ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 1994 թվականի N 163
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Թույլատրել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ, իրենց համակարգերի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար սահմանել խմելու ջրի մատակարարման միասնական միջինացված սակագներ:
Սակագները սահմանելիս, բնակչությանը խմելու ջրի մատակարարումից առաջացած վնասները ծածկելուց հետո, շահութաբերության մակարդակն ընդունել մինչև 15 տոկոս:
(1-ին կետը խմբ. 31.03.95 N 165)
2. Թույլատրել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի ջրմուղկոյուղու տնտեսության հատուկ նշանակության պետական ձեռնարկությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման «Հայջրմուղկոյուղի» հատուկ նշանակության պետական ձեռնարկությանը կատարել ենթակա ձեռնարկությունների հաշվեկշռային շահույթների կենտրոնացում և վերաբաշխում:
Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` ջրմուղկոյուղու տնտեսության ՀՆՊՁ-ի և «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի համակարգերից շահութահարկի գանձումն իրականացնել կենտրոնացված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայգյուղջրատարշին» ՀՇՇՄ-ի «Գյուղջրմուղ» պետական ձեռնարկությունը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման ենթակայությանը:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորմանը` մեկամսյա ժամկետում ավարտել «Գյուղջրմուղ» պետական ձեռնարկության գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
4. Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությանը` շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ վերլուծել «Գյուղջրմուղ» պետական ձեռնարկության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման 1993 թվականի գործունեությունից առաջացած վնասների պատճառները և քննարկման արդյունքների հիման վրա 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 163 | |
09.07.1997, N 256 | 10.08.1997, N 163 | |
31.03.1995, N 165 | 31.03.1995, N 163 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|