Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 32
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.03.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2023 թվականի

թիվ 32

քաղ. Մոսկվա

 

ԵՂԵԳՆԻՑ ՇԱՔԱՐ-ՀՈՒՄՔԻ ՄԱՍՈՎ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.57 ենթակետով՝

«7.1.57. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ենթադիրքերում ներառված եղեգնից շաքար-հումք՝ Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում արդյունաբերական վերամշակման համար նախատեսված և Բելառուսի Հանրապետություն՝ 100 հազար տոննայից, Ղազախստանի Հանրապետություն՝ 350 հազար տոննայից, Ղրղզստանի Հանրապետություն՝ 50 հազար տոննայից և Ռուսաստանի Դաշնություն՝ 100 հազար տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող, համապատասխանաբար Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնի կողմից տրված և ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության, դրա քանակության և այդ ապրանքի ներմուծում իրականացնող կազմակերպությունների և դրա արդյունաբերական մշակում իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայության դեպքում (համապատասխան տեղեկությունների առկայության դեպքում):

Սույն ենթակետին համապատասխան՝ սակագնային արտոնության կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված եղեգնից շաքար-հումքի օգտագործումը թույլատրվում է բացառապես դրա նպատակային նշանակությանը համապատասխան: Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ ներմուծված եղեգնից շաքար-հումքի արդյունաբերական վերամշակման արդյունքում ստացված սպիտակ շաքարը կարող է օգտագործվել և (կամ) իրացվել բացառապես այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնի կողմից, «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան, կատարվել է եղեգնից շաքար-հումքի բացթողում, և ենթակա չէ այլ անդամ պետություններ արտահանման:

Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված եղեգնից շաքար-հումքի օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են մինչև եղեգնից շաքար-հումքի արդյունաբերական վերամշակում իրականացնող կազմակերպության պահեստում ստանալու պահը, սակայն «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ այդ ապրանքի բացթողման օրվանից 1 տարուց ոչ ավելի: Կազմակերպության պահեստում ապրանքի ստացումը հաստատող փաստաթուղթը այդ ապրանքի ընդունման ակտի կամ ընդունման-հանձնման ակտի պատճենն է:

Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը, ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի մարտի 30-ի թիվ 32 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.56» թվերը փոխարինել «7.1.57» թվերով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: