Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.02.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2023 թվականի

թիվ 24

քաղ. Մոսկվա

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ, ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին, 221-րդ հոդվածի 2-ին կետին ու 222-րդ հոդվածի 7-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 81 կետում նշված՝ քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների վրա տեղադրված շարժիչները, պահեստամասերն ու սարքավորումները, որոնց ժամանակավոր գտնվելը և օգտագործումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան թույլատրվում են առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, օգտագործվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում և (կամ) դրա սահմաններից դուրս։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Սույն որոշման 2-րդ կետով, ինչպես նաև փոփոխությունների (սույն որոշման հավելված) 2-րդ կետի «բ» ենթակետով և 3-րդ կետով նախատեսված դրույթները տարածվում են Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշումն ուժի մտնելուց հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի փետրվարի 15-ի

թիվ 24 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարվող

 

1. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավոր ներմուծվող ապրանքների ցանկի 25-րդ կետը:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկում, որոնց համար սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկար վերջնաժամկետներ, քան Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված վերջնաժամկետները՝

ա) 4-րդ և 41 դիրքերը հանել,

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-րդ դիրք.

«23.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 81 կետում նշված շարժիչները, պահեստամասերն ու սարքավորումները, որոնց ժամանակավոր գտնվելը և օգտագործումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան թույլատրվում են առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման

Առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամանակավոր գտնվելու և օգտագործելու ժամկետով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 81 կետին համապատասխան, որոնց ժամանակավոր գտնվելը և օգտագործումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան թույլատրվում են առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման»:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց ժամանակավոր գտնվելը և օգտագործումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան թույլատրվում են առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, լրացնել հետևյալ բովանդակությամբ 81 կետով.

«81. Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության տարածքի սահմաններում, որի մաքսային մարմնի կողմից շարժիչները, պահեստամասերն ու սարքավորումները ձևակերպվում են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև և (կամ) միջազգային փոխադրումներ իրականացնող՝ քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման համար նախատեսված շարժիչներ, պահեստամասեր ու սարքավորումներ։

Նշված շարժիչների, պահեստամասերի ու սարքավորումների՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման Եվրասիական տնտեսական միության տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը կազմում է 8 տարի՝ դրանք «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից, եթե այլ ժամկետ սահմանված չէ սույն կետի երրորդ պարբերությամբ:

Նշված այն շարժիչների, պահեստամասերի ու սարքավորումների՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման Եվրասիական տնտեսական միության տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը, որոնց՝ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված առավելագույն ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն է»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան