ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2023 թվականի |
թիվ 19 |
քաղ. Մոսկվա |
ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՄՍԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.56 ենթակետով.
«7.1.56 Խոշոր եղջերավոր անասունների միս՝ մսամթերքի արտադրության մեջ օգտագործելու համար նախատեսված.
թարմ կամ պաղեցրած՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0201 10 000 8, 0201 20 200 8, 0201 20 300 8, 0201 20 500 8, 0201 20 900 8 և 0201 30 000 8 ծածկագրերով դասակարգվող, և սառեցված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 8, 0202 20 100 8, 0202 20 300 8, 0202 20 500 8, 0202 20 900 8, 0202 30 100 8, 0202 30 500 8 և 0202 30 900 8 ծածկագրերով դասակարգվող, Բելառուսի Հանրապետություն 7,5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող.
սառեցրած, որի նկատմամբ կիրառվում է սակագնային քվոտա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի օգոստոսի 23-ի թիվ 119 որոշմանը համապատասխան՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերով դասակարգվող և Հայաստանի Հանրապետություն 10 հազար տոննայից ոչ ավելի ծավալով, Ղազախստանի Հանրապետություն՝ 5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով, և Ղրղզստանի Հանրապետություն՝ 2,5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերով դասակարգվող և Ռուսաստանի Դաշնություն 100 հազար տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող:
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է անդամ պետության մաքսային մարմին՝ ներմուծվող ապրանքները սույն ենթակետում նշված ապրանքներին դասելու այն հաստատումը ներկայացնելու պայմանով, որը տրամադրվել է անդամ պետության լիազորված մարմնի կողմից և պարունակում է տեղեկություններ խոշոր եղջերավոր անասունների մսի ներմուծումն իրականացնող կազմակերպությունների, այդ ապրանքի անվանացանկի, քանակի և արժեքի մասին:
«Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացումը (վաճառքը)՝ նշված սակագնային արտոնության կիրառմամբ, թույլատրվում է միայն մսամթերքի արտադրության համար և միայն այն անդամ պետությունում գրանցված՝ մսամթերք արտադրող անձանց, որի մաքսային մարմինն իրականացրել է այդ ապրանքների բացթողումը, որոնց դասման չափորոշիչները կամ մսամթերք արտադրողների ցանկը կարող է որոշվել այդպիսի անդամ պետության օրենսդրությամբ (այսուհետ՝ միս վերամշակող ձեռնարկություններ):
Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են՝
միս վերամշակող ձեռնարկությունների կողմից այդ ապրանքները նման մաքսային ընթացակարգով ձևակերպվելիս՝ մինչև ձեռնարկության պահեստում ապրանքների ստացման պահը, սակայն ոչ ավելի, քան 1 տարի՝ այդ ապրանքների բացթողման օրվանից՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան.
միս վերամշակող ձեռնարկություն չհանդիսացող անձանց կողմից տվյալ ապրանքները նման մաքսային ընթացակարգով ձևակերպվելիս՝ մինչև միս վերամշակող ձեռնարկություններին ապրանքների իրացման (վաճառքի) պահը, սակայն ոչ ավելի, քան 1 տարի՝ այդ ապրանքների բացթողման օրվանից՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան։
Միս վերամշակող ձեռնարկության պահեստում ապրանքների ստացումը կամ միս վերամշակող ձեռնարկությանը նման ապրանքների իրացումը (վաճառքը) հաստատող փաստաթուղթը՝ նման ապրանքների ընդունման կամ ընդունման-փոխանցման ակտի պատճենն է:
Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք առանձին կատեգորիաների ապրանքներ ներմուծելիս մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.55» թվերը փոխարինել «7.1.56» թվերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|