-ի N 1892-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 2-ի N 1892-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 2-ի N 1892-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 2-ի N 1892-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 2-ի N 1892-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 2-ի N 1892-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 նոյեմբերի 2023 թվական: