ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2023 թվականի |
թիվ 8 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 59-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 47-րդ և 55-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հունվարի 25-ի թիվ 8 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 157 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինային հսկողության վերցված արտադրանքին և կարանտինային հսկողության վերցված օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներում՝
ա) 1-ին աղյուսակի երրորդ սյունակում՝
132 կետը «(Thecaphora solani),» բառերից հետո լրացնել «կալիֆոռնիական դյուրադարձիկ բզեզից (Limonius californicus),» բառերով.
14-րդ կետը «(Epitrix subcrinita),» բառերից հետո լրացնել «կալիֆոռնիական դյուրադարձիկ բզեզից (Limonius californicus),» բառերով.
15-րդ կետը «(Ceroplastes rusci),» բառերից հետո լրացնել «կալիֆոռնիական դյուրադարձիկ բզեզից (Limonius californicus),» բառերով.
24-րդ կետը «(Anthonomus signatus),» բառերից հետո լրացնել «կալիֆոռնիական դյուրադարձիկ բզեզից (Limonius californicus),» բառերով.
30-րդ և 31-րդ կետերը «(Frankliniella occidentalis),» բառերից հետո լրացնել «կալիֆոռնիական դյուրադարձիկ բզեզից (Limonius californicus),» բառերով.
43-րդ կետը «(Ceroplastes rusci),» բառերից հետո լրացնել «կալիֆոռնիական դյուրադարձիկ բզեզից (Limonius californicus),» բառերով.
47-րդ կետը «(Chrysodeixis chalcites),» բառերից հետո լրացնել «կալիֆոռնիական դյուրադարձիկ բզեզից (Limonius californicus),» բառերով.
բ) 2-րդ աղյուսակի երրորդ սյունակում՝
1-ին կետը «(Epitrix subcrinita),» բառերից հետո լրացնել «կալիֆոռնիական դյուրադարձիկ բզեզից (Limonius californicus),» բառերով.
3-րդ կետը «(Scirtothrips dorsalis),» բառերից հետո լրացնել «կալիֆոռնիական դյուրադարձիկ բզեզից (Limonius californicus),» բառերով.
6-րդ կետը «(Xiphinema americanum sensu stricto),» բառերից հետո լրացնել «կալիֆոռնիական դյուրադարձիկ բզեզից (Limonius californicus),» բառերով.
8-րդ և 9-րդ կետերը «(Globodera rostochiensis),» բառերից հետո լրացնել «կալիֆոռնիական դյուրադարձիկ բզեզից (Limonius californicus),» բառերով.
12-րդ կետը «(Xiphinema americanum sensu stricto),» բառերից հետո լրացնել «կալիֆոռնիական դյուրադարձիկ բզեզից (Limonius californicus),» բառերով:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 158 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում Leptoglossus occidentalis Heidemann-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Limonius californicus (Mannerheim) |
Կալիֆոռնիական դյուրադարձիկ բզեզ»:
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: